ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրթելով ապագա նորարարներին. «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն իր շուրջ է համախմբում նյույորքյան հայ համայնքին 04/08/2024 14:13 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 4-ին՝ Նյու Յորքի Հարվարդի ակումբում, կայացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Advance Armenia խորագրով ընդունելությունը՝ Հայաստանում՝ արհեստական բանականության ոլորտում ապագա նորարարների կրթության շուրջ համախմբելով հայ համայնքին։
Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագիրն էր, որը նպատակ ունի ստեղծելու ԱԲ-ի ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկման փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ՝ ընդգրկելով Հայաստանի 7 մարզի 16 ավագ դպրոցներ: Այսօր այն հնարավորություն է տալիս շուրջ 400 աշակերտի անվճար իր կրթական ուղին սկսելու նորարարական այս ոլորտում:
Ընդունելությունը հիմնադրամի համար առաջինն էր Նյու Յորքում և հաջողեց իր շուրջ հավաքելու հայ համայնքի շուրջ 200 անվանի և նվիրյալ ներկայացուցիչների։ Հավաքված միջոցներն ուղղվելու են «ԱԲ սերունդ»-ի շարունակականության ապահովմանը և առաջիկա եռամյակում 70 աշակերտի ուսումնառության կազմակերպմանը։
Միջոցառման խոսնակների թվում էին գիտական, ձեռնարկատիրական և մարդասիրական նախաձեռնությունների ու ընկերությունների հիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Գարո Արմենը։
Moderna ընկերության համահիմնադիր, Flagship Pioneering-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն և FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանն առանձնացրել է՝ ինչն է իր համար եզակի դարձնում «ԱԲ սերունդ»-ը․ «Երբ ես առաջին անգամ լսեցի «AI սերունդ»-ի մասին, մտածեցի, որ խոսում են հայկական մտքի մասին (AI-ը բացելով որպես Armenian Intelligence)․ հետաքրքիր զուգադիպություն է։ Կցանկանայի, որ այս ծրագրին աջակցող յուրաքանչյուր ոք իր առջև ունենա AI-ի այս երկու իմաստների միավորման նպատակը։ Մենք կարող ենք հայ աշակերտներին տալ ԱԲ-ի ոլորտում հմտանալու ու հաջողելու համարձակությունը և կարողությունը՝ մրցունակ դարձնելով մեր սերունդներին համաշխարհային ասպարեզում»։
Գիտնական, ձեռնարկատեր, բարերար և COAF-ի հիմնադիր Գարո Արմենն էլ խոսել է հայության ուժերի միավորման անհրաժեշտությունից․ «Այսօր մենք հնարավորություն ունենք ստեղծելու յուրահատուկ մի բան, բայց անել դա կարող ենք միասին՝ փոխադարձաբար աջակցելով միմյանց նախաձեռնություններին և համագործակցելով դրանց շուրջ։ Հայաստանում հսկայական ներուժ կա ու վստահ եմ, որ FAST-ին աջակցելով, օգնում ենք վեր հանելու հայ մտքի «հարստությունը»: Եկեք միավորվենք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր երեխա ունենա ձգտելու հնարավորություն, որպեսզի նորարարությունն ու կրթությունը դառնան մեր հաջողության հիմքը։ Միասին մենք կարող ենք կառուցել Հայաստան, որն աշխարհի համար կմարմնավորի մարդկանց միասնության ուժը։ Այսօրը կարևոր քայլ է այդ ապագայի ուղղությամբ»։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել FAST-ի Հաղորդակցության բաժնի ղեկավար Լիանա Խուցիյանի հետ (+37493005687, [email protected] ):
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
- 05/21/2024 07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ