ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս կարող է Լավրովը հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա ճիշտ մոտեցում չէ. Մինասյան 03/06/2024 14:23 | ԼՐԱՀՈՍ
Գործող իշխպանությունը Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր ուղղություններով Հայաստանը հարվածներ է ստանում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
«Ուղղակի թշնամացնել դաշնակցին և եղած անվտանգային համակարգը չաշխատացնելուն ուղղված մոտեցումը փոխարինել թշնամական մոտեցումով, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգային համակարգերը՝ սա նշանակում է այս մարդիկ ցույց են տալիս, որ ոչ միայն բացարձակ կապ չունեն պետական կառավարման հետ, այլև կապ չունեն հայ ժողովրդի նվազագույն անվտանգային երաշխիքներ ստեղծելու հետ»,- նշել է նա։
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ ռուսական համագործակցությունը անվտանգային և առևտրի ոլորտում փոխարինել ԵՄ-ի հետ համագործակցությամբ՝ Մինասյանն ասաց, որ Հայաստանը GSP+ արտոնությունների համակարգում երկար տարիներ գործող պետություն է։ «Մենք ունենք լուրջ սահմանափակումներ եվրոպական շուկաներում, մեր ստանդարտները տարբեր են եվրոպական ստանդարտներից, բացի այդ՝ կան խոշոր խաղացողներ, որ հայկական ապրանքներին ճանապարհ չեն թողնում մեր տնտեսվարողների համար։ Այսօր մեր տնտեսական շրջանառության հսկայական հատվածը կապված է հենց ՌԴ-ի հետ։ Մոռանալ և անտեսել այս ամենը ու սին հույսեր փայփայել եվրոպականացման այս գործընթացի մեջ՝ սա նշանակում է չգիտակցել, չհասկանալ և ապրել միայն սեփական բարեկեցիկ աշխատասենյակում՝ սեփական վայելքների մեջ, առանց գիտակցելու որ դու ոչ մի բանով ես փոխարինում քո եղած քիչ թե շատ անվտանգային համակարգերը։ Փոխանակ, այդ անվտանգային համակարգերն աշխատացնելու տարբերակ գտնելուն՝ դու ուլտիմատումի լեզվով ես խոսում»։
Լավրովը պահանջում է հստակ դիրքորոշում հայտնել ՀԱՊԿ-ի հետ կապված, ինչին արձագանքելով՝ նա նշեց, որ Լավրովին մեկնաբանելու ցանկություն չունի, քանի որ նա սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում՝ Արցախի հետ կապված։ «Բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնք ամրագրված են թե ՀԱՊԿ-ի ստեղծման փաստաթղթի մեջ և թե միջազգային փաստաթղթերում։
Չի կարող Ռուսաստանը, որ այս տարածաշրջանում անվտանգության և միջազգային հիմնական խաղացողներից մեկն է, անտեսվի մեր կողմից, սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհավիրքների և Հայաստանի ոչնչացման համար։
Լավրովն էլ իրավունք չունի ուկտիմատումով խոսել և պետք է հասկանա, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անձով, Նիկոլ Փաշինյանով ու իր խմբակով չեն կարող պայմանավորված լինել։ Ինչպես կարող է Լավրովը հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա նաև ՌԴ-ի համար ճիշտ մոտեցում չէ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/22/2024 08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»
- 10/22/2024 08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ»
- 10/22/2024 08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ»
- 10/22/2024 08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/21/2024 18:09 Դատավորի փոփոխություն դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ․փոխնախարարն ԱԺ հանձնաժողովին ներկայացրել է փոփոխությունների փաթեթը
- 10/21/2024 18:04 Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին
- 10/21/2024 17:03 Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Սարգսյան
- 10/20/2024 15:52 Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/22/2024 10:10 Հրդեհ Փամբակ գյուղում
- 10/21/2024 23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com
- 10/21/2024 22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից
- 10/21/2024 20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ