Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:36  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և  շնորհակալություն հայտնել կատարվող աշխատանքի համար: «Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, և Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք Ոստիկանության և ընդհանրապես՝ Ներքին գործերի նախարարության համակարգում:

Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է  ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ:

Երկրորդ, կարծում ենք, որ այս ընդհանուր փոփոխությունների շրջանում մեզնից յուրաքանչյուրն, ի վերջո, պետք է փոխվելու, բարեփոխվելու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն ունենա, որովհետև մեզնից ոչ մեկն անթերի չէ, ոչ միայն մեզնից, այլև, ընդհանրապես, ոչ մեկը՝ այս դահլիճից ներս գտնվող և այս դահլիճից դուրս գտնվող, ոչ մեկն անթերի չէ: Եվ, ընդհանրապես, պետք է արձանագրել՝ կա նաև մի օբյեկտիվ իրականություն, որ որևէ բան փոխելն ամենադժվար գործն է: Եվ դրա համար կա երկու պատճառ:

Առաջին պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը, երբ այն նույնիսկ ունի բազմաթիվ բացասական կողմեր, եթե ոչ բոլորը, շատերն արդեն համակերպվել են այդ իրադրությանը և իրենց հարմարավետությունն են ստեղծել այդ ոչ կատարյալ իրավիճակի մեջ: Եվ միշտ դժվար է այդ կետից շարժվել՝ այլ նպատակադրում ունենալով:

Երկրորդ, որն օբյեկտիվ հանգամանք է, պետք է դա խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ  փոխելիս  ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ: Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով  գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում:

Մենք էլ տեսնում ենք խնդիրներ, Ներքին գործերի նախարարը խոսեց, թե  ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի:

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է: Նրանք, ովքեր գերազանցությամբ հանձնել են, հույս ունեմ, որ ոչ թե  կոլեկտիվներում կդառնան, ինչպես ասում են, գայթակղության կամ բաժանության առիթ, այլ հակառակը, նոր խթան կդառնա: Սա ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ մեր քաղաքական որոշումն այն է, որ ժամանակ առ ժամանակ, ըստ ամենայնի, հինգ տարին մեկ ոստիկանը պետք է, թե ամեն հինգ տարի՝ ցիկլն անցնելուց հետո իր աշխատավարձն ինչքա՞ն կարող է լինել, 20 տարի հետո ինչքա՞ն կարող է լինել, որովհետև բոլորն ուզում են կյանքը երկարաժամկետ պլանավորել:

Եվ սա կարևոր գործընթաց է, և սա մենք չենք անում ցույց տալու կամ խնդիրներ ստեղծելու համար, որ  չենք ուզում այդ աշխատավարձը  միանգամից և ուղիղ տալ, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ, կայացման հիմքում էլ դնենք զարգացման շարունակական մեխանիզմներ և մոտիվացիաներ, որպեսզի նույնիսկ առանց քաղաքական կամքի՝ այդ մեխանիզմն աշխատի, և մենք համոզված ենք լինելու, որ զարգացման այդ մեխանիզմը դրված է ծառայության և ընդհանրապես  նախարարության մարմինների գործունեության հիմքում: 

Շատ կարևոր է նաև, որպեսզի և՛ հանրությունը, և՛ կառավարությունը, և՛  բուն ոստիկանությունն անընդհատ վերադառնա իր ծառայության իմաստին ու բովանդակությանը: Ինձ համար, օրինակ, դա շատ կարևոր հարց է, որովհետև թվում է, թե տրիվիալ  հարցեր են, բայց օրինակ, ինչի՞ համար է ոստիկանությունն, ընդհանրապես: Այսպիսի հարցեր չեն հնչում, որովհետև թվում  է, թե այդպիսի հարցեր ինչո՞ւ հնչեն, պարզ չե՞ն, թե ինչի համար են: Եվ երբ գալիս, հասնում ես այդ կետին, պարզվում է, ասենք, շատ հարգելի լսարանում այն, որ ասում են շատ դե պարզ չի՞, ի՞նչ կա այդտեղ հարցնելու,  ասում են շատ լավ, պարզ է, մի նախադասությամբ ձևակերպի, պարզվում է, որ շատ մեծ բարդություն կա այդ մի նախադասությունը ձևակերպելու: Բայց ամեն անգամ այս խնդրին անդրադառնալը շատ կարևոր է: Ես, օրինակ, ոստիկանության օրվան ընդառաջ, ինքս ինձ  հարց տվեցի, թե ի՞նչն է ոստիկանության գործառույթը, բացի այն, որ մենք ասում ենք չէ՝ կա օրենսդրության մեջ իրավակարգ, հասարակական կարգ, բայց հաջորդ շերտը ո՞րն է, որ պետք է թեմայի մեջ խորանալ մինչև մոլեկուլյար մակարդակ: Ես արձանագրեցի, և ընդ որում՝ կարող է սա տարօրինակ հնչել,  օրինակ՝ ոստիկանությունն իր գործառույթով ինչ-որ առումով ներքին,  ներհանրային սահմանապահի գործառույթ է իրականացնում: Ընդ որում՝ ուզում եմ, որ սահմանապահ բառը ներքին հարաբերությունների առումով ձեզ չզարմացնի, որովհետև,  օրինակ՝ «սահմանադրություն» բառը հենց նույն սահման բառի մասին է, որ «սահմանադրությունը» հենց նշանակում է սահման դնել:

Եվ հետևաբար, ոստիկանի, սահմանապահի իմաստը և գործառույթն ինչո՞ւմն է կայանում: Ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները: Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք: Սա շատ կարևոր է, որպեսզի հանրությունը և մենք՝ բոլորս, այս ամեն ինչը հասկանանք, որովհետև երբեմն մարդիկ կան, որ Ոստիկանության ծառայության նկատմամբ փորձում են նեգատիվ ձևավորել:

Ցավոք, սրանում ունենք մեծ ավանդույթներ: Մի մասը քրեական ենթամշակույթի համատեքստում, մյուս մասն այլ համատեքստում, բայց մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Ոստիկանության ծառայությունը հենց իրեն է պետք՝ յուրաքանչյուրին: Նույնիսկ նրանց, ովքեր գոհ են կամ դժգոհ Ոստիկանության ծառայությունից, որովհետև եթե մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի և ծառայություն չիրականացվի: Հետևաբար, Ոստիկանությունը քաղաքացու ազատությունների սահմանը երկու կողմից պաշտպանելու համար պետք է ունենա լծակներ:

Պատահական չէ նաև, որ ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Բայց եթե որևէ գործընթացում ուժային ազդեցության հնարավորությունը չլինի՝ այն սովորական պայմանները կարող են և չգործել: Եվ սա էլ մենք պետք է հասկանանք, որովհետև եթե օրինակ, Ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա: Սա շատ կարևոր է: Վերջին տարիներին ես նկատել եմ, գալիս մի ժամանակաշրջան, երբ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի փափուկ լինելու մեջ, գալիս է ժամանակաշրջան՝ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի կոշտ լինելու մեջ և այլն, և այսպես շարունակ: Բայց ճիշտն այս գործընթացում օրենքի և իրավունքի տեսակետից ճիշտ հավասարակշռություն գտնելն է:

Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, իմիջիայլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է: Վերջերս Նոր Նորքի ոստիկանության բաժնում դեպք եղավ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ուժ կիրառեցին, մեծ հաշվով վնասազերծեցին: Բայց նաև ուժի կիրառման ամենածայրահեղ մեթոդները չկիրառեցին, և բանը դրան չհասավ: Սա էլ է պրոֆեսիոնալության աստիճանի մասին խոսում, և ատեստավորման մեր գործընթացներում պետք է նաև այս հմտությունները զարգացնենք, որովհետև պարզ է՝ միշտ չէ, բայց նաև դեպքեր կան, որ հնարավոր է մարդու հետ ուղղակի խոսելով՝ հոգեբանական կոնտակտի միջոցով, մարդկային կոնտակտի միջոցով ուղղակի վնասազերծել:

Համոզված եմ և գիտեմ, որ Ոստիկանությունում այդպիսի տասնյակ, եթե չասենք իր պատմության ընթացքում հաստատ հարյուրավոր և հազարավոր դեպքեր են լինում: Բայց նաև կարևոր է, որ Ոստիկանության գործողությունն ամբողջությամբ հենված լինի օրենքի և իրավունքի վրա, բայց խնդիրն այստեղ այն է, որ երբեմն, նույնիսկ երբ իրավունքի և օրենքի վրա է հիմնված լինում Ոստիկանության, այդ թվում՝ ուժային  գործողությունը, դա միշտ չէ, որ առաջացնում է այդպիսի համընդհանուր քաջալերանք։

Այստեղ մի ֆունդամենտալ խնդրի մասին եմ ուզում խոսել, որը Ոստիկանության հետ բացարձակ կապ չունի: Երբեմն նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներն իրենք իրենց չեն համարում օրենքի և իրավունքի աղբյուր։ Այսինքն՝ չեն համարում, որ օրենքը և իրավունքը իրենք են ստեղծել, ուղիղ կամ անուղղակի ձևով, բայց սա արդեն ուրիշ քաղաքական և սոցիալ-հոգեբանական մակարդակի պրոբլեմ է, որը մեծ հաշվով կապ ունի հետևյալի հետ, թե իրավակարգն ի վերջո քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով է ձևավորվել, թե ազատ կամարտահայտության միջոցով չէ ձևավորվել։

Ես այստեղ կրկին ուզում եմ գնալ և հասնել մեր սահմանադրությունների պատմությանը, և հարցն ի վերջո այստեղ է, երբ հաջորդ օրը մենք սահմանադրական հանրաքվեներից հետո հրապարակում ենք արդյունքները, հեռուստատեսության դիմաց նստած քաղաքացին ինքն իրեն ասում է, որ ես այս որոշումը կայացրեցի, թե՞ չի ասում։ Երբ չի ասում՝ այստեղից են առաջանում իրավահամակարգի նկատմամբ հետագայում առաջացած խնդիրները: Բայց նորից եմ ասում՝ սա ոստիկանության գործունեության հետ կապ չունի կամ առնվազն մեծամասամբ կապ չունի:

Եվ ուզում եմ ամփոփել՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ծառայության համար։ Նախարարն ընդգծեց, և կարծում եմ՝ դա շատ կարևոր հանգամանք է, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր, ընդհանրապես ցանկացած գործ առանց ընտանիքի աջակցության շատ դժվար է իրականացնել, առավել ևս ոստիկանության գործը:

Եվ կարելի է պատկերացնել, թե սա ինչ անհարմարություն է ստեղծում Ոստիկանության ծառայողների ընտանիքների համար, երբ ընտանեկան միջոցառումները կարող են կիսատ թողնել, ընդհանրապես չներկայանալ։ Այս հանդուրժողականությունը, եթե կարելի է այդպես ասել, իսկապես արժանի է խորը գնահատանքի և հարգանքի։ Կրկին ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Բարի ծառայություն և հաջողություն բոլորիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 16/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին
08:17 16/04/2024  |  ՄամուլՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
12:41 15/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Իռլանդիայի վարչապետին
17:10 14/04/2024  |  ԼՐԱՀՈՍԺողովրդի 95 տոկոսը դեմ է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն,պնդում են՝ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն
08:09 13/04/2024  |  ՄամուլՓաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
18:52 12/04/2024  |  ՄեկնաբանությունՀայ ժողովուրդը ծովից ծով Հայաստանը կորցրել, ծով համբերությամբ սպասում է, թե աղետն ինքնակամ կհեռանա․․․
18:13 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍԴիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները
17:42 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
14:13 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի «ժողովրդավարության բաստիոնը» փլուզվում է. Freedom House-ը ՀՀ ժողովրդավարության կառավարման վարկանիշի նվազում է արձանագրել
13:35 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿարելի է տիպային կիստա ունենալ, ու ասել կիստա, կիստա. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]