Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   22:37 Մոսկվայի հարավում հրաձգությամբ հակամարտություն է տեղի ունեցել 05/21/2024   22:22 Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր 05/21/2024   22:13 Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները 05/21/2024   22:03 Կադիրովի փեսան դարձել Է Չեչնիայի երիտասարդության հարցերով նախարար 05/21/2024   21:47 Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել․ Օգնության են հասել փրկարարները 05/21/2024   21:29 Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը 05/21/2024   21:15 Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը 05/21/2024   21:03 Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում 05/21/2024   20:58 Ոստիկանների գործողությունների հետեւանքով վնասվածք է ստացել Մրոն 05/21/2024   20:53 Հայտնի է հանրահավաքի ժամը 05/21/2024   20:50 Ես հայ եմ, հայ տղա եմ, ում համար Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/21/2024   20:42 Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները 05/21/2024   20:34 Սա իմիջային հարված էր Իրանին. Կան վարկածներ՝ ադրբեջանական ու իսրայելական հետքերի վերաբերյալ. Միսակյան (տեսանյութ) 05/21/2024   20:29 ԱՄՆ-ն և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ 05/21/2024   20:15 Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/21/2024   19:54 Մեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:50 Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող այգում երեխայի մարմին են գտել 05/21/2024   19:47 Ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:39 Հայ մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   19:19 Պայքարը շարունակվում է. Բագրատ Սրբազանն ամփոփում է հանդիպումները․ ուղիղ 05/21/2024   19:09 ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   18:51 Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 05/21/2024   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 05/21/2024   18:32 Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ 05/21/2024   18:30 Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը. ԿԳՄՍՆ 05/21/2024   18:22 «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են իրեն թալանել 05/21/2024   18:15 Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին 05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ 05/21/2024   16:50 Ադրբեջանը ցանկանում է ստանալ երաշխիք, որ ցանկացած բանակցության մեջ Հայաստանը այլ ելք չի ունենա, քան կատարել Բաքվի կամքը. Աբրահամյան 05/21/2024   16:50 Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն 05/21/2024   16:46 Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը 05/21/2024   16:44 Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 05/21/2024   16:41 «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 05/21/2024   16:33 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան

Գրիգոր Մուրադյան. «Կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց» 07/21/2012   14:20  |  Վերլուծություններ

Ներկայումս Հայաստանում ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիման վրա:
 
Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Pastinfo.am»-ի թղթակից Սոնա Մաշուրյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ: 
 
- Ինչո՞վ է տարբերվում բարեփոխումների այս փուլը և ի՞նչ կոնցեպտուալ խնդիրներ է լուծում: 
 
- Այս փուլը նախորդների շարունակությունն է մի կողմից, մյուս կողմից այն տարբերվում է համակարգային քայլերի առավել ամբողջականությամբ, առավել ընդգրկմամբ և բոլոր ուղղություններով ռազմավարական նպատակներին համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակադրմամբ: Այս ռազմավարությունն արդարադատության հետ որևէ աղերս ունեցող բոլոր բնագավառներում նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ գերխնդիրը Հայաստանում անկախ, արդյունավետ, արդար արդարադատության համակարգի ապահովումն է: Սակայն բարեփոխումները վերաբերվում են ոչ միայն բուն արդարադատություն իրականացնող մարմիններին, այլ, եթե նկատել եք, նաև դատախազությանը, փաստաբանական կորպուսին, նախատեսվում է նաև հանրային ռեգիստրների վարման համակարգի էական կատարելագործում, ըստ էության այնպիսի ծառայությունների, որոնք ուղղակիորեն առնչվում են քաղաքացիների շահերին և որտեղ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր: Այս ռազմավարությունը աչքի է ընկնում նաև կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու հնարավորինս արդյունավետ միջոցների նախատեսմամբ: 
 
Ռազմավարությունը կոչված է ապահովելու նոր փոփոխված Սահմանադրության արժեհամակարգին հարիր դատական իշխանության համակարգը՝ լայն իմաստով՝ ներառյալ նաև դատախազությունը, որն ըստ մեր Սահմանադրության, դատական իշխանության մաս է:
 
Հիմնական քայլերը կարող եմ բնութագրել հետևյալ կերպ՝ դատական իշխանության ինքնակառավարման, ինքնավարության ապահովում, դատարանների, դատավորների ինքնակառավարման մարմինների միջև հավասարակշռության ապահովում, ինչը ենթադրում է, որ դատավորների մեծամասնությունը պետք է կարողանա լուծել իրենց վերաբերող առանցքային հարցերի գերակշիռ մասը: Ներկայում այդ հարցերի լուծմամբ օժտված է Դատարանների նախագահների խորհուրդը, այսինքն՝ առանցքային դերակատարություն ունեն համակարգում դատարանների նախագահները: Սակայն այն չի ապահովում բոլոր դատավորների ներկայացվածությունը, բավարար չափով չի երաշխավորում դատավորների իրավահավասարությունը, որովհետև, ինչպես գիտեք, դատարանի նախագահը որոշակի հավելյալ լիազորություններով օժտված դատավոր է՝ ոչ ավելին, սակայն նաև ոչ պակաս: 
 
Այդ իմաստով մենք կառուցակարգային և գործառութային խնդիր ենք լուծելու, դրանով և նաև մի շարք այլ քայլերով կապահովվի դատավորների, դատարանների նախագահների ու վերադաս դատավորների ներքին անկախությունը, կուժեղացվեն այդ անկախության երաշխիքները՝ օրենսդրական ու գործնական մակարդակներում: 
 
- Եթե չեմ սխալվում 1998թ. հռչակվեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն դատարանում մրցակցային դատավարության սկզբունքը զարգացնելու ուղղությամբ: Այն ժամանակ և դրանից հետո դատարանը որոշակի, մասնավորապես, փաստաբանական շրջանակների կողմից, գնահատվում էր որպես «դատախազության կցորդ»: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է իրերի իրական վիճակն այսօր, որքանո՞վ է արտացոլվում մրցակցության սկզբունքը մեր դատական պրակտիկայում: 
 
- Իրականում մրցակցային սկզբունքը կարևորվում է հիմնականում քաղաքացիական դատավարության շրջանակներում: Ներկայիս քրեական դատավարության նոր հայեցակարգով որոշակիորեն պետք է ապահովվի քրեական արդարադատության շրջանակներում՝ այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է, որպեսզի քրեական արդարադատությունը ձերբազատվի մեղադրական միտումից, որը, պետք է փաստենք, առկա է քրեական արդարադատությունում: 
 
Այդ նպատակով մի շարք համակարգային քայլեր արդեն իսկ նախատեսված են մշակված քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Մասնավորապես, այդ քայլերն են՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բացառիկության ապահովումը, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է ավելի մեղմ միջոցներ կիրառել, կալանքը չպետք է նշանակվի: Իհարկե, կարող են լինել առանձին բացառություններ առանձնապես ծանր հանցագործությունների մասով, մյուս դեպքերում՝ կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց: Դրանով իսկ որոշ չափով մեղադրական ուղղվածությունը կմեղմվի՝ առայժմ օրենսդրական մակարդակով:
 
Ինչ վերաբերում է այլ քայլերին, ապա նախատեսված է ազատազրկմանը այլընտրանքային պատիժների համակարգ և սրա կիրառման միասնական պրակտիկայի մշակում: Այդ ուղղությամբ նույնպես պետք է քայլեր ձեռնարկվեն նոր քրեական դատավարության օրենսգիրքն ընդունելուց հետո, այդ և այլ քայլերի համակցությունը պետք է հանգեցնի նրան, որ քրեական դատավարությունը ձերբազատվի այսօր առկա մեղադրական միտումից, հնարավորինս դժվարացնի, պարզ լեզվով ասեմ՝ դատավորի համար քրեաիրավական հարկադրանքի ծայրահեղ, ամենածանր միջոցների կիրառումը՝ սկսած ծանր խափանման միջոցից, ինչպիսին է կալանքը և վերջացրած դատապարտելով՝ ազատազրկմամբ: 
 
Այս տեսանկյունից պետք է ապահովվի Սահմանադրության մեջ ամրագրված համաչափության սկզբունքը՝ նաև պատիժների ընտրության հարցում, այսինքն՝ եթե հնարավոր է ընտրել ավելի մեղմ միջոց, քան ամենածանր հարկադրանքի միջոցն է, նույնպիսի արդյունավետ միջոց պետք է ընտրվի ավելի մեղմ միջոցը: Դա ուղղակիորեն սահմանադրական պահանջ է, որը ներկայումս անհրաժեշտ է, որպեսզի կենսագործվի: Այդ տեսակետից որոշակի մրցակցություն կլինի նաև մեղադրող ու պաշտպանական կողմերի միջև, նախատեսվում է նաև հզորացնել, ընդլայնել փաստաբանի, պաշտպանի կողմից ապացույցներ հավաքելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորությունները:
 
- Բոլորս ոչ վաղ անցյալում ականատես եղանք փաստաբանների ընդվզմանն ընդդեմ Վճռաբեկ դատարանի: Ռազմավարական ծրագիրը ի՞նչ լուծումներ է տալիս փաստաբանների բարձրացրած խնդիրներին և ընդհանրապես ի՞նչ է նախատեսում ռազմավարական ծրագիրը Վճռաբեկ դատարանի գործառույթների, այդ թվում՝ օրենքների միատեսակ կիրառման գործառույթի առումով: 
 
- Ռազմավարության մեջ ուղղակիորեն նախատեսված են քայլեր, որոնք պետք է հնարավորինս հստակեցնեն վճռաբեկ բողոքների հիման վրա անցկացվող վարույթը Վճռաբեկ դատարանում: Այդ քայլերը վերաբերվում են թե՛ վճռաբեկ բողոքի բովանդակությանը, թե՛ ձևական ու այլ պահանջներին: Ըստ էության, այդ հարցում անհրաժեշտ է հստակեցում՝ ուսումնասիրելով լավագույն միջազգային փորձը և հիմնվելով մեր սահմանադրական ավանդույթների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի վրա, անհրաժեշտ է հստակեցնել այդ ընթացակարգը, ապահովել բավարար կանխատեսելիություն գործ վարույթ ընդունելու՝ Վճռաբեկ դատարանի որոշումների համար: Մյուս կողմից դա ենթադրում է, որ այդ որոշումների պատճառաբանական մասը պետք է ընկալելի լինի առնվազն գոնե դատավարության մասնակիցների, ինչու չէ, նաև հանրության համար: 
 
Սակայն, ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանն այն ատյանը չէ, որ ներկայացված բոլոր գործերը պետք է վարույթ ընդունի, դա փաստի դատարան չէ, իրավունքի դատարան է: Ընդ որում, իր սահմանադրական գործառույթն է՝ ապահովել իրավունքի միատեսակ կիրառում: Ըստ էության, այդ գործառույթն ինքնին բացառում է բոլոր գործերի մեխանիկական ընդունումը դատարանի վարույթ: Սա նաև կհանգեցնի Վճռաբեկ դատարանի այնպիսի գերծանրաբեռնվածության, որն էապես կանդրադառնա նրա գործունեության արդյունավետության վրա: Այստեղ անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն՝ մի կողմից, որպեսզի գոնե այս սրությամբ նման վեճեր չառաջանան, ապահովվի Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված պահանջների լիարժեք կատարումը, որոնք արդեն իսկ արտացոլվել են փոփոխված ու լրամշակված մի շարք օրենքներում: Մյուս կողմից պետք է ապահովվի Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական այդ կարևոր գործառույթը որպես մի ատյան, որ առավել կարևոր հարցերով պետք է զբաղվի, ըստ էության և ոչ թե բոլոր գործերով: 
 
Դատական սխալները պետք է ուղղվեն այդ գործառույթի շրջանակներում և ոչ թե ինքնին, ինչպես մյուս փաստի ատյանների պարագայում է, օրինակ՝ Վերաքննիչ դատարանի: 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]