Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը բացված է (Տեսանյութ) 06/15/2016   19:12  |  ԼՐԱՀՈՍ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։ 

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, 2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես  փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին  ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։ Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել  այդ ճանապարհահատվածում  հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

«Այժմ մենք գտնվում ենք Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի սկզբնամասում, որտեղ, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում է բացվել երկկողմանի երթևեկությունը: Երկկողմանի երթևեկությունը ժամանակավոր կարգավորում էր ստացել այն պատճառով, որ պայմանագրային հարաբերություններում կա շինարարի պարտավորություն: Յուրաքանչյուր հայտնաբերված թեկուզ չնչին թերություն պետք է շտկվի աշխատանքներն իրականացնող կազմակերպության միջոցներով մինչև հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումը: Դրա համար իրենց տրվում է եղանակային բարենպաստ պայմաններով 42 աշխատանքային օր: Դրանք տեխնիկական աշխատանքներ են, այսինքն՝ աշխատում է տեխնիկա, անձնակազմ: Գործընթացն ավելի արագացնելու համար իսպանական կազմակերպությունը խնդրեց երթևեկությունը ժամանակավոր դարձնել միակողմանի: Դրանով մենք ժամանակ շահեցինք, ինչպես նաև պահպանվեց անվտանգությունը: Ինձ թվում է՝ դա ավելի ճիշտ է, քան շարժի տակ աշխատանքներ իրականացնելը»,- նշեց  «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրեն Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»  կապալառու ընկերության, տեխհսկողությունը և ծրագրի կառավարումն իրականացնող կազմակերպության, հատուկ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման համար ստեղծված գերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարեցին վերջնական ավարտական թեստավորման աշխատանքները, որից հետո վերաբացվեց այդ  ճանապարհահատվածի երկկողմ երթևեկը:

Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք),  24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ)   հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Նոր ծրագիր է մշակվել կառավարության կողմից: Տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի Տրանշ 3-ի ֆինանսավորման շրջանակներում պատրաստվել են նախագծեր, հայտարարվել է մրցույթ՝ 10 վերգետնյա անցումներ և կամուրջներ վերանորոգելու և նորերը կառուցելու համար: Դրանից բացի, հիմնանորոգվելու են առկա 6 կամուրջները, համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ հատվածներում ևս կազմակերպվելու է երթևեկության կարգավորում»,- ընգծեց Արթուր Սարգսյանը:
Հատկանշական է, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված միջազգային մրցույթներում մրցակցելով իտալական և չինական կազմակերպությունների հետ՝ հաղթող են ճանաչվել հայկական կազմակերպությունները:

«Մասնակցելով միջազգային մրցույթին` մեր ընկերությունը հաղթել է: Պետք է կամուրջը դեմոնտաժենք և բարձրացնենք 70սմ-ով, հիմա բարձրությունը 4,50 մ է և չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Աշխատանքների ավարտից հետո այն կդառնա 5.20: Աշխատանքները տևելու են 540 օր»,- ասաց «Մոնտաժ տրանշին» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Սեդրակյանը:
Երևան-Արտաշատ ճանապարհի հենց այս հատվածում է կառուցվելու  3 նոր վերգետնյա ուղեանցերից մեկը:  Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Սահակյանշին» կազմակերպությունը:

- Մարմարաշեն գյուղի ծայրամասում, կառուցելու ենք դեպի Մասիս գնացող կամուրջը, որի թռիչքը 72 մետր է, իսկ լայնությունը` 14,5: Իրականացնելու ենք սկզբից հողային աշխատանքներ, նախապատրաստական աշխատանքներ, հետո կսկսենք հենարանների տեղադրումը, ապա հողայիններով կգնանք-կլծորդվենք ճանապարհին: Կառուցապատման աշխատանքները տևելու են 18 ամիս,- նշեց «Սահակյանշին» կազմակերպության աշխղեկ Լևոն Ղազարյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի վերջնական դիտարկումն ավարտելուց և  այդ հատվածի երկկողմ երթևեկն ապահովելուց հետո  մասնագետներն ուղևորվում են  Երևան-Աշտարակ ավտոճանապարհ: Հերթն այդ հատվածի երկկողմ երթևեկի ապահովմանն է:

Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատաքներն կատարված են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Տեղադրված են «ՖԻԼԻՊՍ» կազմակերպության արտադրության լեդ լուսատուներ, բետոնե ծածկն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային չափորոշիչներին,- շեշտեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության Հայաստանի գրասենյակի աշխատախմբի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը վստահեցնում է, որ  կատարված լրացուցիչ աշխատանքների ընթացքում շտկվել են բոլոր թերությունները:

- Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնականում եղել են կահավորման աշխատանքներ, եթե եղել են թերություններ, վերացրել ենք: Կարող եմ վստահորեն ասել, որ սա լավ ճանապարհ է։ Այս որակի ճանապարհ դուք կտեսնեք Իսպանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում,- փաստեց Սանտիագո Ռոդրիգեսը:

Որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության  աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը բավարար գնահատեց կատարված աշխատանքների որակը. «Աշխատանքների որակը բավարար եմ գնահատում: Համաձայն տեխնիկական մասնագրերի՝ ամեն ինչ չափանիշներին համապատասխան է կատարվել: Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի մասշտաբներով առաջին լայնածավալ ծրագիր է: Շատ բարձր էին դրված պահանջները, թե՛ տեխնիկական, թե՛ իրավական և թե՛ նախագծային տեսանկյունից»:

Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո  կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը:  Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու  պարտավոր է շտկել դրանք:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:

Այլ մանրամասներ՝ ՏԿՆ-ի տեսանյութում

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]