Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված 06/24/2017   16:00  |  ԳՈՐԾ #

Օրինական ուժի մեջ է մտել եղբորը կալանքից ազատ արձակելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենք հափշտակելու, նրան պատանդ վերցնելու ու պահելու վերաբերյալ աղմկահարույց գործով դատավճիռը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել, որ Սևակ Իսպիրյանը՝  ունենալով հրազեն հափշտակելու և այն հետագայում տնօրինելու դիտավորություն, 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, դանակով և փայտով զինված հարձակում է գործել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղակայված պահակետում իր ծառայողական պարտականությունները կատարող  բաժանմունքի ոստիկան, ոստիկանության սերժանտ Վարդան Գևորգյանի նկատմամբ և, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած ծալովի դանակը սեղմելով Վ. Գևորգյանի որովայնին, պահանջել է վերջինիս ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, սակայն, հանդիպելով Վ. Գևորգյանի դիմադրությանը, քաշքշուկի մեջ է մտել նրա հետ, ձեռքերով հարվածել է նրա գլխին և մարմնի տարբեր մասերին և հափշտակել Վ. Գևորգյանին ամրակցված հիշյալ ատրճանակը:

Բացի այդ, Սևակ Իսպիրյանը տուժողին պատանդ վերցնելու նպատակով իր կողմից հափշտակված հրազենի գործադրմամբ այն ուղղելով նրա վրա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած պարանով կապել է տուժողի ձեռքերը, նրան տեղափոխել է պահակակետ և պառկեցրել հատակին և այդ կերպ պատանդ է վերցրել ու որպես պատանդ պահել, և նրան ազատելու համար օգնության հասած ոստիկան, սերժանտ Ն.Նավասարդյանի միջոցով պայման է ներկայացրել ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությանը՝ կալանքից ազատել և իր մոտ բերել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրյալ, կալանավոր, իր եղբայր Սամվել Իսպիրյանին: Բանակցությունների ընթացքում Սևակ Իսպիրյանը, տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է և նույն ժամանակ, տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ իրեն շրջապատել են և հետագայում մնալով այդտեղ իրեն կվնասազերծեն, տուժողին թողնելով պահակետում, դիմել է փախուստի: Ժամեր անց տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Իսպիրյանը հանձնել է իր կողմից հափշտակված  ատրճանակը:

Նախաքննության ընթացքում մեղադրյալը ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով պատանդ վերցնելը,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելը,   առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում:

Դատարանը՝ վերլուծելով ամբաստանյալի պաշտպանի ճառն, արձանագրել է, որ պաշտպանական կողմն ընդունում ու հիմնավորված է համարում, որ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում գնացել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող և Ապարանի ոստիկանությանը կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված պահակետ, որտեղ իր ծառայողական պարտականություննեը կատարող, սույն գործով տուժող Վ. Գևորգյանից խլել է նրա հաշվեցուցակային  «Մակարով» տեսակի ատրճանակը և Վ. Գևորգյանին, իր մոտ եղած պարանով կապել ձեռքերը և վերջինիս ուղեկցել է պահակակետ: Այնուհետև պահակակետ ներկայացած, սույն գործով վկա Ն. Նավասարդյանից պահանջել է իրենց մոտ կանչել բաժնի ոստիկանության ղեկավարությանը:

Պաշտպանական կողմն ընդունել և հիմնավորված է համարել  նաև այն հանգամանքը, որ երբ որոշ ժամանակ անց ներկայացել են ոստիկանության աշխատակիցները, Սևակ Իսպիրյանը հայտարարել է, որ իր եղբայրը՝ Սամվել Իսպիրյանն անհիմն է կալանավորված, պահանջել է իրեն հարցաքննեն, իսկ Սամվել Իսպիրյանին ազատ արձակեն, քանի որ նա անմեղ է և կապ չունի հանցանքի կատարման հետ:  

Դատարանը փաստել է, որ պաշտպանական ճառի վերլուծությունից պարզ է դարձել, որ պաշտպանը, ըստ էության, հիմնավորված համարելով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները, իր անհամաձայնությունն է հայտնում ամբաստանյալի արարքին տրված քրեաիրավական գնահատականի հետ: Մասնավորապես, պաշտպանը ճառում հայտնել է, որ Ս. Իսպիրյանի արարքում բացակայում է զենք հափշտակելու դիտավորությունը, իսկ ոստիկանության աշխատակցի նկատմամբ իրականացրած գործողություններն առավելագույնը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Միաժամանակ պաշտպանը ճառում հայտնել է, որ «քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ս. Իսպիրյանը կամովին հրաժարվել է Վ. Գևորգյանին պատանդ պահելու և եղբորը Ս. Իսպիրյանին կալանքից ազատելու իր պահանջներից, թույլատրել ոստիկանության աշխատակիցներին ազատել Վ. Գևորգյանին և ատրճանակը ուղղելով իր քունքին հայտնել է, որ եղբայրն անմեղ է և ցանկանում է, որ իրեն հարցաքննեն այն փաստի կապակցությամբ, հակառակ դեպքում ինքնասպան կլինի, այսինքն՝ Ս. Իսպիրյանը հրաժարվել է պատանդ պահելու իր պահանջից, այն է՝ եղբորը՝ Ս. Իսպիրյանին կալանքից ազատելու մասին»:  

Դատարանը  հանգել  է այն եզրակացության, որ հիմնավորված է Սևակ Իսպիրյանին առաջադրված մեղադրանքը, իսկ ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները չեն բխում քրեական գործի նյութերից:

Դատարանն արժանահավատորեն, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ապացուցված է համարել ամբաստանյալի արարքում ինչպես տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելով զենք հափշտակելու, այնպես էլ՝ նույն եղանակով պատանդ վերցնելու և պահելու հանցակազմերը: Նման պայմաններում դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտպանի այն դատողություններին, որ Ս. Իսպիրյանի արարքը առավելագույնը կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի կողմից պատանդին ազատ արձակելու և իր պահանջներից կամովին հրաժարվելու վերաբերյալ պաշտպանի պնդումներին, արձանագրել է, որ դրանք ևս անհիմն են և հերքվում են քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով:

Նախևառաջ դատարանն արձանագրել է, որ պաշտպանը թեև հերքում էր պատանդ վերցնելու հանգամանքը, սակայն իր վերոնշյալ դատողություններով ընդունում է, որ Ս. Իսպիրյանն իրականում տուժող՝ Վ. Գևորգյանին պատանդ է վերցրել, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է խոսք լինել պատանդին ազատելու և պահանջներից հրաժարվելու մասին:

 

Դատարանը գտել է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները որակված են ճիշտ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի նկատմամբ նշանակվող պատժի հարցին՝ դատարանը գտել է, որ թեև ամբաստանյալին մեղսագրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստը, սակայն նրա նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ յուրաքանչյուր արարքի կատարման համար այդ հոդվածով սահմանված պատժի նվազագույն չափով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ վեց տարի ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ութ տարի ժամկետով ազատազրկում և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կիրառմամբ նշանակվող պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է սահմանել ազատազրկում՝ 9 տարի ժամկետով՝ հաշվի առնելով, որ այն տվյալ դեպքում համաչափ է կատարված կոնկրետ հանցագործությունների բնույթին, վտանգավորության աստիճանին, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, և բավարար է պատժի նպատակների նվաճման տեսանկյունից:

Դատարանի հետևությունները պայմանավորված են ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հետևյալ հանգամանքներով՝ ամբաստանյալը նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, երիտասարդ է, զղջացել է կատարածի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որպիսի հանգամանքը զրկել է նրան ամբողջությամբ գիտակցելու իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը, ինչի հետևանքով ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, տուժողը նրա նկատմամբ բողոք և պահանջ չի ներկայացրել:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ միջնորդելով բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը,  Սևակ Իսպիրյանի արարքին տալ ճիշտ որակում և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ ամբաստանյալ Սևակ Իսպիրյանը կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, հիմնավոր են, բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից:

Վերաքննիչ դատարանը վերլուծության և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված` գործի դատաքննության ընթացքում հետազոտված և սույն որոշման մեջ շարադրված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգել  է այն հետևության, որ Դատարանն ամբաստանյալ Սևակ Իսպիրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերագրվող հանցավոր արարքների որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար, անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի հանցավոր արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական և կիրառվել է քրեական այն օրենքի այն նորմը, որը ենթակա է եղել կիրառման, ուստի սույն քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ Սևակ Իսպիրյանին վերագրվող հանցավոր արարքները վերաորակելու կամ նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան, հետևաբար պաշտպանի վերաքննիչ բողոքն այդ մասով պետք է մերժել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել  է, որ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, դրանք պաշտպանության կողմի` գործով ձեռք բերված ապացույցների յուրովի մեկնաբանման արդյունք են և ինքնին չեն կարող բավար հիմք հանդիսանալ վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջների համատեքստում անդրադառնալով ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, հանգել  է այն հետևության, որ սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ Վերաքննիչ դատարանի մոտ չկա համոզվածություն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքն այդ առումով նույնպես պետք է մերժել:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործը քննելիս և լուծելիս Դատարանի կողմից քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` թույլ չեն տրվել:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտել  է, որ սույն գործի շրջանակներում Դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել պաշտպանական կողմի բողոքը:

Ի դեպ եղբոր գործը, ում կալանքից ազատելու համար արդեն դատապարտյալ Սևակ Իսպիրյանը դիմել էր այդպիսի հանդուգն քայլի, ճիշտ հակառակ հանգուցալուծում է ստացել՝ դատարանի որոշմամբ Սամվել Իսպիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) քրեական գործի վարույթը կարճվել է  և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Սամվել Իսպիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է և նա անհապաղ (ութ ամիս կալանքի տակ մնալուց հետո) ազատ է արձակվել կալանքից դատական նիստի դահլիճում:

Նշենք, որ սկզբնապես Սամվել Իսպիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դատական քննության ընթացքում մեղադրողը Սամվել Իսպիրյանին առաջադրված մեղադրանքը մեղմացման առումով փոփոխել և մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]