ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյան-Ալիև հանդիպման հանգամանքը վկայում է, որ ինչ-որ կոնկրետ հարց է քննարկվել և իրատեսական է դիտվել դրա շուրջ համաձայնության հնարավորությունը. Քաղաքական մեկնաբան 10/24/2024 19:32 | Քաղաքական
Առերևույթ դրսևորումները, ինչպես օրինակ BRICS-ի կլոր սեղանի շուրջ Ալիևի և Փաշինյանի զրույցն էր, այդքան էլ միարժեք եզրակացությունների հիմք չեն, որովհետև գործ ունենք իսկապես բարդ գործընթացի հետ, որտեղ մասնակցություն ունեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև մի շարք խոշոր ուժային կենտրոններ՝ տարածաշրջանային, տարածաշրջանին սահմանակից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան- Ալիև զրույցին, ապա նաև գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպմանը։
Բադալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կազան մեկնելուց առաջ թե Ալիևը, թե Փաշինյանը ստացան ԱՄՆ նախագահ Բայդենի նամակները, դրանցում Բայդենը խոսում էր այն մասին, որ Վաշինգտոնն ունի խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու քայլերի որոշակի մշակումներ և ակնկալում էր իմանալ Փաշինյանի և Ալիևի կարծիքը։
«Կասկած չկա, որ Կազանում հանդիպումների շրջանակում՝ թե Իրանի նախագահի, թե ՌԴ նախագահի հետ քննարկվել են դրա հետ կապված հարցեր։ Այսինքն, այդ թե խաղաղության պայմանագիր ասվածը, թե սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, թե ճանապարհների ապաշրջափակումը՝ դրանք չեն ենթադրում միայն Բաքվի և Երևանի դիրքորոշումներն ու կողմնորոշումները։
Նրա կարծիքով՝ եթե տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում, ապա նշանակում է, որ, ըստ ամենայնի, քննարկվել է որևէ առարկայական և շատ կոնկրետ համաձայնության հարց։ Դա ինչի կարող է առնչվել՝ սահմանազատման թեմային, խաղաղության պայմանագրին, թե ճանապարհների ապաշրջափակման հարցերին՝ բարդ է ասել, բայց հանդիպման հանգամանքը վկայում է, որ ինչ-որ կոնկրետ հարց է քննարկվել և իրատեսական է դիտվել դրա շուրջ համաձայնության հնարավորությունը։
«Սա ամենևին չի նշանակում, որ անպայման եկել են կամ կգան համաձայնության, բայց բարձր հնարավորություն է դիտվել և այդ հնարավորությունը քննարկվել է»,-ասաց քաղաքական քաղաքագետը՝ հիշեցնելով, որ 2 հանդիպում՝ Լոնդոնում, ապա նաև Մոսկվայում տեղի չէին ունեցել։
Նա վստահություն հայտնեց, որ երկկողմ ձևաչափով Կազանոում քննարկված հարցերը, քննարկվել են նաեւ շահագրգիռ տարածաշրջանային մյուս պետությունների ղեկավարների հետ։
Բադալյանի գնահատմամբ՝ դա կարող է վերաբերել ոչնչի չպարտավորեցնող դեկլարատիվ համաձայնության ստորագրմանը, որը թեև կողմերին ոչինչ չի պարտավորեցնի , բայց առնվազն չի մերժվի խոշոր կենտրոնների կողմից՝ թեև նրանք ունեն իրարամերժ մոտեցումներ։ «Այնուամենայնիվ, այդ պայմանավորվածությունը կողմերին թույլ կտա՝ ինչ որ կերպ գոհ լինել այդ դեկլարատիվ շրջանակային համաձայնագրից»։
Դիտարկմանը, թե արդյոք այս անգամ ևս որևէ պայմանավորվածություն կարող է լինել, որը կլինի ի հաշիվ Հայաստանի՝ նա նշեց, որ միարժեքորեն ասել հնարավոր չէ, թեև մինչև հիմա Հայաստանը բավական զիջողական տրամաբանությամբ է վարել քաղաքականությունը և միշտ զիջողը եղել է Հայաստանը։ «Բայց քանի որ այստեղ կան նաև այլ խոշոր խաղացողներ, իրավիճակը բարդ է և նախադեպերը երբեք չեն երաշխավորում, որ լինելու են նույնատիպ բոլոր հաջորդ քայլերը։ Այսինքն, միայն Հայաստանի դիրքորոշումը, տրամադրվածությունը կամ ուժը չէ, կա Իրան, Ռուսաստան, որոնք ունեն որոշակի տարաձայնություններ բայց նաև ունեն ընդհանուր մոտեցումենր՝ ռեգիոնում իրավիճակը պահելու և արտառեգիոնալ խաղացողների ակտիվացում թույլ չտալու, այս բոլոր հանգամանքները բավական բարդ են դարձնում գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել