Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք 01/25/2024   15:12  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։ Այս մասին տեղեկացանք՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:57 24/01/2024  |  ՏնտեսությունԲացահայտվել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա. ՊԵԿ
11:40 23/01/2024  |  Քրեական խրոնիկոն2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք. ՊԵԿ
12:36 20/01/2024  |  ԼՐԱՀՈՍ2023 թվականը ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի է եղել. Փաշինյանն այցելել է ՊԵԿ
17:31 18/01/2024  |  ՏնտեսությունԴեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ
14:07 16/01/2024  |  ԼՐԱՀՈՍ2023 թ. դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
18:11 11/01/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը
14:29 10/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀատուկ հարկման համակարգերում 2024-ի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2024-ի փետրվարի 20-ն է
16:31 09/01/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնի արտահանման փորձը
13:53 08/01/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը
15:30 04/01/2024  |  ԼՐԱՀՈՍՊետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]