Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

ԵԱՏՄ-ն քաղաքական օրակարգ չպետք է ունենա․ Փաշինյան 12/25/2023   21:36  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է և չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ:

«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։ Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա»,- Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Փաշինյանի կարծիքով՝ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և հնարավորություն կտա ամուր պայմանագրային հիմք ստեղծել համատեղ ծրագրերի համար։ 

«Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ, տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։ Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։ Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։ Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։ Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար: Արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը կարող է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ խթան հանդիսանալ»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ 

«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն։ Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար: Կարևոր է, որ այս համակարգերը լինեն ժամանակակից, արդյունավետ և վերացնեն գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն նորերը: Նիստի հարգելի մասնակիցներ, Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»,- եզրափակել է Փաշինյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:30 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ
20:40 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպելու համար
20:01 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը ներկա դաշնակիցների հետ միասին է լինելու
19:35 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պաշտոնական հանդիպմանը ներկայացել էր կոստյումով ու կեպկայով (տեսանյութ)
19:19 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ջերմ գրկախառնությունը Պուտինի հետ
11:06 23/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ. Նիկոլ Փաշինյան
14:32 22/12/2023  |  ՔաղաքականԿոպիրկինը պատասխանել է՝ ՀՀ ներկայացուցիչները իրենց հետ քննարկե՞լ են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
19:00 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
16:03 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն Երեւանում է
11:35 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք լծակ ենք տալիս, որ մայրիկները ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի ազատված եք աշխատանքից. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]