ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն շարունակում է Փաշինյանի` Ադրբեջանին ամեն կերպ մաքրելու և արդարացնելու թեզը 03/21/2024 21:03 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի իրավապահները, որոնք վաղուց են լծվել` Փաշինյանի նեղ, խմբակային շահերի սպասարկմանը՝ մոռանալով Հայաստանի պետական շահերը, շարունակում են իրենց հովանու ներքո վերցնելով ադրբեջանական ռազմական հանցագործներին:
Այս անգամ ՀՀ իրավապահները, առավել ճշգրիտ` ՆՓ-ի ՔԿ-ն ստանձնել է Ադրբեջանի պաշտպանությունը` թաքցնելով վերջիններիս ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը: Թերևս չի բացառվում, որ սա հետևանք է` ՀՀ պետական կառավարման ղեկին գտնվող անձանց կողմից Ադրբեջանին ամեն կերպ մաքրելու քաղաքականության, ինչի մասին ևս մեկ անգամ համոզվեցինք բոլորովին վերջերս, երբ պաշտոնական մակարդակով հայտնի դարձավ ՀՀ-ի կողմից` Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու հարցը` բանակցային սեղանին դրված լինելու մասին և, ըստ էության, այժմ ՔԿ-ն կոծկում է, փորձում է մոռացության մատնել Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները։
Մասնավորապես, «Փաստինֆո»-նդեռևս 2023թ.դեկտեմբերի 26-ին գրավոր հարցում էր ուղարկել ՔԿ` պարզելու, թե արդյո՞ք պարզվել են 2023թ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված 32 հայերի գերեվարման հանգամանքները, արդյոք վարույթ նախաձեռնվել է նրանց նկատմամբ Ադրբեջանում կիրառված բռնությունների, ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքերով:
Հարցման պատասխան, թեև ստացվել է, սակայն որևէ հոդաբաշխ պարզաբանում չի տրվել, միայն նշվել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած 32 անձանցից 26-ը որպես տուժող են ճանաչվել: Վերադարձած անձանցից 5-ը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում ևս տուժող են ճանաչվել, թե ինչու են նրանք այլ գործերով տուժող ճանաչվել, ուր է մնացել 32-րդ գերին եւ ընդհանրապես՝ տուժող են ճանաչվել Բաքվում կիրառված խոշտանգումների համար, թե ոչ։ Այսինքն՝ հաստատվե՞լ է, որ այնտեղ բռնություն է գործադրել։ Ոչ մի պատասխան։
Ընդ որում, այս հարցերի պարզաբանման համար եւս երկու անգամ հարցում ենք ուղարկել ՔԿ, սակայն այս կառույցի պաշտոնյաները, իրենց վեր դասելով Սահմանադրությունից, գործող օրենսդրությունից, ոչ մի պատասխան չեն ուղարկել։
Նկատենք, որ նախկինում փորձ արվում էր պատասխաններ տալ, գոնե տպավորություն ստեղծել, թե շահագրգռված են քննություն իրականացնելու հարցում, իսկ հիմա ընդհանրապես որոշել են չխոսել Բաքվի ռազմական հանցագործությունների մասին։ Այս կառույցը խնդիր է դրել վարկաբեկել միայն հայոց բանակի զինծառայողներին, նրան ներկայացնել որպես դասալիքներ, իսկ ադրբեջանցիների վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին լռում են։ 2023 թ. դեկտեմբերին, 2024 թ. հունվարին ուղարկված հարցումների պատասխանները չստանալով՝ կարծում էինք գործ ունենք որոշ չինովնիկների կամայականության հետ, իսկ հիմա, երբ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մտադրության ու հավանականության մասին, ամեն ինչ ընկավ իր տեղը. Ն.Փ.-ի ՔԿ-ն եւս լծվել է հայադավ քաղաքականությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/22/2024 08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»
- 10/22/2024 08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/21/2024 18:09 Դատավորի փոփոխություն դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ․փոխնախարարն ԱԺ հանձնաժողովին ներկայացրել է փոփոխությունների փաթեթը
- 10/21/2024 18:04 Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին
- 10/21/2024 17:03 Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Սարգսյան
- 10/20/2024 15:52 Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/22/2024 10:10 Հրդեհ Փամբակ գյուղում
- 10/21/2024 23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com
- 10/21/2024 22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից
- 10/21/2024 20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ