ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լուսնյակ»-ի վրա բոլոր ուղղություններից խփում էին, ադրբեջանցիները մեծ թվով հրանոթներ էին կենտրոնացրել․ սիրտս վատ բան էր վկայում․ Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի դադարեցումից կես ժամ առաջ 02/01/2024 20:27 | Ցեղասպանություն՝ Արցախում
Աղամալյանների ընտանիքն առաջին զոհը Արցախյան առաջին պատերազմում էր տվել․ 19-ամյա Սասունը հաղթանակի օրը՝ 1994թ․ մայիսի 9-ին է զոհվում․ 27 տարի անց Արցախը պաշտպանելիս զոհվում է նաև երկրորդ որդին՝ Սամվելը։
«Սկեսուրս երկու տղա ուներ, երկուսն էլ զոհվեցին․․․ Հիվանդ կին է ու ամբողջ օրը նստած լացում է․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է 2023թ․ սեպտեմբերի 20-ին թշնամու հարձակումը հետ մղելիս զոհված 44-ամյա Սամվելի կինը՝ տիկին Լորետան։
Սամվել Աղամալյանը զոհվել է կրակի դադարեցումից կես ժամ առաջ․․․Նա Արցախի պաշտպանության բանակում ծառայել է 19 տարի, ուներ ավագ սերժանտի կոչում։
Սամվելը «Լուսնյակ» կոչվող տեղամասում էր․ բարձրադիր դիրք էր ու մեր մոտից՝ Ճարտարից, տեսնում էինք, որ ադրբեջանցիներն ահագին տեխնիկա են կուտակել էդ ուղղությամբ․ մեծ թվով հրանոթներ էին բերել։ Մենք նկուղում էինք, բայց մի քանի տղամարդ եկան ասացին՝ ուրիշ տեղ պատսպարվեք, քանի որ «Լուսնյակի» ուղղությամբ շատ են խփելու։ Դե, մենք էլ էինք արդեն հասկացել, տեսել էինք էդ շարված հրանոթները»,-պատմում է Սամվելի այրին։
Ժամը 1-ից հետո ամուսնու հետ կապվել որևէ չի կարողանում կինը։ Առաջնագծում նաև Սամվելի որդին էր՝ 20-ամյա Սասունը։
«Ոչ տղայիս հետ էի կարողանում խոսել, ոչ Սամվելի։ ՈՐ սկսեցին կրակել, էդ պահին միջնեկ տղաս էլ տանը չէր, գնացել էին Սուրբ Եղիշե վանք։ Այսինքն՝ ոչ մեկից լուր չունեի, ու այդ վիճակից արդեն խելագարվում էի։ Հետո եմ իմացել, որ Ճարտարի ուղղությամբ առաջին սնարյադները հենց վանքի տարածքում են ընկել․ ադրբեջանցիները նախ խփել են ու բջջային կապի աշտարակները շարքից հանել, դե դա էլ էդ տարածքում էր։ Լավ է գոնե, որ երեխաները մի քիչ իջել էին։ 19-ի գիշերն արդեն երեխաներին հավաքում տանում ենք գյուղի եկեղեցու նկուղը, քանի որ ասում էին, որ միակ ապահով տեղն այդտեղ է»,-ասում է տիկին Լորետան։
Սեպտեմբերի 20-ին Աղամալյանների ավագ որդուն՝ Սասունին իջեցնում են դիրքերից՝ ասելով, թե հայրը վիրավոր է։ Իրականում, սակայն, Սամվելն արդեն զոհվել էր։ Հոր զոհվելու լուրը ընտանիքին հայտնում է որդին․․․
Սամվելենց ուղղությամբ թեժ մարտեր են եղել։ Ողջ մնացած ընկերները պատմում են, որ բոլոր չորս ուղղություններից ռմբակոծում էին «Լուսնյակը»։ Ադրբեջանցիները փորձել են դիրքը վերցնել, բայց չեն կարողացել։ Մերոնք առնվազն 5-6 զոհ են տվել, մեծ թվով էլ վիրավորներ, բայց դիրքը պահել են։ Թշնամին նաև դիվերիսոն ներթափանցման փորձ է արել․ դա էլ են կանխել»,-լսածը պատմում է Սամվելի այրին։
Սեպտեմբերի 22-ին Սամվելին հուղարկավորում են հայրենի Ճարտարում․ ճանապարհներն ադրբեջանցիները փակել էին․ մարմինը ոչ տեղափոխել, ոչ էլ պահել հնարավոր չէր։ Դուրս գալուց առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Աղամալյանները հրաժեշտ են տվել Սամվելին ու հարկադրաբար բռնել գաղթի ճանապարհը․․․
Սամվելի կինն ու երեք երեխաները Նոր Հաճընում են տուն վարձակալել, իսկ աշխատանք դեռևս ընտանիքից ոչ մեկը չի գտել․․․
Լուսանկարում՝ Սամվելն է և նրա՝ 1994-ին զոհված եղբայրը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ