ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկանց դռները թակում էի ասում՝ էս 30 հոգուն տեղավորեք, մեկ ուրիշին՝ էս 40 հոգուն պահեք․ 180 բնակիչ ունեցող Կոլխոզաշենը տարհանված ավելի քան 1000 հոգու է ապաստանել սեպտեմբերի 19-20-ին 12/13/2023 17:32 | Ցեղասպանություն՝ Արցախում
Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղը Սոսի, Մաճկալաշենի, Կարմիր Շուկայի, Թաղավարդի հարյուրավոր ընտանիքների համար Արցախում ունեցած վերջին կանգառն էր։ Սեպտեմբերի 19-ն, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները, ինն ամիս արցախահայությանը պաշարման մեջ պահելուց հետո հարձակվում են հյուծված Արցախի վրա, նշված գյուղերի բնակիչները շարժվում են Կոլխոզաշեն՝ որպես համեմատաբար ապահով տեղադիրք ունեցող բնակավայր։
«Պատերազմը որ սկսվեց, մի երկու ժամ հետո առաջին մարդիկ Մաճկալաշենից եկան։ Հետո սկսեցին հոսքով գալ։ Սոսի մեծ մասը, Կարմիր Շուկայի, Թաղավարդի բնակչությունը գրեթե ամբողջությամբ եկան մեր գյուղ։ Քաղպաշտպանության պլանի համաձայն՝ Մաճկալաշենն ու Թաղավարդը պիտի տարհանվեին, բայց այնպիսի ահավոր վիճակ էր Կարմիր Շուկայում, Սոսում ևս, որ մարդիկ դեպի մեր կողմ եկան։ Ավելի քան 1000 հոգի ընդունել ենք գյուղում։ 180 բնակիչ ուներ Կոլխոզաշենը․ որպեսզի կարողանանք տեղավորել բոլոր տարհանվածներին, մի 30 հոգու վերցնում գնում էի մեկի դուռը թակում ասում՝ էս 30 հոգուն դուք տեղավորեք ձեր տանը, մի 40 հոգու մեկ ուրիշի տուն էի տանում․․․ Մեր տանը երևի մի 200 հոգի կլինեին։ Չեմ կարող նկարագրել էդ պատկերը, վիճակը․․․ Որ արդեն էլ տներում տեղ չկար, սկսեցի դատարկ, չբնակեցված տներում տեղավորել, դպրոցում, գյուղապետարանում, բուժկետում․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Կոլխոզաշենի գյուղապետ Սևակ Բաբայանը։
Արցախից՝ իր պապական հողից բռնի տեղահանված արցախցին հիշում է՝ ով ինչ ուներ, հանել կիսում էր տարհանված հայրենակիցների հետ․ մի քանի թոնիր էլ վառել էին, իրար հետ հաց թխել, կերել․
«Իրոք, թեև բլոկադա էր, սղություն կար ամեն ինչի, բայց էդ ժամանակ ով ինչ ուներ՝ հանեց, հյուրասիրեց մարդկանց։ Իրենք էլ՝ հատկապես տղամարդիկ գնացել են ինչ կարողացել են գյուղերից բերել՝ մեկը կարտոֆիլ, մեկ ուրիշը ալյուր․․․ Ամսի 22-ին Մարտունի էի գնացել, վարչակազմի ղեկավարն ասաց՝ թե կարող եք, Մաճկալաշենի, Թաղավարդի, Կարմիր Շուկայի բնակիչներին մի երկու օր էլ պահեք, տեսնենք ինչ է լինում։ Դե, էնպես ստացվեց, որ էդ գյուղերի՝ հատկապես Թաղավարդի ու Կարմիր Շուկայի ժողովրդի մեծ մասը հենց մեր գյուղից էլ ճանապարհվեց դեպի Հայաստան․․․ Մի կողմից վառելիք չկար, մի կողմից էլ արդեն ադրբեջանցիները գյուղերում էին, վախեցան, թե հետ գնան, ինչ-որ բան իրենց տնից վերցնեն»,-ասում է Բաբայանը։
Վառելիքի բացակայությունն ու աճող խուճապը թույլ չի տվել, որ մարդիկ գոնե կանոնակարգված, առանց քաոսի լքեն իրենց տները։ Վառելիք ստանալու մասին թեկուզ Բաբայանը տեղեկացրել էր թե՛ իրենց գյուղացիներին, թե՛ տարհանվածներին, բայց բազմաթիվ մարդիկ, վախենալով, որ ուշանալու դեպքում ճանապարհը կփակվի նորից, շտապել են ինքնուրույն լուծել բենզինի հարցն ու դարձել պայթյունի զոհ․․․
Բաբայանը դրա մասին ցավով է խոսում։ Ասում է՝ երբ բենզինը ստացել ու զանգել է մարդկանց, որպեսզի տեղեկացնի, որ գնան վերցնեն, արդեն մեծ մասը դուրս էին եկել, մի քանի հոգի էլ պայթյունի տեղում էին։ Ինքը՝ համագյուղացիներից հետո՝ ամսի 28-ին է հարկադրաբար լքել Արցախը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ