ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնացել էինք անտառներում, գյուղերում մնացածներին գտնելու, ադրբեջանցիները բռնեցին ինձ ու սկսեցին քաշքշել․ Առաջաձորի գյուղապետ 01/18/2024 15:02 | Ցեղասպանություն՝ Արցախում
Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղը սեպտեմբերի 19-20-ին՝ ադրբեջանական ներխուժումը կասեցնելու ժամանակ 10 զոհ է ունեցել։ Նրանց մեծ մասը Խաչենի կամրջի հատվածում են զոհվել։ «Ամսի 19-ն էր, հրամանատար Ջալավյանը (Քյոխը,-խմբ․) զանգեց, թե՝ շուտ մի 10 հոգի վերցրու, իջի ներքև։ Գյուղի տղամարդկանց մի մասը 2021 թվականից ենք աշխարհազորին միացել ու կամրջի հարակից դիրքերից մեկը մենք էինք պահում։ Այդ օրն էլ 10 հոգի ունեինք դիրքում, բայց որ զանգեց, հասկացա, որ վիճակը լավ չի։ Հրամանատարի հետ խոսելուց հետո կապ չկար արդեն, որ տղաներին զանգեի, հավաքեի։ Մեքենայով տնից տուն գնացի, ով տանն էր՝ վերցրեցի ու իջանք դեպի դիրքեր։ Հասել ենք տեղ ու մի 15 րոպեից կռիվը սկսվել է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Առաջաձորի գյուղապետ Վահրամ Անդրեասյանը։
Գյուղից դիրքում գտնվող տղաներին օգնության հասնող հաջորդ խումբը, դժբախտաբար, տեղ չի հասնում։ Ադրբեջանցիները նրանց նկատում ու թիրախավորում են կամրջի վրա։ Համագյուղացիներին օգնության շտապող վեց հոգին էլ այդտեղ զոհվում են․․․
Տեսնելով, որ զինամթերքը վերջանում է, իսկ թշնամին կրակի ինտենսիվությունը չի թուլացնում, Անդրեասյանը գիշերը հետ է գնում գյուղ՝ զինամթերք տանելու։ Ճանապարհին արդեն տեսնում է, որ Վանքի բնակչությունը տարհանվում է։ Ընդհանուր իրավիճակից ոչ մեկը տեղյակ չէր, քանի որ կապի որևէ միջոց չկար։ Հետևաբար, հարևան գյուղի տարհանման փաստը սկսում է անհանգստացնել Անդրեասյանին։ Հաջորդ օրն ավագանու հետ որոշում են Առաջաձորի կանանց ու երեխաներին ևս տարհանել։
«Մի քանի մեծ մեքենա կար գյուղում, բայց վառելիքը շատ քիչ էր։ Իմ բեռնատարն ու էդ մեքենաները լիցքավորում ենք ու որքան մարդ է տեղավորվում, գյուղից հանում։ Գյուղացիներից մեկին ասում եմ, որ իմ մեքենան վարի, քանի որ ես նորից պիտի վերադառնայի տղաների մոտ։ Տարհանումը պետք է արվեր միակ ճանապարհով՝ Խաչենի կամրջով։ Բախտներս բերում է, որ ամսի 20-ին՝ ցերեկը, այդքան շատ չեն խփում կամրջին։ 19-ի գիշերն անդադար խփում էին, անդադար․․․ Էդպես գյուղացիների մի մասին հանում ենք»,-հիշում է գյուղապետը։
Բնակիչների մի մասը դուրս գալ չի հասցնում․ այնտեղ մնացած ու շրջափակման մեջ հայտնված 6-7 հոգի դուրս են բերվում խաղաղապահների ուղեկցությամբ։
Տարհանումից հետո մի 2-3 օր դեռ գյուղ չէին մտել ադրբեջանցիները։ Մի քանի անգամ 10-15 հոգու տարել եմ գյուղ՝ բերել, որպեսզի գյուղում եղած-չեղածից տանեն Իվանյան, ժողովուրդը սոված էր․․․ Անգամ վերջին գնալուց մի քանի հոգու թողել էի այնտեղ, որ գյուղ ուրիշ մտնողներ չլինեն, գողություն չանեն։ Լիահույս էինք, որ հետ ենք գնալու մի քանի օրից․․․»,-ասում է գյուղապետը։
Վերջին անգամ Առաջաձոր գյուղի բնակիչներից մտել է Անդրեասյանը՝ ամսի 25-ին։ Հիշում է՝ գյուղի ներսում ադրբեջանցի դեռ չկար, մատույցներում էին, բայց Վանք արդեն մտել էին՝ այն էլ մեծ թվով՝ 100-150 հոգի։
«Մի քանի հոգի կային, որ հաստատ գիտեի՝ չեն հասցրել դուրս գալ։ Ռուսների հետ գնացինք, որ էդ մարդկանց հանենք։ Մեկն էլ Հայասեր անունով մի տղա էր, որ Գանձասարի վանահորն օգներ՝ դուրս գալ։ Կանչելով գնացինք, մեկ էլ ձայն լսվեց անտառի միջից։ Մոտեցանք, տեսնենք ոտքից վիրավոր մի տղա, պարզվեց պայմանագրային զինծառայող է՝ Տողից։ Գետավանի դիրքերում վիրավորվել էր ու էդպես հասել մինչև Վանքի անտառներ։ Օգնեցինք, մի կերպ հանեցինք, վանահոր շորերից հագցրեցինք, որ թշնամին չհասկանա, որ զինծառայող է ու դուրս բերեցինք։ Մի երեք անգամ Վանքի կողմերն ենք գնացել, չորս-հինգ հոգու էդ տարածքներից հանել ենք։ Վերջին անգամն էլ թուրքերն ինձ բռնեցին, սկսեցին քաշքշել, ուզում էին տանել։ Ռուսները միջամտեցին, թե՝ մեզ են վստահել էս մարդուն, եթե հետը ինչ-որ բան պատահի, լավ չի լինի։ Համոզեցին, բաց թողեցին ինձ»,-պատմում է Անդրեասյանը։
Առաջաձորի գյուղապետը, վերհիշելով այն դժոխքը, որի միջով անցել են, ասում է՝ եթե էլի Արցախում թուրք չլինի, բոլորս հետ կգնանք․
«Հաճախ ենք հանդիպում գյուղացիներով, հիմնականում Եռաբլուրում ենք իրար տեսնում։ Այնտեղ են մեր ընկերները, տղաները․․․ Որ խոսում ենք հետ գնալու մասին, բոլորն էլ նույնն են ասում․ ինչ պայմաններում ապրում էինք, եթե էլի էդպես լինի, առանց մի պահ վարանելու հետ կգնանք։ Մենակ թե թուրք չլինի ու թուրքի տիրապետության տակ չապրենք։ Անգամ ՌԴ գնացած համագյուղացիներն են ասում՝ հենց վերադարձի տարբերակ եղավ, հետ ենք գալու»։
Առաջաձորը շուրջ 670 բնակիչ ուներ․ հիմա նրանք սփռված են ՀՀ-ով մեկ։ Մի քանի հոգի էլ արտագաղթել են։ Անդրեասյաններն էլ 16 հոգով՝ երեք ընտանիք, մի հարկի տակ են ապրում․․․ Ասում է՝ աշխատանք գտնելու համար շատ են հետաքրքրվել, բայց չեն գտել դեռ։ Գյուղում էլ դեռ գյուղատնտեսական աշխատանքի սեզոնը չի բացվել։ Ինչպես բոլոր բռնի տեղահանվածները, իրենք նույնպես անորոշության մեջ են․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ