Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ»
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ

Պատահական չէր Իրանի առաջնորդ Այաթոլլա Խամենեին Իսրայելին ուղղված հայտարարությունը՝ քառորդ դար հետո երկրի վրա չի լինի այնպիսի կազմավորում, ինչպիսին սիոնիստական ռեժիմն է. քաղաքագետ 10/08/2023   21:55  |  Քաղաքական

Արաբա – իսրայելական հակամարտության այս նոր փուլում մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարումը մեծապես կարևոր և, նույնիսկ, վճռորոշ կարող է լինել,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը և նկատում՝ այստեղ Իրանը պրոքսի պատերազմի կանոններով է խաղում։

Հիշեցնենք՝ նախօրեից արաբա – իսրայալեկան հակամարտության թեժ բախումները վերսկսել են։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից երկրի հարավային շրջանների դեմ ձեռնարկված հարձակումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու, միաժամանակ մատնանշում դրանում Իրանի Իսլամական Հանրապետության ոչ անմիջական մասնակցության մասին։

Հատկապես Մերձավոր Արևելքում այս ողջ ընթացքում Իրանին հաջողվել է պրոիրանական տարբեր խմբավորումներ ստեղծել և ռազմավարություն մշակել, ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը և հավելում՝ այս մասին նաև ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներն են խոսել. «Այն, որ ինչպես մարտավարության կազմման, այնպես նաև՝ այլ հարցերում ստացել են Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը, սա գաղտնիք չէ։ Այստեղ չմոռանանք նաև «Հզբոլա»-ի գործոնը, որ Մերձավոր Արևելքում Իրանի հիմնական ուժային գործիքներից մեկն է համարվում։ Այսքանով հանդերձ, ինքը` Իրանը, հանդես է գալիս որպես իսլամական աշխարհն առաջնորդող ուժ և Իսրայելի հիմնական ախոյան պետություն։ Պատահական չէր, որ անցյալ շաբաթ Իրանի առաջնորդ Այաթոլլա Խամենեին Իսրայելին ուղղված հայտարություն կատարեց. «Քառորդ դար հետո երկրի վրա չի լինի այնպիսի կազմավորում, ինչպիսին սիոնիստական ռեժիմն է»։ Հետևաբար, այս ամենը համադրելով, հասկանում ենք, որ տարածաշրջանում էսկալացիային նախորդող գործողություններ էին ընթանում, այսինքն՝ Իրանը նախապատրաստվում էր, ընդ որում՝ այս անգամ ոչ միայն սեփական դեմքով հանդես գալուն։ Չմոռանանք, որ Իրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ինքը արձագանքելու տարբեր միջոցներ ու մեթոդներ ունի և բոլորովին պարտադիր չէ, որ իրանական բանակն անձամբ միջոցներ կամ գործողություններ ձեռնարկի»,-ասում է քաղաքագետը։

Եթե հաստատվի, որ Իսրայելի վերջին գործողություններին Իրանն, օրինակ, «Հզբոլա»-ի միջոցով իսկապես մասնակցություն ունի, իսկ «Հզբոլա»-ն, արդեն առավոտյան, ռմբահարել է Իսրայելի տարածքը, ապա սա Իսրայելի դեմ պրոքսի պատերազմի է նմանվում, ասում է բանախոսն ու հավելում. «Իհարկե, ես հակված չեմ կարծելու, որ վերջնարդյունքում Իսրայելն այս ամենից պարտված է դուրս գալու, որովհետև, ի վերջո, Իսրայելը միջուկային տերություն է, ունի նաև «Սամսոն» կոչվող ծրագիր, որը ենթադրում է, թե երբ և ինչ հանգամանքներում նա կարող է իր միջուկային զինանոցը գործի դնել։ Ի վերջո, Իսրայելը նաև տեխնոլոգիական և համակարգ - պետություն է և ես չեմ կարծում, որ այս համակարգ -պետությունը կպարտվի»։

Արա Պողոսյանն ընդգծում է՝ այս ամենով հանդերձ, սակայն, պաղեստինցիներին հաջողվեց մի քանի միֆեր կոտրել և առաջին հերթին՝ իսրայելական բանակի անպարտելիության միֆը. «Այն միֆական պաշտպանական գիծը, որ տարիներ շարունակ կառուցվել էր, ըստ էության, ճեղքվում է, որտեղ մենք գործ ունենք նաև պաղեստինցիների բավականին լավ ու գրագետ կազմակերպված տեղեկատվական և քարոզչական արշավի հետ, որն անձամբ ինձ, իրականում, շատ զարմացրեց։

Այդպիսի տեղեկատվական և քարոզչական արշավ կարող են կազմակերպել լուրջ տեղեկատվական ինստիտուտներ ունեցող պետությունները, այդ թվում նաև՝ Իրանը։

Նույնիսկ այն խոսակցությունները, թե պաղեստինցիները կամ «Համաս»-ի մարտիկները հողաթափերով և 70-ականների ինքնաձիգերով էին կռվում, իրենից բավականին լուրջ մշակված հոգեբանական ալգորիթմ է ներկայացնում, որը նաև իսլամական աշխարհում որոշակի կարծրատիպեր է կոտրելու։ Այն, որ սովորական արաբ զինյալը կարող է հողաթափերով և ինքնաձիգով կոտրել իսրայելական պաշտպանական գիծը, իսրայելական ռազմաբազաներ գրավել իսրայելական ՑԱԽԱԼ-ի գեներալի գերեվարել, սա լուրջ հոգեբանական և քարոզչական մեթոդ է։ Ես հակված չեմ կարծել, թե «Համաս»-ն ի վիճակի չէր իր զինյալներին ռազմական համազգեստով կամ զրահաբաճկոններով զինել։ Այս ամենը խոսում է, որ սա վաղօրոք և լավ կազմակերպված օպերացիա էր, որտեղ մենք գործ ունենք ոչ թե ցնցոտիավոր զինյալների, այլ լավ պատրաստված մարտիկների հետ, ովքեր, գոնե, իրենց առջև դրված առաջին նպատակին լիովին և հաջողությամբ հասան»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Իրանին հարձակման մասնակցության մեջ մեղադրող Իսրայելը պատասխան հակահարված գործողությունների անցնի այստեղ՝ Իրանի սահմաններին, կամ դա կատարի, ասենք, Ադրբեջանի միջոցով՝ Սյունիքում, քաղաքագետ Արա Պողոսյանը չի բացառում, սակայն այսպիսի զարգացումների ֆոնին այդ սցենարը հիմա քիչ հավանական է համարում. «Տեսականորեն դա, իհարկե, հնարավոր է, բայց գործնականորեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը հիմա գործում է պրոքսի պատերազմի կանոններով` այսպիսով թույլ չի տալիս, որպեսզի Իսրայելն իր հնարավորությունները կիրառի նաև մեր տարածաշրջանում։ Գուցե հրթիռային հարվածներ կլինեն, բայց ցամաքային գործողություններ՝ չեմ կարծում։ Ինչ վերաբերոմ է Ադրբեջանի միջոցով Սյունիքին հարվածելու և, այսպիսով, Իրանի սահմաններին լուրջ խնդիրներ ստեղծելու հեռանկարին, ապա սա ինչ – որ առումով իրատեսական է, սակայն, Ադրբեջանն ինքն այս պահին իրանական թիրախում է։ Օրինակ երեկ Թավրիզում կազմակերպված հավաքի ժամանակ բանախոսը հիշել է Էրդողանին և Ալիևին, մ բառացիորեն սպառնալով, թե իրենք կարող են նաև փոքրոգի Էրդողանին ու Իլհամին, նույնպես, իրենց անկողիններից դուրս հանել։ Սա, ըստ էության, ուղիղ սպառնալիք է Իրանից՝ ուղղված Թուրքիային ու Ադրբեջանին։

Եվ, եթե արաբա – իսրայելական գործողությունները երկարեն ու դրանց աշխարհագրությունն ընդլայնվի, ապա, իրականում, Ադրբեջանի համար բավականին բարդ է լինելու մանևրելը։ Այս համատեքստում շատ կարևոր է նաև, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կայանալիք համագործակցությունը, որովհետև, արդեն իսկ, տեղեկություններ կան, որ Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին՝ իրեն ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։ Ամեն դեպքում, մեզ համար էական է լինելու ուշադրությամբ հետևել արաբա - իսրայելական հակամարտության այս փուլին, որովհետև ցանկացած զարգացման պարագայում, այն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի համար նույնպես»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:00 08/10/2023  |  ԼՐԱՀՈՍՑավն այն է, որ Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ.Արա Պողոսյան
10:45 06/10/2023  |  ՄեկնաբանությունՍա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի. ահա Գրանադայի հանդիպման արդյունքները. քաղաքագետ
22:21 03/10/2023  |  ՔաղաքականԲազմիցս զգուշացրել ենք, որ Հայաստանը գերտերությունների բախման կենտրոնի վերածելն անթույլատրելի է ու մահացու է լինելու մեզ համար․ ՀՀ իշխանությունն արեց ճիշտ հակառակը․ Արա Պողոսյան
19:29 02/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ արտգործնախարարին. ընդգծվել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը
11:39 26/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՌուսին թշնամի հայտարարած իշխանությունն ի վերջո թուրքի միջոցով ռուսին է հանձնելու Հայաստանն ու անունը դնի ինքնիշխանության համար պայքար. Արա Պողոսյան
13:25 25/09/2023  |  ՄեկնաբանությունՍյունիքը ձեր կարմիր գիծը չէ, ձեր կարմիր գիծը ձեր սեփական ստամոքսն է և վերջ. Արա Պողոսյան
21:45 21/09/2023  |  ԼՐԱՀՈՍԲերետավորները քաշքշելով բերման են ենթարկել նաեւ քաղաքագետ Արա Պողոսյանին
16:36 20/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱյս պատերազմը չի ավարտվում Արցախում, այս պատերազմը վերջնական կավարտվի Երեւանում կամ Բաքվում.Արա Պողոսյան
10:09 20/09/2023  |  ՄեկնաբանությունԱրցախի վրա կրակողը կրակում է ուղիղ Հայաստանի սրտին. Արա Պողոսյան
19:51 14/09/2023  |  ՔաղաքականՈ'չ միայն Փաշինյանը, այլև բաքվեցի փոքրիկ սուլթանն է ամբողջ ծավալով ոչնչացնում Ռուսաստանի հեղինակությունը․ Արա Պողոսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]