Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:28  |  ԼՐԱՀՈՍ

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ ՔԿ-ն հայտնել է ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Հատկանշական է, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունն առաջին ատյանի դատարանն, ի սկզբանե, բավարարել էր մասամբ՝Սարգսյանին կալանավորելով մեկ ամիս ժամկետով, սակայն երկարացման միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ, արձանագրեց, որ միջնորդությանը կից ապացույցները որևէ կերպ չէր կարող հիմք հանդիսանալ կալանքի ժամկետը երկարացնելու, առավել ևս՝ երկու ամիս ժամկետով։

«Նույն ապացույցներն են, որոնք ներկայացվել են առաջին միջնորդության մեջ, բացառությամբ՝ իրենց թվարկած 7-8 ապացույցների, որոնցից երկուսն այդպես էլ չներկայացրեց քննիչը դատարան, թեև ցանկում նշել էր։ Թեև 10 րոպե ընդմիջում էր հայտարարվել՝ դրանք ներկայացնելու համար, բայց քննիչը չի ներկայացրել այդ ապացույցները, ներկայացրել է այլ ապացույցներ, որ ապրիլի 6-ին Գագիկ Սարգսյանի տանից առգրավված համակարգիչները, ֆլեշկաները զննության ենթարկելու համար դիմել է դատարան, մինչդեռ, դա նրա տիրապետության տակ էր հայտնվել մարտի 13-ին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ կարևորագույն ապացույցներից մեկն էր, որը պետք է անմիջապես ուղարկվեր փորձաքննության, ինչպես՝ փորձաքննության էր ուղարկվել ենթադրյալ պայթուցիկները, դրա մասերը՝ անմիջապես հետո։ Ըստ փաստաբանի՝ դա խոսում է ոչ թե քննիչի ջանասիրության, այլ՝ անգործության մասին, իսկ ավելի ճիշտ՝ իրենք արդեն հետազոտել էին այդ նյութերը, տեսել, որ ոչինչ չկա, ուստի, նպատակահարմար չի եղել ավելի շուտ ուղարկելու, քանի որ կունենային ապացույցներ այն մասին, որ առգրավված համակարգչում չկան նման փաստեր, ինչը կթուլացներ մեղադրանքը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ ապացույց չի մատնանշվել, որով կհիմնավորվեր, թե Գագիկ Սարգսյանը որևէ առնչություն ունի դեպքին։

«Բոլոր ապացույցների մասով եմ առարկել, որովհետև իրենց ջանասիրությունը քրեական գործով՝ Գագիկ Սարգսյանի մեղքը հիմնավորող ապացույց են ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը և նրան տուժող ճանաչելու որոշում, որտեղ Ռուբինյանը հայտնել էր, որ չի ճանաչում Սարգսյանին և իր ցուցմունքով որևէ կերպ չէր հիմնավորվում կամ նույնիսկ կասկած առաջացնում, որ Սարգսյանը կարող էր կապ ունենալ նրա վոթսափ ծրագրին կամ ֆեյսբուքյան էջին ուղարկված գրառումների հետ։ Նույնը նաև Գագիկ Մելքոնյանի, այլ ՔՊ-ական պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերին ուղարկված գրառումներին։ Այսօր, եթե բացենք սոցիալական ցանցերը՝ լինի դա բլոգերների էջերը, ԶԼՄ-ների նյութերը, բազմաթիվ նյութեր ու հայտարարություններ կան, որով նշվում է, որ նրանք հողեր են հանձնում, դավաճան են և այլն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարող են այլ գործերով հարցաքննված անձանց ցուցմունքները բերել կցել այս գործին՝ պնդելով, թե վերաբերելի է և իրենք ջանասիրություն են ցուցաբերել․ «Աբսուրդի հասնող շինծու փաստերն են՝ ոչ վերաբերելի։ Որևէ կերպ չեն վերաբերում Գագիկ Սարգսյանին»։ Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից անմեղության կանխավարկածի խախտման առնչությամբ, երբ դատարանում միջնորդությունը ներկայացվում էր որպես հաստատված փաստ, տպավորություն էր, թե դատավճիռ է, իսկ դատարանը վերջում որոշումը կայացրեց՝ անմեղության խախտմամբ ներկայացված ենթադրյալ ապացույցների հիման վրա։

«Կարելի է արձանագրել, որ եթե որևէ անձին մեղադրում են, ապա կարող են նրա հետ հեռախոսազանգ ունեցած ցանկացած անձի, որին ցանկանում են մեղադրել, կարող են մեղադրել ինչ-որ արարքի մեջ, համարեն դա հիմնավոր, դատարանն էլ՝ զրկի անձին ազատությունից»,- նշեց փաստաբանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ ներկայացված երկրորդ միջնորդությամբ նշված չի եղել «ռուսամետ ուժերը», որը նշված էր առաջին միջնորդության մեջ, որի քննության ընթացքում քննիչը խուսափել է պատասխանել, թե արդյո՞ք «ռուսամետ ուժեր» ասելը նշանակում է, որ սա քաղաքական գործ է։

«Դուք հեռախոսազանգով անձին մեղադրանք եք առաջադրում՝ հիմքում դնելով հեռախոսազանգը, այդ դեպքում՝ հարցիս պատասխանեք, որ նշում եք, որ Աշտարակի ձորում՝ մարտի 2-ին, ռուսամետ ուժերն են հավաքվել, նշում եք վեց անձանց անուն, արդյո՞ք նրանցից որևէ մեկին մեղադրանք առաջադրել եք, հարցաքննել եք, խուզարկություն իրականացրել եք՝ ինչպես Գագիկ Սարգսյանի դեպքում։ Խուսափեց պատասխանել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ հարցաքննություն եղել է, խուզարկություններ՝ ևս, հետևաբար, եթե կալանավորման ժամկետը երկարացնելու մասին երրորդ միջնորդությունը ներկայացվի, ապա այդ գործողությունները չեն կարող դիտվել որպես ջանասիրություն։

Փաստաբանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը մակագրվել է ոչ թե դատավոր Ավագյանին, որը քննել էր կալանքի միջնորդությունը, այլ՝ այլ դատավորի, ինչով փաստացի խախտվել է պրակտիկան և փաստաբանը չի բացառում, որ Ավագյանը, տեսնելով, որ այս ապացույցներով չի կարող բավարարել միջնորդությունը, պարզապես հրաժարվել է այն քննել։ Քրեական գործով տուժող է ճանաչվել Ռոմանոս Պետրոսյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գուրգեն Մելքոնյանը, ՔՊ գրասենյակի աշխատակիցը՝ Հասմիկ Փեթակչյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:14 26/03/2024  |  Սոցիալական ցանցերԲա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում, հո չպիտի՞ Ալիևեի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին. Բաբայան
13:27 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն կարող է սուտ էլ ասել, էդ բոլոր ղեկավարները կարող են սուտ խոսել, մենք՝ չէ. ՔՊ-ական պատգամավոր
12:25 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ-ը բացի վնասելուց մեր համար ոչինչ չի արել, մյուս դաշնակիցներն էլ մեզ ոչնչով չեն օգնել. Մելքոնյան
12:07 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք զինվորին չի կարող արգելել, որ կրակի. բա ինչի՞ է սահմանին նստած. Գագիկ Մելքոնյան
20:35 28/02/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ-ն հերքել է՝ Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել
15:41 28/02/2024  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Մելքոնյանը հաստատում է՝ իր տան մոտ ռումբ է պայթել
07:58 28/02/2024  |  ՄամուլՔՊ պատգամավորի թոռը ուսանողին վնասելու գործով չի պատժվի. «Ժողովուրդ»
14:48 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հիվանդանոցում է
08:21 30/11/2023  |  ՄամուլՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպի հետքերով. գնդակը՝ իրավապահների դաշտում. «Ժողովուրդ»
18:48 28/11/2023  |  Քրեական խրոնիկոնՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը իրավապահները չեն կարողանում գտնել.«Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]