ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանելու նպատակ չեմ ունեցել, մեռնելը տուժողի փրկությունն էր. ամբաստանյալ 03/21/2017 18:26 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Նար-Դոսի փողոցում տաքսիստի սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Վահրամ Վերանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչում:
Ամբաստանյալը, մասնավորապես, նշեց, որ սպանելու նպատակ ինքը չի ունեցել՝ մեռնելը նրա՝ տուժողի, փրկությունն էր, ասաց ամբաստանյալը: Ավելին, հայտարարեց ամբաստանյալը, ինքը կուզենար պատժել տուժողին՝ կոտրել ոտքերը, թեկուզ ողնաշարը, որպեսզի նա հայտնվեր սայլակում, սակայն ապրեր:
Վ.Վերանյանը հայտնեց, որ մեկ անգամ մահակով հարվածել է տուժողին, վերջինս իր ձեռքից մահակը խլել է, և ինքը որպես վերջին տարբերակ հանել է դանակը՝ պաշտպանվելու համար:
Ամբաստանյալը հայտնեց, որ դանակով մեկ անգամ է հարվածել՝ կրծքավանդակի հատվածին, շատ արյուն է սկսել հոսել, տուժողի հագուստը միանգամից կարմրել է, իսկ երկրորդ անգամ ինքը չի հարվածել, պարզապես տուժողն առաջ է եկել մեքենայի մեջ ու մտել դանակի մեջ:
Ամբաստանյալը հայտնեց, որ իր հետ դեպքի վայրում եղած իր ընկերոջն ասել է, որ գնում է հանձնվելու: Իր երեխային «հաջող է ասել», ապա ներկայացել իրավապահ մարմիններին ու ներկայացրել նաև դանակը, որն, ըստ ամբաստանյալի, արյունոտ չէր:
Վահրամ Վերանյանը հայտնեց, որ տուժողն անընդհատ հետապնդել է իրեն, վարկաբեկել: Մինչև սպանությունը՝ իրեն դաժան ծեծի ենթարկելու դեպքից ամբաստանյալն ոչինչ չի հիշում: Ըստ նրա, հիշում է միայն, որ տուժողը մեքենայի երկաթյա գործիքով խփել է իր քունքային հատվածին, ինքն ընկել է, հաջորդ օրը զարթնել է հիվանդանոցում: Հետապնդումները շարունակվել են նաև այդ դեպքից հետո, տուժողը նաև իրեն հեռախոսով սպառնացել է:
Բռնության ու նվաստացումների հետևանքով ծնված սպանություն
Ամբաստանյալը հաստատեց, որ եղել են դեպքեր, երբ իր փաստացի կնոջն ասել է, որ տեսնի շքամուտքում մարդ կա՞, նոր մտնի շքամուտք՝ իմանալով, որ տուժողը «հետևից խփող է»:
Ի դեպ այսօր դատարանում վերջապես հարցաքննվեց տուժողի կինն ու ամբաստանյալի սիրուհին: Նա հայտնեց, որ 2015թ. ամուսինը՝ տուժողը, տանը դանակահարել է իրեն և երբ որ իրեն տեղափոխել են հիվանդանոց, ստիպել է հայտարարություն տալ, որ Վահրամն է հարվածել կնոջը:
«Եթե չես համարձակվի, դու պետք է ասես, որ ինքդ ես քեզ խփել»,- ըստ վկայի, ասել է ամուսինը: Վահրամ Վերանյանի նկատմամբ գործ է հարուցվել, քննության ընթացքում վերջինս այլուրեքության ապացույցներ է ներկայացրել, որ ինքը չէր կարող դանակահարել, Երևանում չի եղել: Դրանից հետո կինը քննիչին ցուցմունք է տվել, որ ինքն է իրեն հարվածել, բայց սուտ մատնության համար, այնուամենայնիվ, դատվել է: Իսկ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցված գործը որպես չբացահայտված դեռևս մնում է:
Դատարանում կինը ցուցմունք տվեց, որ իր ամուսինն է իրեն դանակահարել, ինքը չի համարձակվել ասել այդ մասին, որովհետև ամուսինն ասել է՝ «եթե հանկարծ իմ անունը տաս, քեզ խփելու եմ»:
Գործով ևս մեկ վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին, քանի որ ըստ էության սպառվել էին նրա ներկայությունը դատարանում ապահովելու հնարավորությունները: Վկան սպանության դեպքին ականատես է եղել: Վկան ավելի ուշ է հասկացել, որ խիտ մազերով երիտասարդը դանակով է հարվածել և ոչ թե ձեռքով, երբ տեսել է նրան հեռանալիս՝ դանակը ձեռքին: Վկան զանգահարել է շտապօգնություն՝ ասելով, որ մարդ է դանակահարվել, սակայն երբ տուժողին մեկ այլ մեքենայով տեղափոխել են, նորից զանգել է շտապօգնություն և ասել, որ էլ մեքենա չուղարկեն: Վկան հայտնել է նաև, որ խիտ մազերով երիտասարդը Վահրամ Վերանյանն է:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց դատաքննությունը և հայտարարվեց դատական վիճաբանությունների փուլ սկսելու մասին: Հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա մեղադրողը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ