Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Պաշտպանը համաձայնել է, որ չհրապարակվի պաշտպանյալին արդարացնող ցուցմունքը՝ պաշտպանյալը բողոք է ներկայացրել նախկին պաշտպանի դեմ 07/24/2015   19:04  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ  դատարանի կողմից արդարացված  Արմեն  Ավանեսյանը բողոք է հղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝  խնդրելով  փաստաբան Լիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցել  կարգապահական վարույթ՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի»   2.6.1,   2.7.1,   2.7.2   և   3.5.3 կետերի հատկանիշներով:   «Հույս ունեմ, որ, համապատասխան պատիժ ստանալուց հետո, Լիանա Գրիգորյանը կփոխի իր վարքագիծը և չի խաղա ինձ նման շատ այլ մարդկանց ճակատագրերի, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի անվան հետ»,-  այս մասին նշվում է Արմեն Ավանեսյանի կողմից «Փաստինֆո»-ին տրամադրված բողոքում: 

2014թ դեկտեմբերի 19-ին Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության  դատարանի կայացրած դատավճռով  Ավանեսյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով՝ վերադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, և դատապարտվել  պայմանական  ազատազրկման  3  ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Ըստ Ա.Ավանեսյանի, առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացնող Հայաստանում հավատարմագրված ԼՂՀ փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա՝  վերանայելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը,  2015թ. հունիսի 11-ին  Վերաքննիչ դատարանն որոշել է  ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով իրեն ճանաչել անմեղ և արդարացնել` հանցակազմի բացակայության հիմքով:

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե ես պետք է շնորհակալագիր ուղարկեի փաստաբան Լիանա Գրիգորյանի անվամբ, սակայն սույն դիմումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել փաստաբանի կողմից թե գործի, թե իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին, որն իրականում շնորհակալագրի արժանանալ չի կարող»,- նշում է Ավանեսյանը:

Փաստաբան Լիանա Գրիգորյանն Ա.Ավանեսյանի պաշպանությունը ստանձնել է ընդհանուր իրավասության դատարանում, դատական քննության սկզբնական փուլում, երբ վերջինս իր դիրքորոշումը փոխելու, իրեն  մեղավոր չճանաչելու մտադրություն ունենալով՝  պահանջել է  հանրային պաշտպան, ինչպես նաև պահանջել իրեն  տրամադրել քրեական գործի նյութերի պատճեները:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռից հետո պաշտպանյալը փաստաբանից պահանջել է կազմել ու ներկայացնել վերաքննիչ բողոք, ներկայացվել է հինգէջանոց բողոք, որը կասկածներ է հարուցել Ավանեսյանի մոտ,  և նա այն  ներկայացրել է  Երևանում բնակվող իր  ծանոթ մի փաստաբանի: Վերջինս  մինչ Լիանա Գրիգորյանի կողմից գործին ներգրավվելը արդեն ծանոթացել էր գործի նյութերին և մասնագիտական խորհուրդներ էր տվել նրան Ավանեսյանի պաշտպանությունը դատարանում ճիշտ կազմակերպելու համար:  Ծանոթանալով բողոքին՝  ծանոթ փաստաբանը կապվել էր Լիանա Գրիգորյանի հետ ու խնդրել  անհրաժեշտ լրացումներ կատարել բողոքում, նաև մանրամասն պարզաբանել էր, թե հատկապես ինչ պետք է ներառվեր բողոքում, որպեսզի բողոքը լինի հիմնավորված: Մասնավորապես, խնդրել էր ներառել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ ու կատարել դատաքննության ընթացքում հետազոտված նախաքննության և դատարանում տված ցուցմունքների վերլուծություն:

Փաստաբան Լիանա Գրիգորյանը կազմել է  նոր բողոք, որտեղ ներկայացված էին հղումներ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին, սակայն այդպես էլ չկար գործում եղած ցուցմունքների որևէ վերլուծություն: Փաստաբանը սահմանափակվել էր միայն մյուս ամբաստանյալ Դավիթ Բարոյանի նախաքննական ցուցմունքի մասին դատավճռում առկա, ինչպես հետո պարզվեց,  իրական ցուցմունքից տարբերվող համառոտագիրը: Դրանում տեղ էր գտել ձևակերպումն առ այն, որ  «ինչպես արդեն նշել ենք, սույն քրեական գործի, թե նախաքննությամբ և թե դատաքննությամբ մի շարք ցուցմունքներով հիմնավորված է, որ Ա.Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սակայն Դատարանը հաշվի չառնելով հետազոտված ապացույցները  մասնավորապես  Դ.Բարոյանի ցուցմունքը  և վկաների ցուցմունքը»:

Քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում էր, ըստ Ավանեսյանի, ինքը ստիպված համաձայնվել է, որպեսզի պաշտպանը ներկայացնի այդ բողոքը դատարան:

Արդեն վերաքննիչ դատարանում Ավանեսյանը ցանկություն  է հայտնել  հրաժարվել Լիանա Գրիգորյանի ծառայություններից: «Ճիշտ է վերաքննիչ դատարանն ինձ առաջարկեց օգտվել այլ հանրային պաշտպանի ծառայություններից, սակայն Լիանա Գրիգորյանի վերաբերմունքի հետևանքով սկսել էի թերահավատորեն մոտենալ այդ հիմնարկին, և իմ շահերը ներկայացնելու համար ստիպված պայմանագիր կնքեցի փաստաբանական գրասենյակի հետ»,- նշում է Ա.Ավանեսյանը,  հավելելով՝  «բավականին տևական ժամանակ, բազմաթիվ հեռախոսազանգեր, անգամ SMS հաղորդագրություն պահանջվեց, մինչև որ փաստաբան Լիանա Գրիգորյանը բարեհաճեց Երևան ուղարկել քրեական գործի նյութերի պատճենները: Այդ պատճենները Երևանում գտնվող ՀՊԳ գրասենյակում ստանալուց հետո ներկայացրեցի իմ նոր պաշտպաններին»:

Նոր պաշտպանները՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերի արձանագրություններին, կազմել են  ներկայացված բողոքի նոր հիմնավորումներ, որոնք էլ հնչեցրել են  վերաքննիչ դատարանում և գրավոր հանձնել դատարանին: Այդ հիմնավորումները պարունակում էին նաև մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցների մանրակրկիտ վերլուծություն, և այդ հիմնավորումներով է, որ լիովին ապացուցվում էր, որ Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Այդ նոր հիմնավորումները վերաքննիչ դատարանում ունկնդրելուց պաշտպանյալի  համար պարզ է դարձել նաև այն, որ առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացնելիս, ապա վերաքննիչ բողոք կազմելիս նախկին պաշտպանը առնվազն ծանոթ չի եղել քրեական գործի նյութերին, իսկ դրա հետևանքով ընդհանուր իրավասության դատարանում նրա ցուցաբերած վարքագծի արդյունքում իր նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Ընդհանուր իրավասության դատարանում 31.10.2014թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր մյուս ամբաստանյալ Դավիթ Բարոյանը, որի նախաքննական ցուցմունքը դրվել էր Ավանեսյանի մեղադրանքի, հետագայում նաև մեղադրական դատավճռի հիմքում: Ամբաստանյալը, սակայն, օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել ցուցմունք տալ, հայտարարելով, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքը: Ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հրապարակել Դ.Բարոյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, սակայն հրապարակման ընթացքում դատարանը դժվարացել է ընթերցել մեղադրյալ Դ.Բարոյանի 14.04.2014թ. հարցաքննության արձանագրությունը ձեռագրի դժվարընթեռնելի լինելու  պատճառով: Դատարանն անընդհատ բառերի փոխարեն ասում էր «չգիտեմ ինչ», ընթերցում էր բոլորովին ուրիշ բառեր:  Այդպես էլ չկարողանալով ընթերցել հարցաքննության արձանագրությունը, դատարանն ի վերջո ընթերցել է Դ.Բարոյանի նախաքննական ցուցմունքի` մեղադրական եզրակացության մեջ քննիչի կողմից արված հակիրճ շարադրանքը, և դա կատարելուց առաջ ստացել դատավարության մասնակիցների, այդ թվում նաև՝  պաշտպան Լիանա Գրիգորյանի համաձայնությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության,  ամբաստանյալ Դ.Բարոյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե բռնել է Ավանեսյանի օձիքից, քաշքշել և մեկ անգամ հարվածել նրա դեմքին, Ավանեսյանը նույնպես հարվածել է Բարոյանին, որից հետո նրանք սկսել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Այս նույն միտքը տեղ է գտել նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում ու որպես ապացույց դրվել է դատավճռի հիմքում:

Մինչդեռ Դավիթ Բարոյանի կողմից նախաքննության ընթացքում հարցաքննության արձանագրությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ վերջինիս ցուցմունքն ունի բոլորովին այլ, հետևյալ բառացի բովանդակությունը.  «…մեր ձայների վրա մեզ մոտեցել են Սեյրանը և Արմենը, այդ պահին ինձ պահում էր բռնած վիճակում Հ.Վարդևանյանը, սակայն Սեյրանի գալուց հետո նա ինձ թողեց ու բռնեց Սեյրանին, բայց թե ինչու, չնկատեցի, երբ տեսա Արմենին, չգիտեմ, թե ինչու, ինչ կատարվեց, երևի խմիչքի ազդեցության տակ էի, քանի որ … ու բռնեցի երկու ձեռքով Ա.Ավանեսյանի համազգեստից ու քաշեցի դեպի ինձ և ասեցի՝  «էլի դու»,  սկսեցի քաշքշել ու այդ պահին ցանկանում էի հարվածել նրան, սակայն հարվածը չէր դիպում,  քանի որ Արմենը պաշտպանվում էր ու ցանկանում էր ինձնից ազատվել, սակայն ես կարողացա հարվածել ձեռքով Արմենի դեմքին, որը դիպեց նրա պարանոցին, իմ հարվածից հետո Արմենը նույնպես ինձ ձեռքով խփեց, սակայն չեմ հիշում, թե նրա հարվածը իմ որտեղին է դիպել, քանի որ խառը պահ էր ու մեզ ցանկանում էին բաժանել, սակայն այդ պահին ես … եմ մեկ անգամ հարվածել ենթասպա Ավանեսյանին, սակայն այս անգամ չեմ հիշում, թե հարվածը նրա մարմնի որ մասին դիպել … անկանոն հարվածներ եմ հասցրել ենթասպա Ավանեսյանի դեմքի հատվածին ու նրանցից մեկը կպել էր նրա գլխին, ես կոնկրետ չեմ կարող հիշել, թե քանի անգամ եմ հարվածել Արմենին և քանիսն են նրան դիպել, սակայն սկզբի երկուսը հիշում եմ, իսկ դրանից հետո ես անկանոն հարվածներ եմ հասցրել Ա.Ավանեսյանին, նա էլ իր հերթին իմ հարվածներից հետո, երբ ցանկանում էր ազատվել, սակայն ես բռնել էի նրա համազգեստից դրա պատճառով էլ նրա մոտ չէր ստացվում, ուստի ես չեմ կարող հիշել ու չեմ զգացել, թե Արմենն իր հերթին ինձ քանի անգամ է հարվածել և հարվածներից քանիսն են ինձ դիպել, այդ պահին իմ կողմից Արմենի գլխին հարվածելուց հետո մեզ կարողացան բաժանել ու տեսա, որ Արմենը ընկավ գետնին…»:

Պարզ է, գտնում է Ավանեսյանը, որ ամբաստանյալ Դ.Բարոյանի նախաքննական ցուցմունքն ընթերցելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանն իր  նկատմամբ կայացնելու էր արդարացման դատավճիռ:

Իր հերթին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ կայացնելով Ավանեսյանին  արդարացնելու մասին որոշում, շեշտել է, որ. «առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ա.Ավանեսյանի ցուցմունքին և Դավիթ Բարոյանի նախաքննությամբ տրված ցուցունքին ընդհանրապես չի անդրադարձել, չի գնահատել և համակարգային վերլուծության չի ենթարկել գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցության մեջ»: Բացի այդ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ շարադրել է Դ.Բարոյանի իրական նախաքննական ցուցմունքից կատարված այն նույն մեջբերումները, որոնք դատարանին ներկայացրել էին նոր պաշտպանները:

Ըստ Ա.Ավանեսյանի, այն փաստը, որ Լիանա Գրիգորյանը թույլ է տվել, որ ընդհանուր իրավասության դատարանում Դ.Բարոյանի ցուցմունքը հրապարակելու որոշման պարագայում Ավանեսյանին  ակնհայտ արդարացնող ցուցմունքն իրականում չհրապարակվի, վկայում է հնարավոր երկու հանգամանքի մասին. առաջին՝ Լիանա Գրիգորյանն իրականում ծանոթ չի եղել քրեական գործի նյութերին ու այդ պատճառով չի պնդել, որ ցուցմունքը հրապարակվի, երկրորդ՝ ծանոթ լինելով ցուցմունքի բովանդակությանը, դիտավորյալ է թույլ տվել անգործություն, որպեսզի պաշտպանյալը դատապարտվի:

Երկու պարագայում էլ ակնհայտ է, գտնում է արդարացվածը, որ փաստաբան Լիանա Գրիգորյանի կողմից թույլ տրված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին հակասող անգործության հետևանքով չի հրապարակվել Ավանեսյանին  արդարացնող ապացույցը, փոխարենը հրապարակվել է նրան  մեղադրող, գույություն չունեցող «ապացույց», որն էլ դրվել է մեղադրանքի հիմքում:

Հատկանշական է, որ փաստաբան Լիանա Գրիգորյանը նշված նախաքննական ցուցմունքին չի ծանոթացել, դրա իրական բովանդակությունը չի ներկայացրել նաև հետագայում՝ ոչ պաշտպանական ճառ արտասանելիս, ոչ էլ վերաքննիչ բողոք կազմելիս:

«Եվ այսքանից հետո ինձ համար խիստ զարմանալի էր մամուլում ծանոթանալ փաստաբան Լիանա Գրիգորյանի կողմից սոցիալական ցանցում արված գրառումից ինչ-որ մեջբերումների, որտեղ նա լռելու փոխարեն, դեռ փորձում է հոխորտալ, այդպես էլ չհասկանալով իր կողմից թույլ տրված կոպիտ սխալը, որի պարագայում ես անարդարացիորեն կարող էի դատապարտվել»,-   ընդգծել է Ա.Ավանեսյանը:

 

 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]