ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի գույքի անվան տակ բռնագանձված 6 անշարժ գույքից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել միայն ԱՕԿՍ-ի շենքը․ գույքի գնահատում չի արվել, աճուրդի չի հանվել 02/01/2024 19:43 | ԼՐԱՀՈՍ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում ՀՀ-ին փոխանցված 6 անշարժ գույքից դեռևս միայն մեկն է գտնվում Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։ Խոսքը՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի մասին է, որը պետությանն է փոխանցվել հաշտության համաձայնության հաստատման հիման վրա։ Շենքի հետագա ճակատագիրը, սակայն, հայտնի չէ։ Պետական գույքի կառավարման կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս որևէ որոշում չկա՝ շենքի հետագա ճակատագրի հետ կապված։ Գույքի գնահատում դեռևս չի իրականացվել, շենքն աճուրդի չի հանվել։
Ինչ վերաբերում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում ՀՀ-ին փոխանցված մյուս հինգ գույքին, ապա դրանք դեռ չեն հաշվառվել որպես պետական գույք՝ ՊԳԿԿ-ի հաշվեկշռում, գույքի՝ միակողմանի ընդունում դեռ չի եղել, ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը, ըստ դատախազության, կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։
Նշենք նաւ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որի արդյունքներով 98 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։
Մասնագետների կարծիքով՝ առաջիկայում դժվար է նաեւ ակնկալել դատական ակտեր՝ նման վարույթներով, քանի որ սույն օրենքը խնդրահարույց է ու արդեն երկու տարի է, ինչ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող դիմումը գտնվում է ՍԴ-ում։ Հարցերի հարցն է՝ ինչու, օրինակ, ուրիշ քաղաքացուց կատարած հափշտակության շնորհիվ ձեռք բերված գույքը պետությունը բռնագանձում ու պետականացնում եւ ոչ թե վերադարձնում տուժողին, ինչու պետք է քաղաքացին ապացուցի իր անմեղությունը, որ իր գույքն օրինական է եւ ոչ թե պետությունը հիմնավորի դրա անօրինականությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ