ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի սկանդալի կենտրոնում գտնվող Անի Իսպիրյանի պաշտոնավարումը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում չի կասեցվել․ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց 02/14/2024 15:00 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիոն գործով տնային կալանքի տակ գտնվող Անի Իսպիրյանին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու հարց օրակարգում դեռևս չկա։
«Փաստինֆո»-ն երեկ հայտնել էր, որ ԱՆԻՖ-ի կայքում դեռևս շարունակվում է հիշատակվել նրա տվյալները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Իրավապահները խուսափում էին տեղեկություն տրամադրել՝ արդյոք կասեցված է Իսպիրյանի լիազորությունները, թե՝ ոչ, քանի դեռ նա մեղադրյալի կարգավիճակում է, իսկ ԱՆԻՖ-ից առաջարկել էին դիմել այն կառույցին, որը նշանակում կամ պաշտոնից ազատում է ԱՆԻՖ-ի խորհրդի անդամներին, նախագահին։ Այս դեպքում այդ կառույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։
Այսօր «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղից հաստատեցին, որ Իսպիրյանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Կառույցից նշեցին, որ հաշվի են առնում անմեղության կանխավակածը, դեռևս նախաքննություն է ընթանում և առկա չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որը կարող է հիմք լինել աշխատանքից ազատելու համար, ուստի, Անի Իսպիրյանը շարունակում է լինել նախագահ։ Բացի այդ, Խորհրդի նախագահի պաշտոնից ազատման համար պետք է խորհրդի նիստ անցկացնել, որն առաջիկայում նախատեսված չէ։
Փաստացի, առաջիկայում կոռուպցիոն չարաշահումների մեջ մեղադրվող Իսպիրյանի լիազորությունների դադարեցման հարց չի բարձրացվի։ Ավելին, կասեցման հարց եւս չկա, թեեւ նա տանից դուրս գալ չի կարող ու ֆիզիկապես իր աշխատավայրում լինել չի կարող։
Նշենք, որ Անի Իսպիրյանը բոլորովին վերջերս էր նշանակվել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ փոխարինելով Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենին։
ԱՆԻՖ-ում ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի կազմի փոփոխության մասին հայտնի էր դարձել 2023թ տարեվերջին։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրյա անդամները, այդ թվում՝ նախագահ Դոմինիկ Դը Ֆիլպենը, որը խորհրդի նախագահ էր նշանակվել Տիգրան Ավինյանի՝ լիազորությունների դադարումից հետո, Իսիդորո Լուչիոլան, ինչպես նաև՝ ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, իսկ խորհրդի նախագահ, ինչպես արդեն նշվեց, նշանակվել է Անի Իսպիրյանը։
Հատկանշական է, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումանսիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ Թե կոնկրետ ում նախագահության ժամանակահատվածի առնչությամբ են հայտնաբերվել չարաշահումները՝ պաշտոնապես հայտնի չէ։ Այս դրվագով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է ուսումնասիրությունների հիման վրա, որոնց մասին հայտնել էր անձամբ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, սակայն այս հարցմանը պատասխան դեռևս չի ստացվել։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։ ՀՀ ՔԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ 15 վայրում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող երկու քրեական վարույթի շրջանակներում, որին հաջորդել են աղմահարույց ձերբակալություններ։
Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։ Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց տնային կալանքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ