ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատուր և Գրիշա Քոքոբելյանները պահանջում են Սուրեն Մանուկյանից և մյուս մեղադրյալներից բռնագանձել 40,000 ԱՄՆ դոլար 03/19/2024 18:55 | Դատական ռեպորտաժներ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։
Քրեական գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Դատարանն արդեն սահմանել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, ինչի վերաբերյալ այսօրվա նիստում միջնորդություններ ներկայացրեց պաշտպանության կողմը։ Մասնավորապես, Սուրեն Մանուկյանի պաշտպանը նախ միջնորդել է անթույլատրելի ապացույց ճանաչել գործում առկա սքրինշոթերը, որոնց աղբյուրը հայտնի չէ, առկա չէ որևէ տվյալ՝ դրանց ձեռքբերման առնչությամբ, առկա չէ հեռախոսահամար։ Հաջորդիվ՝ Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Մելքոնյանը միջնորդեց՝ դատարանում հարցաքննել տուժող Գրիշա և Խաչատուր Քոքոբելյաններին մինչ գործում առկա փաստաթղթային ապացույցների հետազոտմանն անցնելը։
«Ուսոումնասիրելով փաստաթղթային տեսքով ապացույցները՝ արձանագրեցինք, որ կան ապացույցներ, որոնց արժանահավատ լինելը նախաքննական մարմնի կողմից՝ պատճառաբանվում են այնքանով, որքանով համապատասխանում են տուժող Գրիշա Քոքոբելյանի տված ցուցմունքներին։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում ենք հետազոտվող ապացույցի արժանահավատության վերաբերյալ համոզիչ, արդարացի դիրքորոշում կազմենք, ապա նպատակահարմար է նախ հետազոտել այն ապացույցը, որին համապատասխան լինելու պատճառաբանությամբ նախաքննական մարմինն արժանահավատ է դիտել փաստաթղթային տեսքով առանձին ապացույցները»,- ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանին, ապա վերջինս նախաքննական մարմնին է ներկայացրել առանձին փաստաթղթեր, որոնք գնահատվել են իբրև ապացույց և Խաչատուր Քոքոբելյանին նախապես հարցաքննելը, ըստ պաշտպանի, էական նշանակություն ունեն՝ հետագայում հետազոտվելիք ապացույցի թույլատրելիության, արժանահավատության վերաբերյալ կարծիք կազմելու համար։ Դատարանը մերժեց միջնորդությունը։
Դատարանում քննարկման առարկա դարձվեց նաև տուժող կողմի ներկայացրած քաղհայցը, որով տուժող կողմը պահանջում է Սուրեն Մանուկյանից և մյուսներից հօգուտ Խաչատուր և Գրիշա Քոքոբելյանի՝ բռնագանձել 40,000 ԱՄՆ դոլար։ Պաշտպանության կողմը, մինչդեռ, պնդում է, որ ներկայացված հայցը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Ավելին, տուժող կողմը չի վերացրել քաղհայցի վերաբերյալ դատավորի կողմից ավելի վաղ մատնանշած թերությունները։ Բացի այդ, պաշտպանությունն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին,որ քրեական գործի 15 հատորների մեջ առկա չէ որևէ տվյալ առ այն, որ Խաչատուր Քոքոբելյանն իր ֆինանսական միջոցներից վճարել է ենթադրյալ հանցագործներին, հետևաբար, այս մասով ևս քաղհայցը չի բխում գործի նյութերից։ Դատարանը որոշեց մեղադրյալներ Սուրեն Մանուկյանին, Արմեն Քամալյանին, Թաթուլ Պողոսյանին, Մուրադ Մուրադյանին ճանաչել գույքային պատասխանող, բավարարվեց 40,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մեղադրյալների գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:
Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել