ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևն օրեր առաջ օկուպացված Ստեփանակերտից ազդարարել է նոր խաղի մեկնարկը՝ մարտահրավեր նետելով ՀՀ-ին ու տարածաշրջանային խաղացողներին․ Հովիկ Ավանեսով 12/25/2023 21:26 | Քաղաքական
Արցախի ամբողջական օկուպացումից հետո Ադրբեջանը սկսել է ակտիվորեն լուսանկարներ շրջանառել, որոնցում ակնհայտորեն արտահայտված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած նկրտումները։ Բառացիորեն մեկ-երկու օր առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով, սոցցանցերով, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնական էջերով սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ ՀՀ հրապարակում տեղադրված է ադրբեջանական դրոշը, իսկ կառավարական շենքերի դիմաց կանգնած են ադրբեջանցի ուժայինները։ Դրանք պատահական մեսիջներ չեն, այլ պետական մակարդակով տարվող քարոզչություն, որից պետք է հետևություններ անենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգում է կովկասագետ, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
«2023թ․ սեպտեմբերի 19-ից առաջ ադրբեջանական տեղեկատվական հոսքերում, սոցցանցերում ակտիվորեն տարածվում էր մի լուսանկար, որտեղ ադրբեջանական ուժային կառույցի ներկայացուցիչը քարտեզից դանակով ջնջում է Արցախը։ Այդ լուսանկարով կիսվել էին նաև որոշ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանով նախ իրենց հասարակության պատրաստեցին սպասվելիքին, իսկ հետո արդեն անցան հստակ քայլերի՝ ակնհայտ ցեղասպանական գործողություններով հայաթափեցին ու ամբողջությամբ օկուպացրեցին Արցախը։ Մեզ՝ փորձագետներիս համար ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչական մեքենան հենց այնպես չի հրապարակում նման նյութեր, լուսանկարներ։ Չմոռանանք, որ այդ երկրում մեդիան, տեղեկատվական հոսքերն ամբողջությամբ վերահսկվում են, ու ոչ մի պատահական մեսիջ այնտեղ չի հայտնվում, առավելևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական էջերում։ Ամեն մի նման հրապարակում շրջանառության մեջ դնելուց ժամանակ անց Ադրբեջանը հարձակում է իրականացնում»,-ասում է փորձագետն ու հավելում՝ Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշով ու ուժայիններով կոլաժն անտեսել չի կարելի ոչ մի դեպքում։
Ավանեսովը նկատում է՝ քանիցս համոզվել ենք, որ դրանց հաջորդում են լոկալ կամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, բայց շարունակում ենք անտեսել ու հետևություններ չանել նաև այսօր՝ Արցախի ամբողջական կորստից հետո։
«Պետք է լրջագույնս վերլուծենք Ադրբեջանից եկող մեսիջները և կանխենք սպասվող զարգացումները։ Մի պարզ բան, նախ և առաջ, պետք է արվի՝ հրաժարվենք, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» մասին խոսելուց և ինքնախաբեությամբ զբաղվելուց՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն ընդհանրապես նման օրակարգ չունի։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարն օրեր առաջ անձամբ խոստովանեց, որ եթե անգամ, այսպես կոչված, «խաղաղության» փաստաթուղթ ստորագրվի, ապա բոլոր հարցերը դրանով չեն լուծվելու։ Այսինքն՝ թշնամին պարբերաբար տարբեր եղանակներով հայտարարում է, ցույց տալիս, որ ոչ մի ցանկություն, մտադրություն չունի խաղաղություն հաստատելու, իսկ մենք շարունակում ենք չտեսնելու տալ դրանք»,-նշում է փորձագետը։
Այդ առումով Ավանեսովն ուշագրավ է համարում նաև օկուպացված Ստեփանակերտում վերջերս կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ Ալիևի հերթական ժեստը, երբ ֆուբոլային խաղի մեկնարկը տվեց ինքն անձամբ՝ գնդակի հարվածով․
«Առաջին հայացքից կարող է սիմվոլիկ թվալ այդ քայլը, բայց իրականում, երբ խորանում ես տարածաշրջանային զարգացումների մեջ, պարզ է դառնում դրա կոնկտեքստը։ Դրանով Ալիևը ցույց է տալիս, որ իր սկսած խաղը չի ավարտվել, ավելին՝ ինքն օկուպացված Ստեփանակերտից ազդարարում է նոր խաղի մեկնարկը՝ մարտահրավեր նետելով ՀՀ-ին, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողներին։ Այս ամենից հետևում է, որ սպառնալիքներն աճելու են ու չի բացառվում, որ նոր ռազմական գործողություններ կսկսի Ադրբեջանը։
Դրա ուղղությամբ, հատկապես 2020թ․ սկսած, ակտիվորեն աշխատում է Ալիևը։ Երբ Արցախի զգալի մասն օկուպացվեց, Ադրբեջանը ջանասիրաբար սկսեց ահաբեկիչներ և ուժայն կառույցների ներկայացուցիչներ բերել ու բնակեցնել օկուպացված բնակավայրերում՝ հատկապես ՀՀ-ին ու Իրանին անմիջապես սահմանակից հատվածներում։
Շեշտելով, որ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էականորեն փոխվել է տարածշրջանի անվտանգային ճարտարապետությունը, Ավանեսովը կրկին ընդգծում է՝ Ադրբեջանից եկող սպառնալիքներն անտեսելու դեպքում թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանային խաղացողները շատ ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու։
Կովկասագիտության կենտրոնը, որ 2020թ․ պատերազմից հետո, ըստ էության, գործել է ֆորս-մաժորային իրավիճակում, իր գործունեությունը չի դադարել նաև 2023թ․ սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության պայմաններում։ Հաշվի առնելով նախ գործունեության առանցքային ուղղվածությունն ու անհրաժեշտությունն այս իրավիճակում, ինչպես նաև Արցախի կրթական ու գիտական կառույցների տարրալուծումը, Կենտրոնը վերսկսել է իր գործունեությունն արդեն Երևանում։ Տարածք դեռևս չունեն արցախցի փորձագետները, բայց տարբեր գործընկեր կազմակերպությունների, անհատների աջակցությամբ փորձում են հունի մեջ գցել Կենտրոնի աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/18/2024 08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:11 ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել․ պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»
- 09/18/2024 08:08 Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը. «Հրապարակ»
- 09/18/2024 08:04 Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել․«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:00 Մակրոնը կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 09/18/2024 07:55 ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
- 09/18/2024 07:40 Դասախոսները՝ ուսանող․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
- 09/18/2024 17:06 Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու». Գեղամյան
- 09/17/2024 15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան
- 09/17/2024 15:49 ՔՊ-ի Իրական Հայաստանը. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/18/2024 21:13 Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը
- 09/18/2024 15:48 Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից
- 09/18/2024 12:18 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Տաշիր քաղաքում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր
- 09/18/2024 10:30 Պատահար Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
- 09/17/2024 18:12 Գիրացած կինը կորցրել է քաշի կեսը շնորհիվ անսովոր հոբբիի ու սիրահարվածության
- 09/16/2024 20:57 Բժիշկը ցրել է անպտղության մասին հայտնի առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում