Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան

Պաշտպան. Մարզային դատարանը յուրացրել է Վերաքննիչ դատարանի լիազորությունները 03/11/2013   12:40  |  Վերլուծություններ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու և պահելու վերաբերյալ քննված քրեական գործով դատախազության աշխատակիցների և դատավորի կողմից թույլ են տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ: Նման կարծիք «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ, անցկացված դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, ըստ կողմի, անհերքելիորեն հաստատվել է, որ Արմեն Գասպարյանը խուլիգանություն չի կատարել, ուստի մեղադրող դատախազ Ֆ.Բաղդասարյանի կողմից 2012թ. հունիսի 19-ին իրավացիորեն դատարան է ներկայացվել որոշում Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակելու վերաբերյալ:

Դատարանը նույն օրը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել քրեական գործի վարույթի մասը, Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ` տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը մարզի դատախազ Վ.Մարգարյանի կողմից հանկարծ փոխարինվել է դատախազ Վ.Լազարյանով, որն էլ 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթի մասը Արմեն Գասպարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացված որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը:

Պաշտպանը առարկություն է ներկայացրել վերոհիշյալ որոշման դեմ, քանի որ դատարանը իրավասու չէ վերացնել իր իսկ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, այդպիսի իրավասությամբ օժտված է միայն վերաքննիչ քրեական դատարանը: Առարկությունն անտեսվել է, և նույն օրը դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին»:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշումը և դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան):

Պաշտպան Սարգսյանը գտնում է, որ ո՛չ միջազգային որևէ պայմանագրով, ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ ՀՀ դատական օրենսգրքով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ո՛չ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը (տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը):

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:

Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

Հենց վերը նշվածի հիման վրա էլ, փաստաբանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Արամայիսի Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով 08.01.2013թ. դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ: Կողմը մատնանշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` դատավոր Յուրիկ Իսկոյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Դատարանն, ըստ պաշտպանական կողմի, գործը քննելիս և լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, իր գործունեությամբ և վարքագծով չի ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, չի նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, այլ` ընդհակառակը, խախտել է հավասարության սկզբունքը, մեղադրանքի կողմին պաշտպանության կողմի համեմատ տվել է ակնհայտ առավելություններ, բավարարել է մեղադրանքի կողմի ակնհայտ անհիմն և ապօրինի միջնորդությունները: «Դրա արդյունքում այնպիսի տպավորություն և համոզմունք է ստեղծվել, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ.Մարգարյանը և մեղադրող դատախազ Վ.Լազարյանն իրենց պաշտոնական դիրքից ելնելով ակնհայտ ազդեցություն ունեն դատավորի վրա և որ դատարանի կողմից կայացված` գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ոչ մի իրավական արժեք չունի, այն ցանկացած պահի կարող է ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով փոփոխվել և որ այն հենց դատավոր Յու. Իսկոյանի կողմից ստորադասվում է մարզի դատախազի կողմից կայացված որոշումներից»:

ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց հետո արդեն անցել է երկու ամիս, սակայն, ըստ պաշտպանի, դիմումին դեռևս որևէ պատշաճ ընթացք չի տրվել, չնայած որ դրա համար կոնկրետ ժամկետներ և ընթացակարգ է սահմանված: «Դիմումի քննարկման հետագա արհեստական ձգձգման պատճառով կարող են նաև որոշակի խախտումների համար անցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար սահմանված վաղեմության ժամկետները»: Պաշտպանը հետագայում կներկայացնի նաև ՀՀ արդարադատության խորհրդից ստացված, կողմի կարծիքով, օրենքից չբխող պատասխանը, ինչպես նաև իր պատասխան գրությունը` օրենքի մեկնաբանմամբ:

Ե.Սարգսյանը համապատասխան դիմումներ է ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]