Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Զվարթ Ալավերդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 08/28/2012   21:02  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0154/02/11
 
դատարանի որոշում 2012թ.
 
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0154/02/11
 
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան
 
Դատավորներ` Ս. Միքայելյան
 
Դ. Խաչատրյան
 
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
 
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
 
մասնակցությամբ դատավորներ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
 
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
 
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
 
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
 
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
 
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
 
2012 թվականի հունիսի 29-ին
 
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Զվարթ Ալավերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
 
Պ Ա Ր Զ Ե Ց
 
1. Գործի դատավարական նախապատմությունը
 
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Զվարթ Ալավերդյանից 94.315 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար։
 
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկոյան) (այսուհետ՝ Դատարան) 21.10.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.10.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
 
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
 
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
 
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
 
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
 
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 777-րդ, 779-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները։
 
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
 
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը, հանդիսանալով շարժական կապի օպերատոր, կատարել է շարժական կապի ծառայություններից օգտվելու հրապարակային հրավեր, որի պայմաններին համաձայն լինելով` Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքվել են ծառայությունների վճարովի մատուցման հրապարակային պայմանագրեր: Այդ պայմանագրերի հիմքով Ընկերությունը մատուցել է ծառայություններ, սակայն Զվարթ Ալավերդյանը մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չի կատարել:
 
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ մատուցված ծառայությունների գումարային արտահայտությամբ չափը հիմնավորող ապացույց են հանդիսանում մատուցված ծառայությունների հաշիվները, որոնք հնարավորություն են ընձեռում պարզելու, թե ինչ ծավալի, քանակի և տեսակի ծառայություններ են մատուցվել բաժանորդին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել ներկայացված հաշիվներին:
 
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։
 
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
 
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
 
1) Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքված թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումների (պայմանագրեր) համաձայն` Զվարթ Ալավերդյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Ստորագրելով պատվեր-դիմումները` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին (հատոր 1-ին, գ.թ. 5-14)։
 
2) Ընկերության կողմից 099005880 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309353 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096711, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794162 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511096 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309353 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 21-23)։
 
3) Ընկերության կողմից 099005808 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309318 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096672, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794127 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511058 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309318 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 45-47)։
 
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
 
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն oրենuգրքով և այլ oրենքներով նախատեuված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
 
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):
 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրում կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի համար մշակված և մամուլում հրապարակված օրինակելի պայմաններով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրինակելի պայմանները կարող են շարադրվել օրինակելի պայմանագրի կամ այդ պայմանները պարունակող այլ փաստաթղթի ձևով:
 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:
 
Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «պատվեր-դիմումները չեն կարող հանդիսանալ կողմերի միջև կնքված կապի ծառայության պայմանագրից բխող իրավահարաբերությունների ծագման հիմքը հաստատող ապացույցներ, քանի որ դրանցում բացակայում են օրենսդրի կողմից կապի ծառայության պայմանագրին առաջադրվող պայմանները, մասնավորապես նման պայմանագրի բովանդակությունը կազմող կատարողի կողմից պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ծառայությունների համար վճարելու պարտավորությունը»:
 
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքված թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումների (պայմանագրեր) համաձայն` Զվարթ Ալավերդյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Ստորագրելով պատվեր-դիմումները` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին:
 
«Ընկերության GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմաններ»-ի 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն՝ բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար:
 
Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ինչպես նաև գործում առկա մյուս ապացույցների հետ համադրման եղանակով չի հետազոտել և գնահատել 09.03.2009 թվականի թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումները, որոնք ստորագրելով` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին:
 
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «ծառայությունների մատուցման հաշիվ»-ների` որպես Ընկերության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցին և արձանագրել, որ հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցն Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է (տե°ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):
 
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից 099005880 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309353 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096711, 03.05.2009 թվականին ներկայացաված թիվ 101018794162 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511096 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309353 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Իսկ 099005808 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309318 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096672, 03.05.2009 թվականին ներկայացաված թիվ 101018794127 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511058 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309318 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հայցը հիմնավորող թույլատրելի ապացույցներ են: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հայցը ենթակա էր բավարարման:
 
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
 
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
 
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
 
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
 
Ո Ր Ո Շ Ե Ց
 
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցը բավարարել` Զվարթ Ալավերդյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 94.315 (իննսունչորս հազար երեք հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար։
 
2. Զվարթ Ալավերդյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 1.887 (հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 2.830 (երկու հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
 
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]