Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի դեսպանը իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախկին դեսպանին՝ հեղափոխական երկու փորձերին աջակցելու համար 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում . Սուրեն Պարսյան 01/10/2024   18:08  |  Վերլուծություններ

 

Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեցին Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատեսություն բացելու մասին։ Հենց Թավրիզում հայկական հյուպատոսության բացման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իրանական իշխանությունները հակված են բազմավեկտոր և երկարաժամկետ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի հյուպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվումՙ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգներ, ինչը կնպաստանի այս տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը և ամրապնդմանը։ Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն երկու հյուպատոսություններՙ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները։

Հարկ է հիշեցնել, որ 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն Խորհրդային միության կազմավորումից հետո այն լուծարվել է։ Հետևաբար, հյուպատեսության բացումը կարելի է դիտարկել նաև երկու եղբայրական ժողովուրդների միջև պատմական և ավանդական կապերի վերականգման ուղղված կարևոր քայլ։

Թավրիզում հայկական հյուպատեսության բացումը պետք է դիտարկել Կապանում (Սյունիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատեսության բացելու(2022թ․) հայելանման պատասխանը։ Հայկական և իրանական հյուպատեսությունների բացումը առաջին հերթին քաղաքական և անվտանգային  բաղադրիչ ունի և ուղղված է հյուսիս-հարավ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են․ այլ երկրների ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը և քարոզչությունը, որն ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, պետք է կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդյո՞ք պատրաստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։

Թավրիզում և Կապանում գործող հյուպատոսությունները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության և իրանական 3 ընկերությունների միջև ստորագրվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ(Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատվածը՝ 32կմ (Սյունիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերությունների գործունեությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և քաղաքական նշանակություն ունի։ Հիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հենց Ագարակով(Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպես կոչված «միջանցքը»։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունները կարող են ներգրավել Թավրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքավորումներ և շինանյութեր, ինչը կխթանի տնտեսական ակտիվությունը այս տարածաշրջանում։

Միանշանակ է նաև, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով․ Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում բնական գազ, շինանյութ, երկաթեղեն, կաթնամթերք, չոր և թարմ մրգեր, լոլուկ և այլն։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով․ Հայաստանից Իրան արտահանվում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տավարի միս, գառ և այլն։

Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը ավելի մեծ է, քան հայկականը։ Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապես նպաստել է Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ, որի անդամ է նաև Հայաստանը և միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնաագիրը, որի շնորհիվ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանվել Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Նախատեսվում է, որ 2024 թվականին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա մշտական։

Միաժամանակ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և երկու երկրներում հյուպատոսությունների բացումը կնպաստեն կոոպերացիոն կապերի զարգացմանը, մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակվում են և արտահանվում  ԵԱՏՄ և այլ եվրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առևտի համաձայնագրեր ունի նաև Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակված ապրանքները կարող են արտահանվել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։

Անշուշտ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կարող է սպասարկել նաև իրանցի և հայ զբոսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատվությամբ և այլ հյուպատոսական այլ ծառայություններով։ Ամեն տարի ավելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնավորապես՝ Թավրիզ կարող է հանդիսանալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների մեկը՝ հաշվի առնելով  հայ-իրանական պատմական և հարուստ ժառանգության առկայությունը․ սա նոր կխթանա կդառնա երկու երկրների միջև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։

Իրանահայության կողմից իրականացվող ակտիվ և արդյունավետ ծրագրերին զուգահեռ ներկայում պետք է քայլեր իրականացնել Հայաստանի և Իրանի միջև կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ հյուպատոսարանները պետք է իրենց շուրջ համախմբեն մտավորականությանը, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թույլ կտա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ գործնական շփվել միմյանց հետ։

Ամփոփելով` պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացումը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ հարաբերությունները հիմնված են արժանապատվության, իմաստության և փոխշահավետության սկզբունքների վրա։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն տարածաշրջանի, նաև այլ երկրները։  

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:24 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարարը
23:09 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Իրանի բարեկամությունն այս տարածաշրջանում հենց քաղաքակրթական լույսի և վերածննդի խորհրդանիշ է․ Ոսկանյան
21:40 20/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն Իրանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր
14:15 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿառուցապատողներին «թույլ չեն տալիս», որ գները իջեցնեն. այս պահին լուրջ գերշահույթներ են ստանում․ Պարսյան (Տեսանյութ)
17:10 26/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿայուն խաղաղություն Կովկասյան տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում դեսպաններին
19:55 06/11/2023  |  ՏնտեսությունԱրտարժույթի շուկայում լուրջ խնդիրներ կունենանք՝ Տրոցենկոյի հայաստանյան ակտիվների նկատմամբ պատժամիջոցների տարածվելու դեպքում. Պարսյան
21:20 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը
19:56 17/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը. հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ
19:54 11/10/2023  |  ԼՐԱՀՈՍՎայոց ձորի մարզպետն ու Իրանի հյուպատոսը անդրադարձել են սեպտեմբերյան ագրեսիшյի հետևանքներին մարզի համար
21:55 08/10/2023  |  ՔաղաքականՊատահական չէր Իրանի առաջնորդ Այաթոլլա Խամենեին Իսրայելին ուղղված հայտարարությունը՝ քառորդ դար հետո երկրի վրա չի լինի այնպիսի կազմավորում, ինչպիսին սիոնիստական ռեժիմն է. քաղաքագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]