Թեմաներ
Երեքշաբթի 09 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   13:14 Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը. Աբրահամյան 09/26/2023   13:01 Գաղթական հայը. Ինչ է կատարվում Արցախից Հայաստան ստեղծված միջանցքում (տեսանյութ) 09/26/2023   12:52 Զինեք մեզ, Էլ զիջելու ու զոհվելու տեղ չունենք, Սյունիքում սրանց ողնաշարը պիտի կոտրվի. Մանախ (տեսանյութ) 09/26/2023   12:40 Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց պատմությունները. Հենրիխ Մխիթարյան 09/26/2023   12:30 Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում 09/26/2023   12:29 Երևանում այսօր իրականացված ակցիաների 56 մասնակից է բերման ենթարկվել 09/26/2023   12:12 Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 5 անվնաս քաղաքացու և 5 զոհվածի աճյուն. Արցախի ՆԳՆ 09/26/2023   12:12 Հովիվը «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ հովվի ու զանգել ոստիկանություն 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/26/2023   12:06 Ի՞նչ նշանակություն ունի Երևանում վերելակը հին է, թե նոր, եթե դրա վրա արկ է ընկնելու, կամ լավ ասֆալտը, երբ թուրքական տակն է անցնելու դրա վրայով. Արեգնազ Մանուկյան 09/26/2023   11:59 Վաղ առավոտյան ոստիկանությունն արդեն 60 քաղաքացու է բերման ենթարկել 09/26/2023   11:52 Արցախից պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան 09/26/2023   11:42 Իրազեկման ակցիաներ բուհերում. Արցախը հայաթվափվում է, Հայաստանը՝ վտանգվում՝ ուղիղ 09/26/2023   11:40 Քիչ առաջ կարմիր բերետավորները բերման ենթարկեցին իրազեկման ակցիա իրականացնող Անդրանիկ Թեւանյանին 09/26/2023   11:39 Ռուսին թշնամի հայտարարած իշխանությունն ի վերջո թուրքի միջոցով ռուսին է հանձնելու Հայաստանն ու անունը դնի ինքնիշխանության համար պայքար. Արա Պողոսյան 09/26/2023   11:31 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, մարդիկ օրերով մնում են ճանապարհին, իսկ Օպերատիվ շտաբը և ԱԻ պետական ծառայությունը զբաղված են անհետ կորածների հարցերով 09/26/2023   11:20 Ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում․ Կարեն Ջալավյան (Քյոխ) .«Իրավունք» 09/26/2023   11:14 Արցախից բռնի տեղահանվածներին կացարաններ են առաջարկվում Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում 09/26/2023   11:10 Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում 09/26/2023   11:05 Գորիսում ամեն կերպ արգելում են միջազգային մեդիայի ներկայացուցիչներին շփվել Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ, նաև՝ մտնել հիվանդանոցներ, որտեղ վիրավորներն են. Վրթանեսյան 09/26/2023   10:57 Դատավորների միությունը դիմում է Միջազգաձին կազմակերպություններին՝ տուժած արցախցիների օգնության խնդրանքով 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/26/2023   10:47 ՄԻՊ-ը Սյունիքում շարունակում է բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները 09/26/2023   10:44 Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով՝ Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան 09/26/2023   10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com 09/26/2023   10:28 23 քաղաքացի վերին շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է խաղաղապահների բժշկական հատուկ ջոկատ 09/26/2023   10:26 Գորիսի ԲԿ֊ում լույս աշխարհ է եկել արցախցի առաջին փոքրիկը 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   09:59 Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ․ ԱՆ 09/26/2023   09:47 ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13,550 անձ 09/26/2023   09:37 Ասկերանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ․ կան զոհեր եւ անհետ կորածներ 09/26/2023   09:19 Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 09/26/2023   08:53 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան 09/26/2023   08:46 Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել 09/26/2023   08:41 Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին 09/26/2023   08:39 Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ 09/26/2023   08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2023   08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ» 09/26/2023   08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ» 09/26/2023   08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ» 09/26/2023   08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ» 09/26/2023   08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ» 09/26/2023   08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ» 09/26/2023   08:04 ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ» 09/26/2023   08:00 Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» 09/26/2023   07:52 Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ» 09/26/2023   07:47 Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ» 09/26/2023   07:44 ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ» 09/25/2023   23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 09/25/2023   23:46 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/24/2023   20:40 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն․ Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան 06/06/2023   20:17  |  ԼՐԱՀՈՍ

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու եւ տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը եւ ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն եւ իջեցված հրահանգ։

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդար լինելու միջոց, այլեւ՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս միջոցը Հայաստանում հասել է կատարելության։

Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարեւոր չէ, թե ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը։ Կարեւորը քաղաքական պատվեր կատարելն է։

Երեկ այդ մեխանիզմով դատարանը կրկին կալանավորեց զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին։ Դատավորը, ըստ էության, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ կալանքի որոշում կայացրեց:

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էլ իր հերթին քաղաքական պատվերից զատ, նաեւ թշնամու ջրաղացին ջուր լցնել է հիշեցնում։ Խաչատուրովին պատժում են, եւ դրանով նաեւ իրենց հավատարմությունն են հաստատում թշնամի երկրին։

Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակները կարելի է անվերջ շարունակել։ Շուրջ 5 տարի մեր աչքի առջեւ ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են եւ դատական քննության պրոցեսում քանդվելու են։ Այդ գործերով իրատեսական չէ ազատազրկումը։ Իսկ մինչ այդ մարդկանց պետք է պատժել։

Առանձին պատժի մեթոդ է՝ ՍԷԿՏ-ը փակելը։ Քաղաքական բազմաթիվ գործիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ զրկված են միջազգային պատվիրակությունների կազմում Հայաստանից բացակայելու եւ ՀՀ շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից։ Իսկ առանձին դեպքերում բացակայելու թույլտվություն ստանալու համար հսկայական ջանքեր են պահանջվում։

Քաղաքական գործիչներից շատերն ունեն տարիներով ձեւավորված փորձ եւ կապեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում։ Բայց որպես պատիժ զրկված են երկրից բացակայելու հնարավորությունից։ Արմեն Աշոտյանի դեպքը դրա վառ օրինակն է։ Մարդուն ամիսներ շարունակ չեն թողնում անել իր աշխատանքը։ Բայց պատժելով ընդդիմախոսներին, ըստ էության, պատժում են նաեւ մեզ, մեր երկիրը. մենք զրկվում ենք կապերը, գիտելիքը, փորձը հօգուտ Հայաստանի օգտագործելու հնարավորությունից։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները եւ ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ։ Այս պահին չկա նաեւ միջազգային պատշաճ արձագանք եւ ճնշում։

Այս պայմաններում շատ կարեւոր է պայքարը, չհանդուրժելը։ Բայց այստեղ նույնպես պարբերաբար անհասկանալի խոչընդոտներ են առաջանում։ Օրինակ. մեծ թափ էր ստանում Գ. Խաչատուրովի պաշտպանությունը։ Հնչեցին շատ հետաքրքիր գաղափարներ, որով կարելի էր լուրջ պրոցես սկսել։ Շարունակություն՝ չկա։ Նույնը Գայանե Հակոբյանի դեպքում. այս հարցը կոնսոլիդացրել էր բոլորին՝ անկախ քաղաքական եւ այլ տարբերություններից։ Ու պայքարը մարդկայնորեն միավորել էր շատերին. եւ ի՞նչ՝ դարձյալ անհասկանալի վիճակ։

Ինչո՞ւ եմ սա ասում. Դեռ մի որոշ ժամանակ միջազգային համակարգերը աչք են փակելու ամեն ինչի վրա, իշխանությունները դրական փոփոխություն սպասելը անիմաստ է։ Մնում է պայքարը, գրագետ ու ազնիվ պայքարը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:35 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍՍա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ․ Ոսկանյան
19:59 31/05/2023  |  ՔաղաքականՄենք գործ ունենք կա՛մ միտումնավոր պետական դավաճանության, կա՛մ կատարյալ տգիտության հետ, որը վերջնարդյունքում հանգեցնում է դավաճանության․ Տաթևիկ Հայրապետյան
22:03 27/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան
19:40 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆերողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին․ Աբրահամյան
20:13 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՉեմ բացառում, որ այս Կառավարության թույլտվությամբ մեր պատմական Հայրենքում կարող է ադրբեջանական մզկիթ վեր խոյանալ.Տեր Վրթանես Բաղալյան
20:03 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է հավատալ մեր ապագային և անբեկանելի որոշում կայացնել` չզիջել ոչ մի թիզ հայրենիք և ոչ մի պարագայում չլքել մեր տունը․ Ղազինյան
22:24 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները. Հայր Ասողիկ Կարապետյան
22:02 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ կտա առաջին հրաժարականը. Վահե Հովհաննիսյան
17:54 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից բանակցողներին պետք է, որ իրենք կենդանի մնան․ քաղաքագետ
13:51 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓողոցի ճնշմամբ իշխանություն փոխելու համար պետք է շատ մարդ, շատ-շատ մարդ․ Բաբայան

Արխիվ

[]