Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Հրատարակվել է «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» բացառիկ գիրքը. մանրամասներ շնորհանդեսից 01/30/2024   15:39  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ ակադեմիական հրատարակությամբ լույս է տեսել «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» կոլեկտիվ մենագրությունը: Այն համպարփակ վերլուծում է անկախ Հայաստանի ժողովրդագրությունը, ծնելիությունից մինչև մահացություն, կյանքի սպասվող տևողությունից մինչև ամուսնություններ ու ամուսնալուծություններ՝ բացահայտելով ամենասարսափելի ժողովրդագրական կանխատեսումները:

Աշխատությունը համահեղինակել են պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյանը, սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն, ԲՊՀ հանրային հաղորդակցության գիտաուսումնական կենտրոնի դասախոս Արմեն Խաչիկյանը և Նյու Յորքի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, Սեյնթ Ջոնս համալսարանի պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր Տ. Աբրահամ (Մանուկ) քահանա Մալխասյանը։ Գրքի շնորհանդեսին մոտ 100 ներկաներ հնարավորություն են ունեցել հնչեցնելու իրենց հարցերը հեղինակներին:

«Ժամանակակից հասարակությունը զգալի տրանսֆորմացիայի է ենթարկվել, արդյունքում մենք ունենք տրանսֆորմացված ընտանիքի ինստիտուտ, փոխվել է ընտանիքի մոդելը, կառուցվածքը, արժեքներն ու առաջնահերթությունները: Այս ամենի արդյունքում վտանգավոր ցուցանիշներ ենք արձանագրում. ամուսնությունների միջին տարիքը վերջին 10 տարում ավելացել է 3 տարով, կանանց դեպքում 25.9-ից դարձել է 28.9 տարեկան, տղամարդկանց դեպքում 29.7-ից 32.7 տարեկան: Ամուսնալուծությունների զգալի աճ է դրսևորվում. ամուսնությունների հարաբերակցությունը ամուսնալուծություններին Երևանում 38% է»,-գրքի շնորհանդեսին իր ելույթում ասել է սոցոլոգ Արմեն Խաչիկյանը:

Պատմաբան Միքայել Մալխասյանը ներկայացրել է ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում՝ վերհանելով 2020 թ. պատերազմի, ժողովրդագրական քաղաքականության, կորոնավիրուսային համավարակի և մի շարք այլ գործոնների ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա։ Նա շեշտել է, որ գրքի գաղափարական գլխավոր ուղերձն այն է, որ ժողովրդագրական ցուցանիշները կարող են բարելավվել ոչ միայն ֆինանսական աջակցության ծրագրերով, այլև արժեքային ընկալումների ուղղությամբ աշխատանքներով:

«Միանվագ նպաստների և ֆինանսական աջակցության այլ միջոցառումներն ու ծրագրերը շատ կարևոր են, սակայն տարբեր երկրներում նման լուծումների ազդեցությունը շոշափելի է լինում միայն մի քանի տարի։ Անգամ եթե Մասլոուի բուրգի տեսանկյունից ենք նայում խնդրին, նյութատեխնիկական բավարարվածությունը մարդու, տվյալ դեպքում` ընտանիքի ինքնաիրացման նվազագույն դաշտում է` բուրգի ստորին մասում է, իսկ ավելի վեր գտնվող մասերը պահանջում են արժեքային համակարգին առնչվող կարգավորումներ»,-ասել է նա:

Նշենք, որ շնորհանդեսն ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի, ում օրհնության խոսքով հեղինակային կազմը ներկայացրեց ՀՀ ժողովրդագրական արդի հիմնախնդիրները համաշխարհային միտումների համատեքստում:

Շնորհանդեսին առցանց հաղորդակցությամբ իր խոսքը հղեց նաև Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եկեղեցու և առհասարակ Քրիստոնեության տեսանկյունից Պսակն ունի Սրբազան Խորհուրդ, և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի Պսակի անվավեր ճանաչումը։ Նրա խոսքով` Սուրբգրային խրատները, Քրիստոսի քարոզները, Եկեղեցու Հայրերի պատգամները և եկեղեցական ժողովների որոշումները հստակ ամրագրում են, որ Պսակի անքակտելի խորհրդով ստեղծված ընտանիքը պետք է սիրո և ներդաշնակության մթնոլորտում մղված լինի որդեծնության կարևոր առաքելությանը:

«Դա, ըստ էության, մարդկային հասարակության, մարդ տեսակի, կոնկրետ մեր դեպքում` Հայաստանի բնակչության շարունակականության և հարատևության ապահովման սրբազան առաքելության հոգևոր իմաստավորումն է։ Եկեղեցու դարավոր ավանդները ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման բարոյախրատական շեշտադրումների ասպարեզում ապահովել են ոչ միայն ընտանիքների ամրություն, այլև կայուն որդեծնություն և ընտանիքում երեխաների դաստիարակության համար բարոյահոգեբանական անհրաժեշտ միջավայր, քանի որ որդեծնությունը միայն վիճակագրական ցուցանիշ չէ, այլև մարդկային հասարակության բարդագույն համակարգը բնորոշող կարևորագույն դրվագ է, առանց որի մարդկությունը չի կարող շարունակություն ունենալ»,-ասել է Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը:

Շնորհանդեսին հեղինակներից հետո ելույթ ունեցավ գրքի գրախոս, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ տնտեսագետի տեսանկյունից ժողովրդագրությունը նախևառաջ մարդկային ռեսուրսների գնահատման համար կարևորագույն դաշտ է, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տարբեր ուղղություններով տնտեսության զարգացման միտումների մասին և կազմել համապատասխան ռազմավարություններ և ծրագրեր։ Նա վստահություն հայտնեց, որ հեղինակային խումբը կշարունակի համատեղ աշխատանքը և հետագայում ևս հանդես կգա հրատարակումներով։

Շնորհանդեսին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի, գործարարության և այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, համալսարանական դասախոսներ, հետազոտողներ և ուսանողներ, ովքեր իրենց հարցադրումներով հետաքրքիր ընթացք հաղորդեցին միջոցառմանը: Շնորհանդեսի ավարտին ներկաներից շատերը նվեր ստացան գրքի օրինակներ` հեղինակների ստորագրությամբ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:10 30/01/2024  |  Մամուլ«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց․«Հրապարակ»
12:34 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը պետք է խոտանվի, նախարարը՝ հրաժարական տա. Նրան հանձնվեց հրաժարականի դիմումը (տեսանյութ)
13:05 24/01/2024  |  Մեկնաբանություն«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան
14:51 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱսելու են՝ կադաստրով Հայատանը 29 800 քկմ է, ու վերջ, դրա պատմությունն եք միայն ուսումնասիրելու. Խաչատուր Ստեփանյան
17:21 22/01/2024  |  ՄեկնաբանությունԻնքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
16:29 22/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ-ն առաջարկում է դպրոցում «Հայոց պատմության» փոխարեն դասավանդել «Հայաստանի պատմություն»
07:40 16/01/2024  |  ՄամուլՀիմա էլ հասան հայոց պատմությանը. «Փաստ»
16:29 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
15:00 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱղճատված և սխալաշատ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարևորագույն առաքելությունը. Մայր Աթոռ
11:37 15/12/2023  |  Մեկնաբանություն«Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում. Հայկ Դեմոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]