ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավստրիացի փաստաբանին սպանել են նախկին ոստիկանները 08/18/2012 17:50 | Միջազգային լրահոս
Ռուս և ավստրիացի ոստիկանները համատեղ ուժերով բացահայտել են հայտնի վիեննացի իրավաբան Էրիխ Ռեբասոյի սպանության մասնակիցներին:
Ռաբասոն օրը ցերեկով, հունիսի 27-ին անհայտացել է Վիեննայի կենտրոնում: Նա դուրս է եկել իր աշխատավայրից հաճախորդների հետ հանդիպելու նպատակով և անհետք կորել է: Ըստ «Կոմերսանտի»՝ հայրը` Անդրեաս Ռեբասոն, որդու անհայտանալու մասին հայտնել է Վիեննայի ոստիկանություն, որը հարուցել է քրեական գործ` առևանգման մասին: Հենց սկզբից գործը քննող ոստիկանները հասկացել են, որ փաստաբանի առևանգման հետքերը պետք է փնտրել Ռուսաստանում: Նրա հաճախորդների մեջ հետխորհրդային տարածքից տեղափոխված շատ հեղինակություններ են եղել:
Ավտոկանգառի աստիճանների մոտ ոստիկանները հայտնաբերեցին արյան կաթիլներ, որոնք պարզվեց, որ Ռեբասոյինն էին, իսկ տարածությունը հսկող տեսախցիկների գրանցումը ցույց տվեց, որ փաստաբանին պատկանող «Մերսեդեսն» այնտեղից դուրս է եկել` ղեկի մոտ ուրիշ վարորդով: Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է Վիեննայի սահմաններից հեռու…
Մինչ ոստիկանությունը զբաղված էր այդ հետախուզական աշխատանքներով, հայրը` Անդրեաս Ռեբասոն փաստաբանին առևանգողներից ստանում է մի էլեկտրոնային նամակ: Նրանք Էրիխին ազատելու համար պահանջում էին 435 հազար եվրո: Առևանգիչները հայտնել էին, որ փաստաբանն իրենց ճիշտ այդքան գումար է պարտք: Համակարգչային IP հասցեն, որով առաքվել էր հաղորդագրությունը, մոսկովյան էր:
Ավստրիացի ոստիկանները դիմեցին իրենց ռուս գործընկերներին: Սրանից հետո բոլոր հետաքննչական գործողություններն իրականցվել են Ռուսաստանում: Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզեցին, որ այդ գործում հիմնական դերակատարները երկուսն են` նախկինում ՆԳ Կիրով քաղաքի աշխատակիցներ Ալեքսանդր Մոլչանովը և Պավել Վլասովը:
Ձերբակալվելուց հետո այս երկուսը խոստովանեցին իրենց հանցանքը, բայց նշեցին, որ չեն ցանկացել սպանել փաստաբանին և, որ նրա գլուխը ջարդել են պատահաբար:
Ռուսական ոստիկանության վարկածով Էրիխ Ռեբասոյի առևանգումը պատվիրված է եղել: Դրա հետ ավստրիացի ոստիկանները համաձայն են: 2007 թ.-ին փաստաբանը մասնակից է դարձել մեծամասշտաբ մի խարդախության: Ընկերությունը, որը իբր նա ղեկավարել է, մեծ տոկոսներ վերադարձնելու խոստումներով իր կողմն է գրավել բազմաթիվ մասնավոր մարդկանց: Կատարվել են ներդրումներ: Այս ֆինանսական գործընթացը երկար չի բարգավաճել և ընկերությունը սննկացել է: Հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմել նաև ռուս բիզնեսմենները, որոնք մինչև այժմ էլ փորձեր են կատարում ետ ստանալ իրենց փողերը: Էրիխ Ռաբասոյին այս հարցով դատական վարույթներում հաջողվեց ապացուցել իր մեղավոր չլինելը: Դատարանը հավատացել էր նրա այն մտքին, որ իրական խարդախները այն մարդիկ են, ովքեր գողացել են ֆինանսական բոլոր փաստաթղթերը և իր անվան տակ քողարկվելով կատարել անօրինություններ: Չի բացառվում, որ մարդասպաններին վարձել է այս ֆինանսական անհաջող ձեռնարկում տուժած ինչ-որ մի հաճախորդ:
Մոտ ժամանակներս հանցագործները կկանգնեն դատարանի առջև: Դատը տեղի կունենա Ռուսաստանում, քանի որ ՌԴ Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանը իր քաղաքացիներին այլ պետությունների չի հանձնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ