Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Հարձակումից րոպեներ անց ականանետով խփում են ուղիղ դպրոցի բակին, չորս հոգի վիրավորվում են, մեկը՝ երեխա․ գյուղում տեղ չի մնացել, որ չխփեն․ օկուպացված Շոշի նախկին գյուղապետ 02/14/2024   20:36  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր թշնամու ուղիղ թիրախում։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Շոշում վիճակը ծայրահեղ էր․ ադրբեջանական ահաբեկչական ուժերը ոչ միայն օկուպացված Շուշիից ու Ավետարանոցից էին կրակ բացել գյուղի վրա, այլև ներթափանցել էին նաև Մխիթարաշենի կողմից։

Ադրբեջանցիները 2020թ․-ից հետո յոթ դիրք էին դրել գյուղի շրջակայքում՝ այդ թվում մեկն ուղիղ ճանապարհի գլխին։ Ամենամոտ դիրքն օդային գծով 150 մետր էր հեռու․ մեզ ու իրենց բաժանում էր մի ձոր, որի մի կողմում մերոնք էին դիրքավորված, մյուս կողմում՝ իրենք։ Ժամը 1-ին որ սկսեցին հարձակումը, այնպիսի ինտենսվությամբ էին խփում, գնդակոծում, որ բնակիչներին տարհանելու տարբերակ չկար։ Գյուղում երևի տեղ չի մնացել, որ չխփեն․ տներին, բակերին, այգիներին․․․ ամեն տեղ խփել են։ Ջահելները հազիվ են հասցրել մեծահասակներին տներից հանել ու դպրոցի նկուղ տեղափոխել։ Դպրոցի նկուղում ավելի քան 300-350 մարդ կար․ երեխա, կին, մեծահասակ իրար գլխի էին թափված։ եԵրեխաները վախից քարացել ու կապտել էին, կարծես՝ դժոխքի միջով անցած լինեին․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ապրած դժոխային օրերի մասին պատմում է Շոշի գյուղապետը՝ Էրիկ Աբրահամյանը։

Շուրջ 600 բնակիչ ունեցող գյուղը մեկ-երկու ժամում աղետի գոտու էր վերածվել․ Ապաստարանի դեր կատարող՝ քիչ թե շատ անվտանգ երկու նկուղ կար գյուղում՝ դպրոցինն ու գյուղապետարանինը։ Այդտեղից ոչ ոք գլուխը հանել չի կարողացել մինչև ուշ երեկո․

«Անգամ նկուղում մարդիկ չգիտեին ինչ սպասել․ հարձակումից մոտ կես ժամ անց նռնականետով խփել են ուղիղ դպրոցի բակի մեջ, չորս հոգի այդտեղ վիրավորվել են, որոնցից մեկը երեխա։ Բարեբախտաբար, բակում թթենու ծառեր կային, բեկորների մեծ մասը ծառերն են իրենց վրա վերցրել։ Այնքան արագ է ամեն ինչ տեղի ունեցել, որ մարդիկ անգամ նկուղ չեն հասցրել մտնել։ Մի տարիքով մարդ, օրինակ, իր տնից դուրս գալ չի հասցրել, փեսան է գնացել հետևից, տեսել, որ թուրքերն արդեն իրենց բակում են։ Էդտեղ էդ տղայի մեջքից խփում են։ Լավ է գոնե, որ մենակ չէր, ընկերոջ հետ էր, ընկերն էլ էդ ադրբեջանցուն է խփում, էլի մի քանի հոգի դրանց օգնության են գալիս, բայց մերոնք հասցնում են արագ մեքենա նստել։ Ճիշտ է, մեքենայի վրա էլ են կրակում, ապակիները ջարդուփշում անում, բայց իրենք ողջ են մնում»։

Շոշի տղամարդիկ 2020թ․ պատերազմից հետո ջոկատ էին կազմել ու սկսել հերթապահել գյուղում։ Սեպտեմբերի 19-ին, հենց ադրբեջանցիները սկսում են հարձակումը, աշխարհազորայինները որոշում են դիրքեր գնալ՝ տղաներին օգնության։

«Մեծ մասը դեպի Ավետարանոցի կողմի դիրքերի ուղղությամբ է գնում, քանի որ մտածում էինք, որ էդտեղից կփորձեն ներխուժել, բայց փաստորեն մյուս կողմից՝ Մխիթարաշենի մոտով արդեն հասած են լինում գյուղի մատույցներին՝ Պըլը Պուղու գերեզմանի մոտ։ Աշխարհազորայիններն է՛լ դիրքեր չեն հասնում․ մեր դիրքերն արդեն հողին հավասարեցրել էին։ Ոչ միայն ուժերն էին խիստ անհավասար՝ մեր մի դիրքում, եթե 10-11 հոգի էին, իրենց ամեն մի դիրքում 35-40 հոգի կար։ Բացի այդ, անդադար գալիս էին՝ 100-200-ական խմբերով էին գալիս։ Մեր տղաներն ինչքան հնարավոր էր՝ դիմադրել են, անգամ մի դիրքը թշնամին վերցրել էր, մերոնք հետ են վերցրել, բայց քանի որ ոչ համալրող ուժեր ունեինք, ոչ էլ զենք-զինամթերք հասցնելու ճանապարհ կար, երկար դիմակայելն անհնար էր։ Բացի թվապես տասնյակ անգամ մեզ գերազանցելուց, նաև հերտանին ու մյուս միջոցներն էին շատ օգնում իրենց։ Այնպիսի կարկուտ էին թափում մեր դիրքերի վրա, որ սկզբի պահից էլ ահագին զոհեր ու վիրավորներ ունեցանք»,-ասում է Արցախից բռնի տեղահանված մեր զրուցակիցը։

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Շոշի բնակչությունը ռուսների ուղեկցությամբ բռնում է բռնագաղթի նվաստացուցիչ ճանապարհը։ Քանի որ Շոշը Ստեփանակետին կապող ճանապարհի գլխին՝ ժայռի վրա, կանգնած էին ադրբեջանցիները, իսկ գյուղից դուրս գալու այլ ճանապարհ չկար, ամեն պահի վերևից կրակոցի սպասելով՝ անցնում են բնակիչները։

«Քանի որ խավար էր, ռուսներին ասում եմ, որ գոնե ԲՏՌ-ի լուսարձակները վառեն՝ հուսալով, որ ադրբեջանցիները վերևից չեն կրակի՝ տեսնելով, որ կանայք ու երեխաներ են։ Ամեն դեպքում, մի 15 հոգի՝ այդ թվում մանկահասակ երեխատար մայրեր ու հղիներ, վախենում են դուրս գալ․ նրանք ռուսների հենակետում սպասում են, լույսը բացվում է, նոր դուրս են գալիս»,-պատմում է Աբրահամյանն ու հավելում՝ քանի-քանիսն են այդ դժոխային ճանապարհ անցնելուց հիվանդություններ ձեռք բերել․․․

Շոշի երեք բնակիչ մոտ չորս օր անց են դուրս բերվում գյուղից։ Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցների հետ գյուղապետը մի կերպ հանում է նրանց։ Նրանցից մեկը՝ անկողնային վիճակում գտնող մի մեծահասակ, բռնագաղթի ճանապարհին մահանում է։

Սեփական օջախներից բռնի տեղահանված շոշեցիների գերակշռող մասն անգամ փաստաթղթերը, ոսկեղենն ու ունեցած գումարը չի կարողացել վերցնել։ Անձնագրերի հարցը, գյուղապետի խոսքով, հիմնականում լուծվել է՝ նոր անձնագրեր են ստացել, բայց զինգրքույկների, թոշակների հարցը շատերի համար խնդիր է առայսօր։

«Զինվորական թոշակ ստացող բազմաթիվ գյուղացիներ ունենք, որ փաստի առաջ են կանգնել․ փաստաթղթերը մնացել են Արցախում, ու մինչև հիմա էդ մարդկանց թոշակ չեն տալիս։ Սեպտեմբերի կենսաթոշակն էլ չեն ստացել մարդիկ։ Բացի այդ, նաև 40 հազարական գումար էին ստանում, դա էլ չկա մինչև հիմա։ Արցախի պետնախարարին այդ հարցով դիմել էի մոտ մեկուկես ամիս առաջ, ասել էր, որ սեպտեմբերի կենսաթոշակը կտան, բայց 40 հազարականները՝ ոչ։ Մինչև հիմա սպասում են մարդիկ»,-ասում է Աբրահամյանը։

Սեփական հողից բռնի տեղահանված շոշեցիները ժամանակավոր ապաստանել են ՀՀ տարբեր բնակավայրերում՝ Մեղրիից մինչև Գյումրի։ Գյուղապետն ասում է՝ արդեն 10 ընտանիք արտագաղթել է՝ ՀՀ-ում չափազանց բարձր բնակվարձերի, աշխատանք չգտնելու պատճառով, բայց Արցախ վերադառնալու հնարավորության դեպքում բոլորը առանց կասկածելու հետ կգնան։ Իհարկե, վերադարձը որևէ պարագայում մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանական տիրապետության կամ վերահսկողության պայմաններում։

2023թ․ սեպտեմբերի 19-ից հայկական Շոշն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 14/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին
18:45 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա
21:14 13/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵթե անգամ որոշ ժամանակ անց «տեխնիկական խնդիրը» վերացվի, ապա այդ բաժնում արդեն կտեսնեք միայն լղոզված ինչ-որ նյութեր․ Մետաքսե Հակոբյանը՝ ՀՀ ԱԳՆ կայքից Արցախին վերաբերող բաժինը հեռացնելու մասին
17:12 13/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի
16:02 13/02/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ ԱԳՆ կայքից հանվել է Արցախի մասին որևէ հիշատակում
21:39 12/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍեպտեմբերի 22-ին եղբորս հարսանիքը պիտի լիներ, բայց այդ օրը նրան ու ամուսնուս հուղարկավորեցինք․ Արցախից բռնի տեղահանված
17:16 12/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄենք խրամատում էինք, որ մեր հրամանատարական կետի մոտ՝ բլինդաժի վերևում, երկու ադրբեջանցի նկատեցինք, քիչ անց էլ տեսանք, որ 30 հոգանոց շարասյունով շարժվում են դեպի գյուղ․ Կարմիր գյուղի համայնքապետ
21:32 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախը հանձնեցիք, չես մարսելու.քաղաքացին՝ Աշոտ Փաշինյանին
14:09 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից օկուպացված Ճարտարում պայթյուն է եղել, կա տուժած
12:40 10/02/2024  |  Միջազգային լրահոսԼՂ-ում ռուս խաղաղապահների լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Գալուզին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]