Թեմաներ
Ուրբաթ 10 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2024   23:48 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում 10/24/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/24/2024   23:17 Հակակրոնական կեցվածք ունեցող Բաքու հրավիրված կրոնական առաջնորդները կայցելեն օկուպացված Արցախ. Դանիելյան 10/24/2024   22:58 Ակնհայտ է, որ եթե Հայաստանն իր թեկնածությունը չհաներ՝ COP 29-ը Բաքվում անցկացնելու օգտին քվեարկելը շատ բարդ կլիներ. Հակոբ Բադալյան 10/24/2024   22:40 Բժիշկը նշել է շաքարային դիաբետի առաջին ախտանիշը 10/24/2024   22:22 Թուրքական հյուրանոցում ռուսաստանցիները հարձակման են թարկվել 10/24/2024   22:09 Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՕԽ-ի հայ մեդալակիրներին 10/24/2024   21:52 Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է արցախցի մի շարք ընտանիքների 10/24/2024   21:34 ՍԴ նախագահը ու Գերմանիայի դեսպանը քննարկել են «սահմանադրական արդարադատության բարեփոխումները» 10/24/2024   21:17 Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   21:02 Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է 10/24/2024   20:48 Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՆԳՆ բարեփոխումների օրակարգային մի շարք նախաձեռնություններ 10/24/2024   20:33 Մի շարք երկրներում Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նշանակվել նորերը 10/24/2024   20:20 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. shamshyan.com 10/24/2024   20:05 Եվրոպան ուղղակի պանիր է թակարդի մեջ դրված. Գալստյան 10/24/2024   19:59 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է առաջին նախագահի հետ 10/24/2024   19:55 Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները 10/24/2024   19:45 Եվրոպական միության խորհրդարանը վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից 10/24/2024   19:37 Գինեկոլոգը հղի կանանց զգուշացրել է հանրաճանաչ ուտեստի վտանգի մասին 10/24/2024   19:32 Փաշինյան-Ալիև հանդիպման հանգամանքը վկայում է, որ ինչ-որ կոնկրետ հարց է քննարկվել և իրատեսական է դիտվել դրա շուրջ համաձայնության հնարավորությունը. Քաղաքական մեկնաբան 10/24/2024   19:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է Արփա գետում կան տուժածներ 10/24/2024   19:13 Ադրբեջանցիների օկուպացիայի տակ են մնացել ջրի ակունքները, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում նոր ջրագծերի կառուցման համար 10/24/2024   19:03 Հայաստանի 4 բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով․ Երիտասարդական ԱԱ 10/24/2024   18:55 Հնդկաստանը չի ցանկանում Թուրքիային թույլ տալ մտնել ԲՐԻԿՍ 10/24/2024   18:52 Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների 10/24/2024   18:40 Որ մթերքներն են օգնում հաղթահարել սթրեսն ու ավելորդ քաշ չհավաքել 10/24/2024   18:32 Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել 10/24/2024   18:25 ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին 10/24/2024   18:13 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում 10/24/2024   18:07 Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   18:04 McDonald's-ում նշել են՝ որն է եղել մարդկանց զանգվածային թունավորման պատճառը 10/24/2024   18:04 Լիբանանում հայ զոհ ունենք 10/24/2024   17:59 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ 10/24/2024   17:47 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է 10/24/2024   17:42 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից - 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը 10/24/2024   17:36 Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/24/2024   17:15 Փաշինյանն ու Ալիևը հանձնարարականներ են տվել ԱԳ նախարարներին․ մանրամասներ՝ հանդիպումից 10/24/2024   17:06 Իսրայելի վրա Իրանի հետագա հարձակումները «չափազանց բացասական» հետևանքներ կունենան Թեհրանի համար. Բլինքեն 10/24/2024   17:05 Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում. Hetq.am 10/24/2024   17:00 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած արջն արդեն լավ է և վայրի բնություն է վերադարձել 10/24/2024   16:58 Հրդեհ Մեղրի քաղաքում 10/24/2024   16:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին 10/24/2024   16:49 170 մլն դրամի գառան միս ստանալու և գումարը չվճարելու մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել 10/24/2024   16:47 Թուրքիան և ևս 12 երկրներ ստացել են ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ 10/24/2024   16:38 Պուտինն ասել է, որ աշխարհում ՄԱԿ-ին այլընտրանք դեռ չկա   10/24/2024   16:36 Ակնհայտ է` հայկական քվեն նշանակություն ունի․ Արամ Համբարյան 10/24/2024   16:25 Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է 10/24/2024   16:23 ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ 10/24/2024   16:21 Էրդողանը Պուտինին հրաժեշտ է տվել ու վաղաժամ լքել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը
10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/24/2024   12:48 Մինչ Պուտինը ելույթ էր ունենում ԲՐԻԿՍ+-ի շրջանակում՝ Փաշինյանը փորձում էր զրուցել Ալիևի հետ (տեսանյութ) 10/23/2024   23:42 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/23/2024   17:16 Շատ բան կարող է ուզենաք, լոլոներ պետք չէ ստեղ ունենալ. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/23/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/24/2024   13:49 Մինչ Մոնղոլիայի նախագահը ելույթ էր ունենում՝ Փաշինյանն ու Ալիեւը ակտիվ քննարկում են ունեցել 10/23/2024   18:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազում զոհվածների նկարները ներկած անձին 10/23/2024   23:09 Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Արմեն Փամբուխչյան 10/23/2024   22:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 10/24/2024   08:42 ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել ու հայտնել` տագնապ է զգացել. պայթյունի փորձի հետքերով. «Ժողովուրդ» 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/23/2024   22:01 Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան տուժածներ 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/24/2024   08:32 Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ» 10/23/2024   22:42 Թուրքիայի իշխանությունները պարզել են, թե ով կարող էր կանգնած լինել Անկարայում իրականացված ահաբեկչության հետևում 10/24/2024   15:23 Գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիները ճանապարհ են փակել, պնդում են՝ 177 մլն դրամի գառան միս են մատակարարել, բայց գումար չեն ստացել 10/23/2024   18:53 Պատահաբար բացահայտված դեպք ձեզ հիշեցնեմ. կարող է պարզվի՝ սեփականության վկայագիրը հիմք չունի

Ո՞ւմ է պետք Հայաստանի ընդդիմությունը. Արմեն Աշոտյան 07/10/2024   11:07  |  Քաղաքական

Անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդես է եկել հերթական հոդվածով։ Նա մասնավորախես գրել է.

«Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:

Եվրոպական երկրներում, ավելի քիչ՝ ԱՄՆ-ում, ընդդիմությունը երկար տարիներ ասոցացվում էր Սովետական Միության հետ՝ որպես սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսության կրող:
Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրներում ընդդիմությունը կորցրել էր արտաքին քաղաքական նշանակությունը, որովհետև գործող գրեթե բոլոր հիմնական ուժերը գլոբալ առումով միևնույն դոկտրինալ հենքի վրա էին:

ԵՄ-ում և մասամբ՝ ԱՄՆ-ում, իրավիճակը փոխվեց ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ ուժերի ազդեցությունների մեծացմամբ, որոնց դիրքորոշումները միջազգային հարցերում սկսեցին տարբերվել մեյն-սթրիմից, և առաջացավ գայթակղություն՝ պիտակավորել այս կամ այն ուժին կամ գործչին՝ որպես «Պուտինի մարդ», «Չինաստանի լոբբիստ» և այլն: Իսկ այն երկրներում, որտեղ նոր ուժերը հասել են իշխանության, ինչպես, օրինակ, Հունգարիայում, ընդդիմությունը սկսեց դիտարկվել՝ որպես «սորոսական», «բրյուսելյան»կամ «վաշինգտոնյան»:
Հետխորհրդային տարածքում և Բալկաններում իշխանություն-ընդդիմություն հակամարտող զույգերից այս կամ այն արտաքին քաղաքական վեկտոր թողնում էր և առ այսօր, որպես կանոն, թողնում է իր ազդեցությունը: Օրինակ, Սերբիայի նախագահ Վուչիչին, որի կուսակցությունը, ի դեպ, ԵԺԿ անդամ է, հակադրվում են առավել արևմտամետ ուժեր: Ռուսաստանի «ոչ համակարգային» ընդդիմությունն ամբողջությամբ Արևմուտքի հովանու ներքո է:

Արևմուտքն անթաքույց սատարում է նաև Բելառուսի ընդդիմությանը, ուկրաինական ընդդիմությունը նույնպես ամբողջությամբ արևմտամետ է: Ռուսաստանն իր հերթին՝ այս կամ այն կերպ ասոցացվում է Մոլդովայի մի շարք ընդդիմադիր շրջանակների հետ:
Հաշվի առնելով Հարավային Կովկասի դերակատարումը, փորձենք հասկանալ՝ ինչպիսի գեոպոլիտիկ «հրապուրանք» ունեն ընդդիմությունները մեր տարածաշրջանի երկրներում:
1. 1. Թուրքիա
2.
Հիշո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ էր համաշխարհային մամուլում Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ կապված, որոնցում գործող Էրդողանին հակադրվում էր էլ ավելի ատլանտյան համբավ ունեցող թեկնածուն: Վստահ եմ, շատ-շատերն արդեն մոռացել են նրա անունը՝ Քըլըչդարօղլու:
Այս օրինակը դասական է. Արևմուտքը ճնշում գործադրեց Էրդողանի վրա, հասցրեց գագաթնակետին, կորզեց Էրդողանից խոստումներ և զիջումներ և «բարեհաջող բրախեց» արևմտյան թեկնածուին:
2. 2. Վրաստան
3.
2003 թվականից եվրոպական ուղղությունը նախընտրած մեր հարևան պետության ներսում Սահակաշվիլու օրոք Մոսկվան փորձեց ձևավորել սեփական ազդեցությունն ընդդիմության վրա (հիշո՞ւմ եք ՌԴ նախագահի հանդիպումը Նինո Բուրջանաձեի հետ), սակայն չհաջողեց:
Երբ Վրաստանում իշխանության եկավ առավել հավասարակշռված և չափավոր քաղաքական ուժ, վրացական ընդդիմության գեոպոլիտիկ սպեցիֆիկան փոխվեց, և վրաց այսօրվա ընդդիմությունն ամբողջությամբ վայելում է արդեն հենց Արևմուտքի անթաքույց աջակցությունը՝ քաղաքականից մինչև քարոզչական:
3. 3. Իրան
4.
Հաշվի առնելով այս պետության սպեցիֆիկան՝ երկրի ներսում բացահայտ արևմտամետ քաղաքական ուժեր չեն գործում, թեպետ տարաբնույթ ծայրահեղականներին (քրդական, բելուջական, արաբական, թյուրքական) հաճախ ասոցացնում են հենց Արևմուտքի որոշ շրջանակների հետ:
Դրա փոխարեն՝հակաիսլամական իրանական վտարանդի կառույցներն ունեն արևմտյան աջակցություն:
4. 4. Ադրբեջան
5.
Այստեղ բռնապետական ռեժիմը հաջողությամբ ճնշում է ընդդիմության երկու թևերին՝ իսլամական և ազատական: Իսլամական ընդդիմությանն Ալիևն Արևմուտքում ներկայացնում է՝ որպես իրանամետ, ինչը գրեթե քարտ-բլանշ է նրանց ջախջախելու համար:

Ինչ վերաբերում է «լիբերալ» ընդդիմությանը, ապա մոտ 250 քաղբանտարկյալների գոյությունն ադրբեջանական բանտերում, ազատ մամուլի բացահայտ ճնշումը, հակաժողովրդավարական ընտրությունները, տոտալ կոռուպցիան թեպետ մշտապես ֆորմալացվում են տարաբնույթ միջազգային զեկույցներում և բանաձևերում, սակայն ռեալ քաղաքական ազդեցություն չունեն Արևմուտքի կողմից Ալիևի հետ կառուցվող հարաբերություններում: Կարճ ասած, Ալիևի հետ գլոբալ լեզու են գտել, իսկ ընդդիմությանը բաժին են հանել զեկուցային թուլափայ: Ալիևի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակն ամբողջությամբ բավարարում է նաև պաշտոնական Մոսկվային, ով այլ քաղաքական շրջանակների հետ աշխատելու կարիք չի էլ տեսնում:
5. Եկանք-հասանք Հայաստանին

Հայաստանի Երկրորդ և հատկապես Երրորդ նախագահների օրոք սրվող գեոպոլիտիկ զարգացումներին զուգընթաց՝ մեր երկրում գործում էին թե՛ հյուսիսամետ, թե՛ արևմտամետ համբավ ունեցող ընդդիմություններ, որոնց ֆոնին իշխանությունը վարում էր պետական շահերից բխող ցենտրիստական, հավասարակշռված քաղաքականություն:

2018թ.-ի նիկոլական կործանարար ավանտյուրան երկու բևեռների համար էլ դիտարկվեց՝ որպես «հնարավորությունների պատուհան», ինչը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին (հիշո՞ւմ եք Երրորդ նախագահի խոսքերը՝ «Ես պարտվել եմ շատ ավելի հզոր ուժերի…»):

2020թ.-ից հետո Հայաստանում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ: Նիկոլից էլ ավելի «արևմտամետ» շրջանակները հիմնականում ինկորպորացված են այսօրվա ռեժիմի մեջ՝ բոլոր մակարդակներում՝ ԱԽՔ, ՔՊ խմբակցության մի մասը, որոշ մեդիաներ և ՀԿ-ներ: Նրանք ոչ թե ընդդիմություն են Նիկոլին, այլ նրա հսկիչները՝ ներսից:

Ինչ վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր շարժումներին, ապա մի կողմից՝ իշխանությունները համառորեն պիտակավորում են նրանց՝ որպես «պրոռուսական», մյուս կողմից՝ մեր ընդդիմությունը չի ունեցել և չունի որևէ արտաքին սատարում որևէ ուժի կենտրոնից, այդ թվում՝ Կրեմլից:
Փաստացի Հայաստանի ընդդիմության քաղաքական օրակարգը, որը խարսխված է սեփական ազգի շահերի վրա, չի համընկնում և ոչ մի արտաքին բևեռի ծրագրերի հետ:
Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականությունը շարունակում է ձեռնտու մնալ բոլորին՝ անկախ պարբերական էմոցիոնալ պոռթկումներից և գեոպոլիտիկ լիրիկայից:
Արևմուտքն ինդուլգենցիա է տվել Նիկոլին ներքաղաքական ճնշումների և վակխանալիայի համար, իսկ Մոսկվային այս գործոնն այս փուլում չի հետաքրքրում: Գլոբալ խաղացողները հանգիստ խաղում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործող ռեժիմների հետ: Արևմուտքը կարթնանա միայն, եթե Նիկոլը գցի նրանց, իսկ Մոսկվան՝ երբ Նիկոլն ուղիղ սպառնալիքներ առաջացնի Ռուսաստանի անվտանգությանը:
Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին:
Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախևառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը…»

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 08/07/2024  |  Քաղաքական«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան
15:05 24/06/2024  |  Դատական ռեպորտաժներ«Շատ վատ նախադեպ է»․դատարանը թույլ չի տալիս տեսագրել Արմեն Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունը
13:04 24/06/2024  |  ՄեկնաբանությունԴատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից․փաստաբան
18:33 15/06/2024  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. 37թիվ․ Աբրահամյան
21:01 13/06/2024  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Աշոտյանի գործում ինչին կպնում ենք՝ փլվում է․ փաստաբան
19:31 13/06/2024  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանին չկարողացավ սադրել Նիկոլը, հիմա փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան
17:10 11/06/2024  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Աշոտյանի և մյուսների գործով մեկնարկեցին հիմնական դատալսումները
15:45 11/06/2024  |  Դատական ռեպորտաժներ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհաջողի, երբ ես չկարողանամ ներկայանալ դատարան․ Աշոտյան
19:20 30/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Աշոտյանին կտրամադրվեն գործի նյութերը
18:23 14/05/2024  |  Դատական ռեպորտաժներԵթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]