ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատավարությունը ձգձգվում է 08/29/2019 16:45 | Տեսանյութեր
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի եւ եւս վեց ամբաստանյալի գործով դատական նիստը։
Բանն այն է, որ տուժող կողմի որոշ ներկայացուցիչներ պատշաճ չէին ծանուցվել նիստի օրվա եւ տեղի մասին, ինչի պարագայում դատական նիստը ենթակա էր հետաձգման.
Հիշեցնենք, որ այս քրեական գործը վերաբերում է դեռ նախորդ տարի՝ 2018 թվականի ապրիլ ամսին, այդ ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած միջադեպերին։
Մասնավորապես, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկեւմ մի խումբ անձանց հետ հասարակական կարգը խախտելու, երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելու և գույքը ոչնչացնելու համար։ Նրան մեղադրանք էր առաջադրվել նաեւ ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով։ Սակայն հետագայում այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու եւ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ այդ օրը միջադեպ էր տեղի ունեցել Համբարձումյանի եւ Հերացի-կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների միջեւ. Համբարձումյանը հայհոյանքներ էր հնչեցրել ցուցարարների հասցեին՝ այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով նրանց։
Գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու, ցուցարարների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու եւ խուլիգանական մղումներով գույքային վնաս պատճառնելու համար։
Նշենք, որ գործով ոչ ոք այս պահին կալանքի տակ չէ։
2019 թվականի փետրվարի 9-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր գործով նախաքննության ավարտի մասին, սակայն այն դատարան էր ուղարկվել միայն ամիսներ անց՝ հունիսի 14-ին, որովհետեւ դատախազությունը երկու անգամ չէր հաստատել քրեական գործով մեղադրական եզրակացությունը՝ այն հետ ուղարկելով քննիչին։
Հուլիսի 9-ին նշանակված առաջին դատական նիստը չէր կայացել։ Այօրվա հետաձգված նիստից հետո էլ դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերի 12-ին։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում
Տեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ