Թեմաներ
Երեքշաբթի 10 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2024   12:41 Ուժեղ հրդեհ է բռնկվել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում 10/22/2024   12:40 Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց․ Անդրեասյան 10/22/2024   12:34 Ադրբեջանը կարող է որեւէ լեռ ներկայացնի պաշտամունքի առարկա, ոնց ենք հակառակն ապացուցելու. Բագրատյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ) 10/22/2024   12:30 Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 10/22/2024   12:15 Դեմագոգիայով դուք եք զբաղվում, ընդհանրապես գալիս եք այստեղ ինչ եք անում. թեժ վեճ ԱԺ-ում 10/22/2024   12:12 Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   12:10 Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի, մյուս թեկնածուն՝ լավը. Սիմոնյանը՝ Դավոյանի թեկնածության մասին 10/22/2024   12:04 Արթուր Բաղդասարյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն 10/22/2024   12:04 Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք. Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:57 23 գերիներ ունենք Բաքվում, այդ երկիրը COP29-ին պատմական շանս ունի՝ դրական մեսիջ ուղղել աշխարհին․ Սիմոնյան 10/22/2024   11:47 Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան 10/22/2024   11:32 Չեմ կարծում՝ Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի․ Ալեն Սիմոնյանը՝ Միլի մեջլիսի խոսնակի կողմից չեղարկված հանդիպումը խնդիր է համարում, որը լուծում են 10/22/2024   11:31 Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև 10/22/2024   11:20 Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս լրագրողներին. ուղիղ 10/22/2024   11:19 Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում նույն գործընթացը, ապա մեր գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:14 Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը 10/22/2024   10:49 Վարչատարածքային բաժանման օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ, շարունակում եք ստել. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/22/2024   10:33 Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին (տեսանյութ) 10/22/2024   10:27 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային 10/22/2024   10:13 Ազգային ժողովը քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. ընդդիմությունը բոյկոտում է հարցի քննարկումը. ուղիղ 10/22/2024   10:10 Հրդեհ Փամբակ գյուղում 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ» 10/22/2024   08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 10/22/2024   08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» 10/22/2024   08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» 10/22/2024   08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» 10/22/2024   08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   23:24 Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ Աբրահամյան 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   22:46 Սննդաբանը նշել է վարսակի շիլայով բեռնաթափման օրվա կանոնները 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից 10/21/2024   21:54 Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից 10/21/2024   21:35 Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները 10/21/2024   21:21 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2024   21:06 Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ 10/21/2024   20:57 Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ 10/21/2024   20:51 Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/21/2024   20:34 Մոլդովայում եվրաինտեգրման օգտին քվեարկել են 0,92 տոկոսի տարբերությամբ 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/21/2024   20:14 Իսրայելցի ադրբեջանցիներ են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով 10/21/2024   20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   19:46 Նյարդաբանը ինսուլտից պաշտպանող վարժություններ է խորհուրդ տվել
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   15:02 Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   13:47 Օդից չեմ խոսում, վստա՞հ եք, որ գործընթացը չի ավարտվի, երբ Բաքվի զորքերը կանգնեն իրենց ուզած տեղում. Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/20/2024   21:24 Արարատի մարզում Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց 10/21/2024   19:12 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Գառնիկ Ստեփանյանը 10/20/2024   13:48 Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/20/2024   20:06 Խոլեստերինը բարձրացնող մթերքները թվարկել է սննդաբանը 10/20/2024   22:00 Իսրայելը զենք է կուտակում Ադրբեջանում՝ Իրանի դեմ օգտագործելու համար 10/20/2024   14:34 Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   14:01  |  ԼՐԱՀՈՍ

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 100 000 մարդ բռնի տեղահանվեց։ 

Հարազատներին, տունը և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում  կենսական հարցերի են բախվում։ Ի թիվս այլ խնդիրների՝ անորոշ է 2019 թվականից նրանց  կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։ 

Hetq.am-ի հաղորդմամբ՝ արցախցիները հույս ունեն վաղաժամկետ ստանալ այդ գումարները՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Սակայն, հարցին առնչվող կառույցները, պետական մարմիններն ու պաշտոնյաները կամ իրար հակասող տեղեկություններ են տալիս, կամ «ձեռքերը լվանում»՝ խնդրի կարգավորումը դուրս համարելով իրենց տիրույթից։

Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը։ 

«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը բռնի տեղահանումից հետո Հայաստանում զբաղվում է արցախահայության խնդիրներով։

Արմինեն բազմաթիվ զանգեր է ստացել Արցախում աշխատած և կենսաթոշակ կուտակած քաղաքացիներից։ Փորձել է հարցումների միջոցով պարզել կուտակած գումարների և համակարգի հետագա ճակատագիրը։

«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բավականին քիչ էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի մասնակիցները քիչ էին տեղեկացված, թե այդ կուտակային բաղադրիչն ի՞նչ գործիքակազմ է տալիս իրենց, ի՞նչ իրավունքներ ունեն նրանք և այլն։ Ավելին, արցախցիներին կենսաթոշակային ֆոնդը ընտրելու հնարավորություն չի էլ տրվել․ մարդիկ ավտոմատ կերպով են միացել այդ համակարգին»,- ասում է Արմինե Ավագիմյանը։

Արմինեի նախաձեռնությանը միացել են մոտ վեց հարյուր արցախցիներ։ Նրանք պահանջում են վերադարձնել կենսաթոշակային կուտակային հաշվին առկա իրենց գումարները։

«Գաղտնիք չէ, որ արցախցիներից շատերն այսօր գտնվում են ծանր սոցիալական վիճակում և շատերը կնախընտրեին այդ գումարները հետ ստանալ»,- ասում է Արմինեն։ 

Արցախցիները կուտակում են 2019 թվականից. շուրջ 34 500 մասնակից, 18 մլրդ դրամ ակտիվներ

Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին քննարկումները սկսվել են 2013 թվականից։ Բայց միայն 2019 թվականին է համակարգը ներդրվել։

Գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ, որն էլ իր հերթին մեկ այլ ֆոնդի է լիազորել կառավարել այդ գումարները։

Կառավարիչ ֆոնդն այդ գումարները ներդրել է տարբեր աղբյուրներում՝ պարտատոմսերում, արժեթղթերում, բանկերում և պարտավորվել դրանք այնպես «աշխատեցնել», որ հավելյալ եկամուտներ կուտակվեն։ Քաղաքացին այդ գումարները ստանում է կենսաթոշակային տարիքին հասնելուն պես։

Արցախի իշխանությունները քաղաքացիներին հավաստիացրել են, որ գումարները վստահելի տնօրինողների ձեռքերում են։ Կուտակային կենսաթոշակային համակարգը Արցախում ընդունվել է առանց լայն քննարկումների և առանց սուր ընդդիմության։

Արցախում կենսաթոշակային կուտակվող գումարները հավաքվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի կենտրոնական բանկում 2019 թվականի օգոստոսի 2-ին և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչը նշանակում է, որ ընկերության գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից։

«Ընկերությունը հիմնադրվել է Արցախի Հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցնելուց հետո կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակումները հոգատար և պրոֆեսիոնալ մակարդակում կառավարելու նպատակով»,- նշված է «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի պաշտոնական կայքում:

Ընկերության միակ բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ներդրումների կառավարման հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներ են արցախցի նախկին պետական գործիչներ Գրիգոր Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Ավանեսյանը։

Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ն էլ արցախցիների կուտակային գումարները փոխանցում էր Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ին։

Ստացվում է, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ը միջնորդ ֆոնդ է արցախցիների և «Ցե-Կվադրատ»-ի միջև։

Ըստ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի ներկայացրած վերջին կատարողականի՝ 2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը մոտ 18.1 մլրդ դրամ է։ Դրանից ենթադրվում է, որ արցախցիների կուտակած գումարներն այս պահին այդքանն են։

«Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը կարող է փոփոխվել՝ պայմանավորված ներդրումային արժեթղթերի գների փոփոխություններով»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ից։

Արմինե Ավագիմյանին դիմած արցախցիներից մեկն այս տարվա մարտին հայտնել է, որ չնայած արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում, սակայն օնլայն համակարգով ստուգել է իր կենսաթոշակային կուտակած գումարը և նկատել, որ այն աճում է։ «Կուտակային բաղադրիչի իմաստն էլ այն է, որ ֆոնդերը, որոնք կառավարում են այդ գումարները, դրանք տեղաբաշխում են տարբեր ֆինանսական գործիքների մեջ, և տոկոսային եկամուտի տեսքով այդ գումարները վերադառնում են մասնակցի հաշիվ»,- բացատրում է Արմինեն։

Ընդ որում՝ այն արցախցիները, որոնք Հայաստանում գրանցված աշխատողներ են, կուտակում են արդեն նոր հաշիվներով՝ Արցախում եղած հաշիվներից զատ։

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգն Արցախում կարգավորվել է  «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության (ԱՀ) օրենքով։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցվել են օրենսդրական բացառություններ, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի կուտակումները հետ ստանալ՝ մինչև կենսաթոշակային տարիքը (63 տարեկանը) լրանալը։

Վերադարձվում է, եթե կուտակած քաղաքացին՝ մասնակիցը, ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ։ Մյուս կետը՝ Արցախի կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերն են։ Եվ երրորդը՝ եթե Արցախում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

Սակայն, այնպիսի ֆորսմաժորային իրավիճակի մասին, ինչպիսին էր արցախցիների բռնի տեղահանումը, օրենքը դրույթներ չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:49 17/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու հայերի միասնական վերադարձին Լեռնային Ղարաբաղ․ Արմեն Գևորգյան
22:31 16/04/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՏղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված
20:43 15/04/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՆպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է
13:14 09/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ՝ 2․8 միլիոն եվրո բյուջեով
21:53 06/04/2024  |  ՔաղաքականԱրցախցիների՝ իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը անտարակույս դեռ սեղանին է. ԵՄ պաշտոնյա
08:16 06/04/2024  |  Մամուլ155 մլրդ 893 մլն դրամ, 270 մլն եվրո, 65 մլն դոլար Արցախին ու արցախահայությանը, սակայն ոչ մի արդյունք. 16 հազար արցախցի լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»
12:15 04/04/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 1800 քաղաքացու՝ գրավադրված ոսկին կվերադարձվի
18:38 01/04/2024  |  ԼՐԱՀՈՍ40+10 հազարական դրամ աջակցություն կստանան Արցախից տեղահանված անձանց ընտանիքում նոր ծնվող երեխաները
13:12 01/04/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրում սահմանափակումներ չկան, բոլոր ցանկացողները կարող են դիմել
20:53 29/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել․ Մայր Աթոռ

Արխիվ

[]