ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Գրիգորյանը պնդում է՝ 2013-2015թթ. չի պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, այլ որ դա անում են՝ առանց որակը բարձրացնելու 02/06/2024 17:09 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն հայտարարել է, թե 2013 թվականին պայքարել են ոչ թե տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, այլ, որ առանց որակը բարձրացնելու՝ թանկացնում են գինը։ Նման պնդմամբ փոխքաղաքապետը հանդես է եկել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մեծ տարբերություն կա այն տրանսպորտային շարժակազմերի միջև, որը գործում էր 2013-15 թթ-ին, երբ ես և իմ ընկերները պայքարում էինք ուղեվորավարձի թանկացման դեմ և այն շարժակազմի միջև, որն առկա է այսօր»,- նշել է Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ 2013 թ-ին իր պահանջը այդ օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ տրանսպորտը չպետք է թանկանա։ «Մենք ասում էինք, եթե գազել է, նոր որակ չկա, ինչն եք թանկացնում, ասում էին՝ թանկացնենք, որ լավ տրանսպորտ բերեք, մենք էլ ասում էինք՝ բերեք հետո թանկացրեք»,- նշել է նա։
Հարցին, թե իրականում, ինչքան է թանկանալու ուղեվարձը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ չկա այսօր այն տոմսային պրոդուկտը՝ մեկ անգամյա ուղևորության, որ ինքը կարողանա ասել՝ 100 էր՝ դարձավ այսքան։
«Եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին և վերցնում ենք, որ ինքը օգտվելու է ոչ թե մեկօրյա՝ 70 րոպեի տոմսից, այլ եռամսյակային կամ տարեկան, որովհետև ինքը կարճ ժամանակահատվածում շատ է օգտագտվելու՝ այս պահին այդ գինը 180 դրամին մոտ է։ Այսինքն, օրինակ, ամսական 10 800-ը, եթե բաժանենք 60 ուղևորության՝ կստացվի 180 դրամ։
Դիտարկմանը, թե 110 000 դրամ տարեկան տոմսը լրջագույն դեռ է երևանցու համար՝ Գրիգորյանն ասաց, որ եթե տարեկանը բեռ է, թող ամսականը վերցնեն կամ եռամսյակայինը։ «100 դրամից ավելին արդեն թանկացում է, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք հանրություն ենք, որ վճարում ենք ուղևորափոխադրման համար։ Տրանսպորտային համակարգի համար մեկ ուղևորափոխադրումը օբյեկտիվ գին ունի, այսօր այդ գինը շատ համեստ հաշվարկներով 200-230 դրամ է։ Եթե ինքարժեքը 200 դրամ է օբյեկտիվորեն, հիմա այսօր էլ այդ գինը վճարվում է, դրանից 100 դրամը վճարում է ուղևորը, մնացածը ձևավորում է բյուջեն, որը էլի վճարվում է քաղաքացու վճարումներից»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
- 05/21/2024 07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ