Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Տիգրան Ավինյանը և Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը ստորագրել են «Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» համաձայնագիր 04/15/2024   14:03  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է.

«Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը՝

համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-ղազախական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,

հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամուր կապերի և փոխգործակցության վրա,

հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի անքակտելիության վրա,

ղեկավարվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի` Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,

վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,

ընդգծելով տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում հետագա սերտ համագործակցության կարևորությունը,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանը, կատարելագործմանը և բովանդակային համալրմանը,

հայտարարում են ներքոնշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը (հաջորդիվ՝ Կողմերը) շարունակելու են կառուցել իրենց հարաբերություններն ապագային միտված ռազմավարական համագործակցության հիման վրա՝ փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով,

Կողմերը կզարգացնեն կառուցողական և արգասաբեր փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման,

Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերության խթանման և Անկախ Պետությունների Համագործակցության՝ արդի իրողություններին ադապտացման ուղղությամբ,

Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմամբ երկու պետությունների հետաքրքրվածությունը, շարունակելու են փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը պաշտպանության ոլորտում,

Կողմերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փոխգործակցության խորացումը՝ հիմնված փոխադարձ շահերի հաշվառման, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա, ունի հիմնարար բնույթ,

Կողմերը հաստատում են իրենց փոխադարձ պարտավորությունները՝ զերծ մնալ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին, միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց,Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը հանդես են գալիս բոլոր հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա,

Կողմերը բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն՝ ուղղված օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և սոցիալական արդարության ամրապնդմանն՝ իբրև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակով կայուն և հաստատուն սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններ:

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են կողմերի ջանքերը տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ և տրանսպորտային-տարանցիկ համագործակցության մեծ ներուժի առկայությունը, ընդգծում հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման և դրանց գործողության անխափանության կարևորությանը՝ համաձայն ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների և հաշվի առնելով կողմերի իրավազորություն ու օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները:

Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության ջանքերն՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ նշելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանը:

Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:

Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, ընդգծում Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի հատկացման կարևորությունը:

Կողմերը լի են վճռականությամբ՝ կենսագործելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի սկզբունքները և դրույթներն՝ ի շահ համատեղ բարգավաճման և երկու երկրների քաղաքացիների ներկա և գալիք սերունդների ամուր բարեկամության:

Այս նպատակով Կողմերը մտադիր են.

պահպանել բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումները, խորացնել փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով՝ միջգերատեսչական գործնական փոխգործակցությունը, զարգացնել տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ հակազդման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների ոլորտներում երկկողմ համագործակցությունն այն միջազգային պայմանագրերի հիմքով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այս նպատակով՝ Կողմերը խորացնելու են փոխգործակցությունն երկու երկրների անվտանգության խորհուրդների, պաշտպանական և իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով, հատուկ նշանակություն տալ համագործակցության միջկառավարական խմբերի գործունեությանն, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը, առաջնային ուշադրություն տրամադրել տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացմանը: Այս նպատակով՝ պատրաստ են ապրանքաշրջանառության ծավալների աճին առավելագույն աջակցություն ցուցաբերելու ճանապարհով նպաստել առկա առևտրատնտեսական ներուժի իրացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտում, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական և վերամշակող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության խորացմանը, շարունակել համակարգային աշխատանքը տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, այդ թվում՝ ամենամյա նիստերի կազմակերպման և անցկացման միջոցով: Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ, ընդլայնել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության շրջանների միջև համագործակցությունը, նպաստել առևտրաարդյունաբերական ու մշակութային և հումանիտար ոլորտներում միջշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսվարող և այլ սուբյեկտների միջև «հորիզոնական» ուղիղ կապերը, դիտարկել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կանոնակարգման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները, համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ. և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ., աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանն, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Նպաստել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությանը:

Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը վստահ են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա շրջափուլը միջպետական փոխգործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման

Կողմերը վստահություն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կ.Կ. Տոկաևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության Վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ղազախստանի Հանրապետությունում: Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է»:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև  փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրերը: Այն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն:

Ստորագրվել են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, «Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր»: Այն ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի  նախարար Մարատ Կարաբաևը:

«Հայաստանի Հանրապետության Արմավիր և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաու մարզերի միջև համագործակցության», «Վանաձոր և Շիմկենտ քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը ստորագրել են  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ» ծրագիր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի  նախարար Արման Շակկալիևը ստորագրել են  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը ստորագրել են «Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» համաձայնագիր:  

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:14 10/04/2024  |  ՄամուլՈրքան գումար է հատկացրել քաղաքապետարանը՝ Սահմանադրության օրվա համար․ «Հրապարակ»
20:56 08/04/2024  |  Բնապահպանական իրավունք1950-60-ականներին գիրք է լույս ընծայվել, թե ինչպես է կանաչապատվել Երևանը, թող կարդան, ախր կարդալ գիտեն, որ կարդան. Բնապահպանը՝ Ավինյանին
11:32 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿարողանալու եք չէ՞ այնպես անել, որ մետրոյի կայարան հասնելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյանը՝ նիստին
11:15 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵթե գիտական փաստարկ չկա թեղիների փոխարինման մասով, մնացածը էմոցիոնալ զրույցներ են. Ավինյան
08:12 06/04/2024  |  ՄամուլԾառ չկա՝ «զոնտիկներով յոլա գնացեք»․ «Հրապարակ»
18:26 03/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանի մոտ քաղաքացիները պահանջում են չհատել առողջ ծառերը
12:26 01/04/2024  |  ԼՐԱՀՈՍԲոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ. Ավինյան
10:43 01/04/2024  |  ՔաղաքականՆշանակումներ Երևանի քաղաքապետարանում. Ավինյանը նոր խորհրդական ունի
21:56 29/03/2024  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կհիմնվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա. Ավինյան
15:12 27/03/2024  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]