Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

11 տարվա ազատազրկում՝ անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու համար 06/02/2014   12:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու և գողության գործով ամաբստանյալ Արման Գիվարգիզովը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
 
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատի, Միսակի և Վռամի ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, 2013թ. հունվար ամսին նրանց հավաքագրել է եւ ներգրավել մուրացկանության մեջ։
 
Մեղադրանքի համաձայն՝ Գիվարգիզոովը մինչև մարտի 19-ը շահագործել է անչափահասներին` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: 
 
Մասնավորապես՝ նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա, օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից, քանի որ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան:
 
Ընդ որում, այս և մյուս դեպքերում շահագործել է անչափահասներին՝ ըստ իրավիճակի կեղծ խոստումներ տալով: Արարատի դեպքում գործի են դրվել երեխայի համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու, բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնելու և նրանց հանդիպումը կազմակերպելու կեղծ խոստումները: Արդյունքում, Գիվարգիզովն ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը: 
 
2013թ. հունվարի 18-ին Արման Գիվարգիզովը նույն ինտերնետ ակումբում ծանոթացել է նաև գործով տուժող, անչափահաս, «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային նշանակալի խանգարումներով» ախտորոշմամբ, սակավամտությամբ և իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից զրկված Վռամի հետ:
 
Օգտագործելով  երեխայի վիճակի խոցելությունը՝ հիվանդությունն ու ծնողական հսկողությունից դուրս մնալը, այս անգամ նրան խոստացել  է ոչ միայն  անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական, այլեւ  բջջային հեռախոս , դերասանի կարիերա, և մուրացկանությամբ զբաղվելու համար նույն օրը հավաքագրել է Վռամին: 2013թ. հունվարի 19-ին ու 20-ին անչափահասին շահագործելու ընթացքում մեղադրյալը, ըստ մեղադրական եզրակցության, ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում նրա կողմից մուրացկանությամբ վաստակած ընդհանուր՝ շուրջ 7.400 ՀՀ դրամ գումարները: 
 
Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի վերջերին՝ գործով դեռևս չպարզված օրը, Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսել է «Թիվ 1 հատուկ կրթահամալիրի» սան, մուրացկանությամբ զբաղվող, սույն գործով տուժող, տասնութ տարին չլրացած Միսակին, ծանոթացել նրա հետ:
 
Օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով վերջինիս վիճակի խոցելիությունը, այս անգամ անչափահասին շահագրգռելով 250.000 ՀՀ դրամ աշխատավարձով որպես թիկնապահ աշխատանքի ընդունելու կեղծ խոստումով, բոլորի համար կիրառելի այլ՝ նրա համար անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է Միսակին և շուրջ 5 օր շահագործել նրան՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ նրա վաստակած ընդհանուր՝ շուրջ 25.000 ՀՀ դրամ գումարները:
 
Սակայն ըստ մեղադրական եզրակացության, գործը մուրացկանությունից ստացած շահը կենտրոնացնելով չի ավարտվել. Արման Գիվարգիզովը կազմակերպել ու անչափահասներին ներգրավել է գողության մեջ:
 
2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող Արարատին, Միսակին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող անչափահաս Ա. Հովհաննիսյանին հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել օգտագործված եվրոպական հագուստի առևտրով, որի համար իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և քանի որ տղաները չեն կարող այդքան գումարը 1-2 օրում մուրացկանությամբ հավաքել, ուստիեւ՝ պետք է կատարեն գողություն։
 
Նրա կազմակերպմամբ՝ անչափահասները ներգրավվել են հանցագործության մեջ։ Մասնավորապես՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ «Շկոդա» մակնիշի Տ7181 համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են գազի գլանանոթը՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերով՝ 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Գողացված գազի գլանանոթը Ա.Հովհաննիսյանը մի քանի օր անց 30.000 ՀՀ դրամով վաճառել է և գումարը տվել Արման Գիվարգիզովին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ պրիմ 2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 165-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ շինություն ապօրինի մուտք գործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, գողության կազմակերպում: Գիվարգիզովը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվել երկարատեւ ազատազրկման։
 
Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև գողության մեջ ներգրավված Ա.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, սակայն նրա մասով անջատված գործի վարույթը կարճվել է եւ  նրա  նկատմամբ կիրառվել է համաներում։
 
 
 

Հարակից հրապարակումներ`

11:01 01/06/2014  |  Քրեական խրոնիկոնԴատախազը 13 տարվա ազատազրկում պահանջեց` անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու համար
21:59 26/05/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է, թե մուրացկանության չի դրդել, այլ ասել է «փող ճարեք, ձև կա՞»
16:09 16/05/2014  |  Քրեական խրոնիկոնՀետախուզվող ամբաստանյալը հայտնաբերվեց եւ համաներվեց
16:20 06/05/2014  |  Քրեական խրոնիկոնԱնչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու գործով «թաքնված» ամբաստանյալը հայտնաբերվել է
21:21 15/04/2014  |  Քրեական խրոնիկոն14-ամյա տուժող Վռամը մուրացկանությամբ ցանկանում էր շատ գումար վաստակել, որ շատ հաց ուտի
23:17 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնԱնչափահասներին երկու տարբերակ է առաջարկվել` կամ գողություն, կամ մուրացկանություն
17:25 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալն ամիսներ շարունակ չի ներկայանում դատական նիստին, գտնվելու վայրն անհայտ է, սակայն դատարանը չի շտապում կալանքի որոշում կայացնել
13:38 20/01/2014  |  Քրեական խրոնիկոնՄուրացկանության գործով դատախազը եւս ազատվել է աշխատանքից
15:50 13/11/2013  |  Քրեական խրոնիկոնՀերթական անգամ հետաձգվեց անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու գործով դատական նիստը
17:46 06/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲացահայտում. Երևանի ինտերնետային ակումբներից մեկում հավաքագրել է անչափահասների ու դրդել մուրացկանության

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]