ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի պատմություն» կապակցությունը բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ Մենուա Սողոմոնյան 01/22/2024 20:11 | ԼՐԱՀՈՍ
ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Սողոմոնյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանականում է «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։
Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմություն» կապակցությունը իր մեջ պարունակում է թե՛ Հայաստանի պատմություն, թե՛ հայերի պատմություն հասկացությունների բովանդակությունը։
Չհավակնելով մտնել լեզվաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձևը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարյան տարբերակն է, այլ նաև «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետև Հայք երկրանունն ինքնին նաև հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք և այլն)։
Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց «Հայքի պատմություն», այսինքն՝ Հայաստանի պատմություն իմաստն է արտահայտում։ Ուստի «Հայոց պատմություն» կապակցությունը լիարժեքորեն իր մեջ պարունակում է Հայաստանի պատմության հանգամանքը, պետականամետ իմաստ արտահայտող ձևակերպում է։ Միևնույն ժամանակ, «Հայոց պատմություն» կապակցությունը նաև արտահայտում է Հայոց հայրենիքից ու պետությունից դուրս ապրող հայերի, ազգային կառույցների պատմությունը։ Սփյուռքահայությունը, գաղութահայությունը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրա, ուստի «Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելով հայոց պատմության այդ կարևորագույն մասերը դուրս են մնում։
«Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելը ոչ միայն հստակություն չի մտցնում դասընթացի անվանման բովանդակության մեջ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այլև, ընդհակառակը, բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծավալվելու են անպտուղ քննարկումներ, թե ո՞րն է Հայաստանը (համոզված եմ, մի օր այս կապակցությամբ գլխավոր ազգակործանը միտք է հայտնելու, թե «պետք է հստակեցնել, թե ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։
Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառվում էր «Հայ ժողովրդի պատմություն» ձևը։ Խորհրդային կարգերի վերացումից և Հայաստանի անկախացումից հետո հայ ականավոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան և այլք) երկարատև ու բովանդակալից քննարկումներ են ունեցել և հանգել են հենց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմություն» ձևն է, որն իր մեջ պարունակում է թե՛ պետականամետ Հայաստանի պատմության, թե՛ հայ ժողովրդի, հայ իրականության պատմության իմաստները։
Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով։
Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ, մտնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (https://www.e-draft.am/projects/6771/about) և դեմ քվեարկել այս նախագծին։ Շատ օգտակար կլինի նաև առաջարկությունների բաժնում համապատասխան հիմնավորումներով ներկայացնել առաջարկություն՝ հանրակրթության չափորոշչում Հայոց պատմություն ձևակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիվությունից կախված է հակազգային այս նախաձեռնության տապալումը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը