Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Ուժեղ «բոյ» են տվել․ մենք որ դուրս էինք գալիս Ճարտարից՝ այսինքն ամսի 27-ին, մեր դրոշը դեռ ծածանվում էր Լուսնյակի վրա․ սեպտեմբերի 20-ին զոհված Վիտալին խիզախ էր․ 44-օրյային Հադրութից 131 դիակ էր հանել 02/02/2024   15:50  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Արցախի Մարտունու շրջանում գտնվող «Լուսնյակ» բարձունքում սեպտեմբերի 19-20-ին մղված հերոսական մարտի մասին դեռ երկար է խոսվելու։ Բարձունքը մինչև վերջ անառիկ պահել հաջողվել է տղաների խիզախության, հնարամտության ու նրանց արյան շնորհիվ։ Թշնամու՝ բազմակի անգամ գերազանցող ուժերի առաջխաղացումն այդ հատվածում կասեցնելու ժամանակ զոհվում է նաև հակատանկային դասակի վարորդ Վիտալի Աբաղյանը։

Վիտալին Ճարտարից էր, 42 տարեկան։ Պաշտպանության բանակում էր արդեն 18 տարի․ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմը երրորդն էր, որին մասնակցում էր ու դարձավ վերջինը։

«Ինչ մտել է ծառայության, դիտակետեր էր կառուցում ու կամավոր հիմունքներով էր դա անում։ Ասում էր՝ երեխաներիս ու Հայրենիքիս համար եմ անում․․․ Թե՛ Քառօրյային, թե՛ 44-օրյային այնպիսի տեղերում է հայտնվել, այնպիսի վտանգներից փրկվել, որ նկարագրելու չի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, Հադրութը գրավվելուց հետո, միացել էր ԱԻՆ-ի տղաներին ու կամավոր Հադրութ գնացել՝ դիերը դուրս բերելու։ Մենակ ինքը 131 դի է հանել։ Հադրութից, որ եկավ, Մարտունիում «Ավան» կոչվող տեղամաս ունենք, որ էլի շատ վտանգավոր էր էդտեղ մտնելը, ինքը մտավ․ էդտեղից էլ 7 մարմին է հանել, ինքն էլ փոս փորել, որ հուղարկավորեն տղաներին․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է Վիտալիիի այրին՝ տիկին Նունեն։

Սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից ժամեր առաջ, Վիտալին տանն էր․ 28 օր հերթափոխ չէր արել։ Այդ օրը զինվորների համար անտառից փայտ էր հավաքել ու տուն մտել, որ դեսից-դենից հետը վերցնի ու նորից դիրքեր բարձրանա։ Տուն հազիվ էր հասել, երբ տագնապով հետ է գնացել։

«Մեզ ասաց կիջնեք նկուղ, ինքը գնաց։ Դրանից հետո հետը կապ հաստատել չեմ կարողացել։ Հաջորդ օրը շտապօգնության մեքենա է իջել Ճարտար, որ հաց տանի․ իրենցից եմ իմացել, որ վիրավոր է ու Մարտունու հիվանդանոց են տարել։ Մի կերպ մեքենա ու վառելիք ենք գտել,հասել Մարտունի, էնտեղ իմացել, որ վիրավոր չի էլ եղել, անմիջապես զոհվել է դիրքում․․․Ուղղակի չէին ուզում այդպես ասել․․․ Ուժեղ բոյ են տվել «Լուսնյակում», շատ ուժեղ։ Մինչև մեր Ճարտարից դուրս գալն էլ էդտեղ թուրք չէր երևում։ Որ դուրս էինք գալիս, մեր դրոշը ծածանվում էր բարձունքին»,-հիշում է Վիտալիի այրին։

Ամուսնու մարմինը, սակայն, հանել չեն կարողացել Արցախից։ Այժմ հայրենի հողում է հանգչում, որը շաղախված է նաև իր արյամբ։ Սեպտեմբերի 23-ին են Վիտալիին հուղարկավորել Ճարտարի գերեզմանոցում, իսկ ամսի 27-ին հարկադրված բռնել գաղթի ճանապարհը․․․

Վիտալիից հուշ մնացած միակ իրը նրա ավտոմեքենան է․ 16-ամյա որդին մեծ դժվարությամբ, բայց հանել է այն։

«Տղաս ասաց՝ մամ, պապայի մեքենան ուզում եմ հանենք, էստեղ չմնա․ որպես հուշ՝ տանենք մեզ հետ։ Անսարքություն ուներ, չգիտեմ՝ ոնց, ինչ հրաշքով, բայց սարքեց, ինքն էլ նստեց ղեկին ու մեքենան բերեց»,-պատմում է մայրը։

Ամուսնու սխրանքների մասին պատմելիս՝ տիկին Նունեն ցավով արձանագրում է՝ կենդանության օրոք չի գնահատվել իր նվիրվածությունն ու հայրենասիրությունը, այլապես գոնե մի անգամ կպարգևատրեին, կխրախուսեին․

«44-օրյային Հադրութում թշնամուց տանկ են վերցրել․ շղթաները հանած էր, բայց ինքը, լինելով ֆիզիկապես բավականին ուժեղ, կոփված, էդ շղթաները հագցրել է ու զանգել մեկին ասել, որ տանկ կա էստեղ, եկեք տանենք։ Նա էլ եկել է, տանկի կողքին նկարվել, հետո գովասանքի արժանացել, պարգևատրվել, իսկ Վիտալին էլի ստվերում է մնացել․․․»։

Տիկին Նունեն հիմա երկու անչափահաս երեխաների հետ մենակ է մնացել։ Աղջիկն ամուսնացած է, բայց տղաները դեռ անչափահաս են։

Երեքով Սևան քաղաքում են տուն վարձակալել։ Սոցիական աջակցության ծրագրերով ստացած գումարով տան վարձն ու կոմունալ ծախսերը մի կերպ են փակում։ Ինքն առողջական խնդիրներ ունի, որոնք սրվել են ամուսնու զոհվելուց հետո։ Ասում է՝ 16 տարեկան որդին աշխատանք է փնտրում, որ կարողանան գոյատևել, բայց առայսօր չի գտել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:27 01/02/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում«Լուսնյակ»-ի վրա բոլոր ուղղություններից խփում էին, ադրբեջանցիները մեծ թվով հրանոթներ էին կենտրոնացրել․ սիրտս վատ բան էր վկայում․ Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի դադարեցումից կես ժամ առաջ
13:21 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները կշարունակեն շաբաթ օրերին սպասարկել ԼՂ-ից տեղահանվածներին
22:33 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել. որ վանքերն են իրենցը համարում. «Թաթոյան» հիմնադրամ
20:29 31/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԽփեցին ուղիղ բակի մեջ, Գառնիկն ընկավ ներքև՝ բլինդաժի մեջ․ Արյան մեջ շաղախված էր գլուխը․ իր տան բակում ադրբեջանցիների արկից զոհված Գառնիկ Գաբրիելյանը Մաճկալաշենից էր
22:22 30/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածի ենթակա չէ. Զատուլին
20:29 30/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՓոքրս շատ էր կապված հոր հետ, ամեն օր իր անունն է տալիս, ասում է՝ որ գնանք տուն, պապան եկած կլինի՞... 39-ամյա Գագիկը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Հարավի դիրքերում
20:15 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ՀԸ-ի՝ «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը նոր եթերաշրջան է սկսում Կենտրոն ՀԸ-ի եթերում (տեսանյութ)
20:12 30/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանը Բերձորի Սուրբ Հարությունը վերածում է մզկիթի. լուսանկարներ
18:31 30/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԻվանյանում երեք ընտանիք էր մնացել, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը մտավ գյուղ․ ռուսները բարձրախոսով հայտարարեցին՝ հայ բնակչություն, անհապաղ լքե՛ք բնակավայրը․ տեղահանված
07:57 30/01/2024  |  ՄամուլԱրցախի ու Հայաստանի կործանումը լավագույն գինը չէր «Սերժին մերժելու» դիմաց. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]