ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի 4 գյուղերի հատվածներից սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, չի երաշխավորում, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան 04/10/2024 11:09 | ԼՐԱՀՈՍ
Ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ -որ երաշխիքներով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների երաշխիքներ պարզապես գոյություն չունեն։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ նման պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն այս ուղղությամբ հետևողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ, ուրիշ ճանապարհ չկա։ «Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա, ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»։
Նրա դիտարկմամբ՝ համակարգային ամբողջությամբ սրանք անվտանգային նոր միջավայր ու նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար։ «Սա դրական երաշխիք չէ, բայց կարող է դրական երաշխիք դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում։ Հենց այսպիսի ելակտեցից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերներին, նաև այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։
Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցաղ հարցեր. իսկ այդ հատվածներում սահմանմազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրումից հրաժարումը երաշխավորում է անվտանգության սպառնալիքների շարունակական մեծացում և այդ բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։
Իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակատակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։
Իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքները, չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։
Նա ընդգծեց, որ խոսակցությունը, որ առաջարկում է, հեշտ չի, ծանր է, անգամ տառապանքներով լի, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում և ցավոտ է։
«Որտեղիս ես դա կարող էի իմանալ, հասկանալի է, որ միայն սեփական օրինակով, այդ ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է, եթե դա է ճշմարտությունը և ապագա տանող ուղին, ուրեմն ինչի՞ համար է մեր 1000-ավոր զոհերը, դրա պատասխանը հետևյալն է, մեր զինվորները զոհվել են հանուն ՀՀ պետականության, անկախության և ինքնիշխանության»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը