ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուրս բերեք ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանից և մի քանի օր անց կտեսնեք, թե թուրքական տանկերն ինչ են անում Հանրապետության Հրապարակում. Հայկ Նահապետյան 01/18/2024 20:40 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն արդեն չի թաքցնում, որ ցանկանում է դուս բերել ռուսական ներկայությունը Հարավային Կովկասից, ու Լավրովի այսօրվա հայտարարույթուններն հենց այդ մասին էին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանը չի լսել Երևանի անհամաձայնությունը Հարավային Կովկասից իրեն հեռացնելու Արևմուտքի պահանջին ի պատասխան։
Նա նաև ընդգծել է, որ հենց Հայաստանն է բանակցային գոևծընթացից դուրս մղել ՌԴ-ին՝ նախաձեռնելով բանակցային հարթակների փոփոխություն, եթե Հայաստանը դեմ լիներ, ապա ԵՄ և Շառլ Միշելի միջնորդություններ, հետո նաև վաշինգտոնյան որևէ հարթակ չէր լինի։
«2021 -ի նոյեմբերից մինչև 2022 թ-ի հոկտեմբերի 6-ը ռուսական կողմը որևէ կերպ չի մասնակցել բանակցային գործընթացին, մինչև Պրահայի հանդիպումը։ Հայաստանը ռուսական կողմին դուրս է դրել բանակցային ձևաչափից, արդյունքում եղավ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ֆրանսիայի, Թուրքիայի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնոդությամբ։
Եթե հայկական կողմը դեմ էր արևմուտքի պայմանավորվածություններին՝ ինչո՞ւ գնաց այդ բանակցություններին, երբ արդեն տեսականորեն ադրբեջանական կողմն էր ամեն բան անում, որ բանակցությունները բերվեն Արևմտյան հարթակ, ինչո՞ւ Հայաստանը համաձայնեց»,- նշեց բանախոսը եւ հռետորական հարցադրումներ հնչեցրեց. «Ռուսական կողմի ո՞ր պայմանավորվածության մեջ է գրված, որ Հայաստանը պարտավորվում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՞ր փաստաթղթում կետ կար, որ Ադրբեջանը կարող էր անցակետ տեղադրել, ինչն էլ արվեց, ո՞ր հարթակում Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։
Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ ռուսական 4 փաստաթղթերից որևէ մեկում նման բան չի եղել։
Դիտարկմանը, որ նախքան Պրահայի հռչակագիրը եւս Ադրբեջանը չէր կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները, օրինակ՝ գերիների վերադարձի վերաբերյալ, ինչն առ այսօր էլ չի կատարվում, Նահապետյանը հետաքրքրվեց, թե իսկ հայկական կողմն ինչ աշխատանք է կատարել այդ հարցի հետ կապված։
«Բնականաբար, Ադրբեջանը պետք է ամեն բան աներ, որ իր համար ոչ շահեկան կետերը չկատարի, բայց հայկական կողմը, բացի Փաշինյանի՝ գերիների ծնողներից ներողություն խնդրելուց, ուրիշ ի՞նչ աշխատանք է կատարել։ Միջազգային հարթակներում հայկական կողմը գերիների հետ կապված հարցը բարձրացրե՞լ է, կարծում եմ՝ ոչ»,- նշել է բանախոսը։
Հ.Նահապետյանի արձանագրմամբ՝ հայկական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ խնդիր ունեն Ռուսաստանին այստեղից դուրս մղելու, մինչդեռ Ալիևը Պրահայում Փաշինյանին պարտադրել է կապիտուլյացիա, իսկ մեր իշխանությունները հիմա զբաղված են նաև դրա մեղքը Ռուսաստանի վրա բարդելով։
«Այս ամենի հետևանքը լինելու են հերթական կորուստները, հատկապես, որ Ադրբեջանի նախագահն առանց սեթևեթելու ասում է, որ Հայաստանն Ադրբեջան է»,- նկատել է մեր զրուցակիցը։
Փորձագետի դիտարկմամբ՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվելու է ոչ թե կոնկրետ քարտեզ հիմք ընդունելով, այլ արվելու է 1919-20 թթ. իրավական ակտերով, որտեղ Հայաստանը 10 հազար քկմ էլ չկա, սա Պրահայի պայմանավորվածության արդյունքն է լինելու։
«Եռակողմ որևէ պայմանավորվածության մեջ նման ձևակերպումներ չկան։ Ավելին, անգամ Արցախի կարգավիճակի մասին ապագայում անդրադառնալու հնարավորություն էր տալիս ՌԴ-ն, իսկ հիմա փորձ է արվում չեղարկել եռակողմ բոլոր պայմանավորվածությունները, որովհետև Պրահայի ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի՝ արևմուտքի միջնորդությամբ»,- նշել է Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով ԵՄ դիտորդների՝ Հայաստանում, ըստ էության, լրտեսությամբ զբաղվելու մասին Լավրովի դիտարկումներին՝ Նահապետյանն ընդգծեց, որ այդ դիտարդները կամ հետախույզներ են, կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ու սա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ «Իրենց աշխատանքի արդյունքը որևէ մեկը տեսե՞լ է՝ բացի տեսախցիկից ու հեռադիտակից։ Ադրբեջանին ու ԵՄ-ին զեկույցներ ուղարկելուց բացի ուրիշ ինչո՞վ են նրանք այստեղ զբաղված։ Այդ կառույցները ՀՀ-ում հետախուզական աշխատանքներ են կատարում, ընդ որում՝ նաև ՌԴ-ի և Իրանի դեմ, Հայաստանն է նրանց այդ հնարավորությունը տվել»,- ասել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը հայկական ուժերի կողմից հսկվելու մասին Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։
Նկատենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր եւս ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլ խոսքը գնում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։ Հայաստանը երաշխավորել է Ադրբեջանի արեւմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Ամրագրվել, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մեծ մասն արդեն խախտված են, օրինակ՝ Արցախը հայաթափվել է, հետեւապես ինչու պետք է միայն մեկ կետը գործի, Նահապետյանն արձագանքեց, որ դա Արևմուտքի դրած խնդիրն է, Արևմուտքի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայություն չլինի, Փաշինյանն այդ առումով լավագույն գործիքն է։ «Ընդ որում՝ դա առաջին հերթին ձեռք է տալիս հենց Ալիևին։ Եթե ռուսական զինվորական ներկայություն այստեղ չլինի, ադրբեջանական տանկերը Երասխից սիրով կներխուժեն Հայաստան, ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչնե՞րն են այդ տակների դեմն առնելու»,- նշել է բանախոսը։
Դիտարկմանը, թե ինչու է կարծում, որ ռուսական կողմը կարող է կասեցնել թշնամու հնարավոր առաջխաղացումը՝ նա պատասխանեց, որ ռուսական դրոշի ներկայությունը բավարար է , որ չմտնեն։ Իսկ թե ինչու այդ դրոշը չէր խանգարում, երբ կրակում էին Երասխի ուղղությամբ, երբ Ջերմուկ ու Գեղարքունիք էին մտնում, որի արդյունքում այսօր Հայաստանից օկուպացրել են 200-250 քկմ տարածք՝ Հայկ Նատապետյանը նկատեց, որ տարածքային օկուպացիան այլ բան է։
«Երբ հակառակորդը մտնում ու մի պետության տարածք է օկուպացնում, ապա իրավական կարգ գոյություն ունի, թե ինչպես պետք է ցույց տաս, որ ենթարկվել ես ագրեսիայի։ Երբ ռազմական ագրեսիա է լինում՝ երկրում հայտարարվում է ռազմական դրություն, հայտարարվում է մասնակի կամ ամբողջական զորակոչ, կառավարությունը դիմում է օրենսդիր մարմնին՝ համապատասխան իրավական ակտ ընդունելու և դրա հիման վրա դիմում է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ 2021 թ-ի մայիսի 12-ին ու 2022 -ի սեպտեմբերի 13-14-ին՝ ՀՀ-ն հայտարարե՞լ է ռազմական դրություն, ասե՞լ է, որ Ադրբեջանը ՀՀ-ից տարածք է օկուպացրել։ Ինչպե՞ս ես պահանջում, որ այլ պետությունն ընդունի մի բան, որ դու ինքդ չես ընդունել։ Իսկ Ադրբեջանը մինչև հիմա Սյունքիում չէ, որովհետև ռուսական զինվորական ներկայություն կա այնտեղ։ Դուրս բերեք ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից և մի քանի օր անց կտեսնեք, թե թուրքական տանկերն ինչ են անում Հանրապետության Հրապարակում»,- եզրափակել է Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 10/12/2024 21:07 Նիկոլի թեթև ձեռքով, մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ. Ասլանյան
- 10/12/2024 18:04 Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով
- 10/12/2024 13:25 Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ. ադրբեջանագետ
- 10/12/2024 11:47 Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/12/2024 19:00 Այսօր երկրաշարժ է արձանագրվել Ջերմուկ քաղաքի մոտ
- 10/12/2024 17:17 «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է. օգնության են հասել փրկարարները
- 10/12/2024 12:24 Վթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ
- 10/11/2024 23:47 Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը
Հետաքրքիր է իմանալ
- 10/11/2024 17:53 Կլիմայական ճգնաժամն ազդում է զբոսաշրջության վրա
- 10/09/2024 18:41 Վախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանից
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան