Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են. Էլինար Վարդանյան 03/05/2024   12:02  |  Մեկնաբանություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է․

«Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։ Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրավական ձևակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խոսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատության մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա սովորական ինկվիզիցիա է։ 

««Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»՝ այսպիսին էր գերագույն, գլխավոր «իրավապահի» նախորդ տարվա վերջին հնչեցված ցանկությունը։

Ի պատասխան վարչապետի ցանկության՝ իրավապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»։ Դե ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լավ գիտեն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։

Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա՞, թե՞ ոչ։ Ճնշող մեծամասնությամբ հիմքեր չեն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմեն Աշոտյանի արդեն երկար ամիսներ ձգվող կալանքը դրա ապացույցն է։ Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք՝ ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։

Շուրջ երկու տարի է՝ կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը, ում կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Պետք էր, որ նա չլիներ ավագանու նիստերին, և համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրություն չկա՝ և սա գիտեն բոլորը։ Մամիկոն Ասլանյանի դեպքում ևս, եթե տեսականորեն արդեն առկա լիներ օրինական ուժի մեջ դատավճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկետ ազատման հարցով։

Կալանքի տակ է պահվում Նարեկ Մալյանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խոսքի համար։ Խափանման միջոցի փոփոխության վերջին միջնորդությունը մերժվեց, քանի որ դատարանը գտավ, որ մնալով ազատության մեջ` Մալյանը, ուշադրություն, կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձևակերպմամբ կալանք տալ։

Բոլորի աչքի առջև ոստիկանական մեքենայում իրավապահների կողմից բռնության ենթարկված Լևոն Քոչարյանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

Վստահ եմ, եթե չլիներ պատգամավորական անձեռնմխելիությունը, Քոչարյանը դեռ կշարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդեն շարունակվում է դատարանում։ Մեզ համոզում են, թե այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եվ քննիչը, դատախազը, կալանք տվող դատավորը «նույնպես չեն տեսել»։

Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահվեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթևիկ Վիրաբյանը։ Երևի Տաթևիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունեին։

Նախորդ տարվա աշնանը Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի համար ակցիաների ընթացքում կալանավորվեց գրեթե հինգ տասնյակ մեր հայրենակից։

Շատ երկար կարելի է թվարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատյանի գործով նիստն էր, որտեղ վկա ոստիկաններն արդեն չէին էլ հիշում, թե նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ ավելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։

Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկույցում արձանագրել է, որ դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների։

Ինտենսիվ գնում է դատակաիրավական համակարգի դեգրադացիա։ Ոչ թե բոլորն են հավասար օրենքի առաջ, այլ բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ուզում եմ մեկ կարևոր բան արձանագրել. Դատաիրավական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կյանքերի, ճակատագրերի հետ։ Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են։ Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:21 26/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ . Էլինար Վարդանյան
11:09 19/02/2024  |  ՄեկնաբանությունՈւմ է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի. Էլինար Վարդանյան
14:12 12/02/2024  |  ՎերլուծություններՄեր ժամանակների «ինկվիզիցիան». Էլինար Վարդանյան
20:17 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿալանքը որպես անհնազանդներին պատժելու տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն․ Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան
11:51 01/04/2023  |  ՄեկնաբանությունՍոցցանցերում Մհեր Սահակյանի դեմ կռիվ տվողները լավ կլիներ նույն ակտիվությունը ցուցաբերեին ադրբեջանցիների կողմից Տեղ ներխուժելու, գյուղացիների դաշտերը զավթելու վերաբերյալ. Վարդանյան
12:21 08/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿանայք՝ մեր այսօրվա իրականության մասին՝ որպես քաղաքացի և որպես մասնագետ. Էլինար Վարդանյան
20:51 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀանգիստ թողեք մեր ավանդույթները, ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է. Էլինար Վարդանյան
19:37 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
16:50 14/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիր խաչը միայն հիվանդ տեղափոխող մարմին չէ, կարող է արձանագրել էթնիկ զտումները Արցախում, բայց դրա համար ԿԽՄԿ-ի հետ աշխատել է պետք. Էլինար Վարդանյան (տեսանյութ)
14:23 14/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչ եք ուզում, ձեր իշխանություններն այլեւս Արցախի ժողովրդի ինքնորոշման չեն խոսում, ինչ եք միջազգային հանրությունից պահանջում. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]