Թեմաներ
Երեքշաբթի 10 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2024   12:41 Ուժեղ հրդեհ է բռնկվել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում 10/22/2024   12:40 Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց․ Անդրեասյան 10/22/2024   12:34 Ադրբեջանը կարող է որեւէ լեռ ներկայացնի պաշտամունքի առարկա, ոնց ենք հակառակն ապացուցելու. Բագրատյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ) 10/22/2024   12:30 Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 10/22/2024   12:15 Դեմագոգիայով դուք եք զբաղվում, ընդհանրապես գալիս եք այստեղ ինչ եք անում. թեժ վեճ ԱԺ-ում 10/22/2024   12:12 Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   12:10 Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի, մյուս թեկնածուն՝ լավը. Սիմոնյանը՝ Դավոյանի թեկնածության մասին 10/22/2024   12:04 Արթուր Բաղդասարյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն 10/22/2024   12:04 Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք. Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:57 23 գերիներ ունենք Բաքվում, այդ երկիրը COP29-ին պատմական շանս ունի՝ դրական մեսիջ ուղղել աշխարհին․ Սիմոնյան 10/22/2024   11:47 Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան 10/22/2024   11:32 Չեմ կարծում՝ Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի․ Ալեն Սիմոնյանը՝ Միլի մեջլիսի խոսնակի կողմից չեղարկված հանդիպումը խնդիր է համարում, որը լուծում են 10/22/2024   11:31 Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև 10/22/2024   11:20 Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս լրագրողներին. ուղիղ 10/22/2024   11:19 Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում նույն գործընթացը, ապա մեր գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:14 Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը 10/22/2024   10:49 Վարչատարածքային բաժանման օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ, շարունակում եք ստել. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/22/2024   10:33 Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին (տեսանյութ) 10/22/2024   10:27 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային 10/22/2024   10:13 Ազգային ժողովը քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. ընդդիմությունը բոյկոտում է հարցի քննարկումը. ուղիղ 10/22/2024   10:10 Հրդեհ Փամբակ գյուղում 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ» 10/22/2024   08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 10/22/2024   08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» 10/22/2024   08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» 10/22/2024   08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» 10/22/2024   08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   23:24 Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ Աբրահամյան 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   22:46 Սննդաբանը նշել է վարսակի շիլայով բեռնաթափման օրվա կանոնները 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից 10/21/2024   21:54 Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից 10/21/2024   21:35 Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները 10/21/2024   21:21 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2024   21:06 Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ 10/21/2024   20:57 Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ 10/21/2024   20:51 Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/21/2024   20:34 Մոլդովայում եվրաինտեգրման օգտին քվեարկել են 0,92 տոկոսի տարբերությամբ 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/21/2024   20:14 Իսրայելցի ադրբեջանցիներ են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով 10/21/2024   20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   19:46 Նյարդաբանը ինսուլտից պաշտպանող վարժություններ է խորհուրդ տվել
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   15:02 Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   13:47 Օդից չեմ խոսում, վստա՞հ եք, որ գործընթացը չի ավարտվի, երբ Բաքվի զորքերը կանգնեն իրենց ուզած տեղում. Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/20/2024   21:24 Արարատի մարզում Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց 10/21/2024   19:12 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Գառնիկ Ստեփանյանը 10/20/2024   13:48 Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/20/2024   20:06 Խոլեստերինը բարձրացնող մթերքները թվարկել է սննդաբանը 10/20/2024   22:00 Իսրայելը զենք է կուտակում Ադրբեջանում՝ Իրանի դեմ օգտագործելու համար 10/20/2024   14:34 Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:14  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:18 24/04/2024  |  ՄամուլՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
08:12 24/04/2024  |  ՄամուլՍա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
08:04 24/04/2024  |  ՄամուլՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
18:52 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
16:12 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան
15:11 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
12:37 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՖրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան
11:39 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն
08:17 23/04/2024  |  ՄամուլԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
08:07 23/04/2024  |  ՄամուլԻշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»

Արխիվ

[]