Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսնյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսնյութ) 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները ստիպված գիշերները լուսացնում են անձնագրային բաժանմունքների դիմաց՝ հերթերում․ հրաժարվում են 20 հոգուց ավել սպասարկել 12/13/2023   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները շաբաթներ շարունակ ՀՀ-ում հաշվառվել չեն կարողանում․ անձնագրային բաժանմունքներում անծայր հերթեր են, աշխատողներն էլ սովորականից ավել ծանրաբեռնվել չեն ցանկանում։

«70 տարեկան կին եմ, ամուսինս էլ է թոշակառու, ես էլ։ Արդեն 5 անգամ Եղեգնավանից հասել ենք Վեդի, որ հաշվառվենք, կարողանանք թոշակները ստանալ, բայց մինչև այսօր չենք կարողացել հաշվառվել։ 20 հոգուց ավել չեն սպասարկում, հրաժարվում են։ Մոտ երկու շաբաթ առաջ, որ եկանք, 55 հոգի հերթ էին կանգնել, անձնագրայինում ասացին՝ 20 հոգի թող մնան, մյուսները գնացեք, ավել չենք սպասարկելու։ Ժամը առավոտվա 6-ին էլ ենք եկել հերթ կանգնել, 7 անց կես էլ, էսօր էլ կեսգիշերին՝ ժամը 12-ին ենք եկել՝ էն հույսով, որ գոնե հիմա կստացվի, բայց էլի չեն ընդունում։ Աշխատողներն էլ, բաժնի պետն էլ ասում են՝ 20 հոգուց ավել չենք սպասարկելու։ Որ գոնե հաջորդ օրը հերթը շարունակվի պահվել, էլի ոչինչ, բայց դա էլ չեն անում։ Ասում են՝ պետք ա հենց էդ օրը գաք կտրոնը քաշեք և ըստ դրա 20 հոգուն սպասարկենք, հաջորդ օրերին էլ նույն ձևով»,-«Փաստինֆո»-ին պատմում է անելանելի վիճակում հայտնված, Արցախից բռնի տեղահանված տիկին Աննան։

Թոշակառու կինն ասում է՝ մարդիկ գիշերները անձնագրային բաժանմունքների դիմաց են անցկացնում, իրենք իրենց մեջ հերթ պահում, որ աշխատանքային օրը բացվելուն պես մտնեն, բայց դա էլ վիճակը չի թեթևացնում։

«Անկարագրելի վիճակ է այստեղ․ հաշմանդամ մարդիկ կան, որ սայլակով, հենակով քանի օր է՝ գալի են, հերթ պահում, առավոտից իրիկուն մնում ու հետ գնում։ Բաժնի պետն էլ մի հստակ բան չի ասում, մենակ կրկնում է, որ 20 հոգուց ավել չեն կարող սպասարկել։ Էսպես մինչև ե՞րբ, ինչ-որ տարբերակ չկա՞ կանոնակարգելու էս գործընթացը»,-սրտնեղած ավելացնում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Տիկին Էլմիրան էլ մեկ ամիս է՝ Արաբկիրի անձնագրային բաժանմունքի ճանապարհին է։ Թոռան անձնագրի ժամկետը 2023թ․ սեպտեմբերին է լրացել։ Պատերազմի ու բռնի տեղահանության պատճառով ստիպված են այստեղ՝ Հայաստանում նոր անձնագիր հանել, բայց քանի որ թոռան 18 տարին լրացել է, բարդացնում են։

«Սկզբում ասել են, թե զինկոմիսարիատից պետք ա թուղթ բերեք, գնացել ենք էնտեղ, ասել են՝ արցախցիներին չենք կարող թուղթ տալ, դեռ սպասեք, հետո թե՝ ձև 9 բերեք, դա էլ չեն տվել, ասել են՝ երկար գործ է, ձգձգում են, բարդացնում։ Հետո էլ ասացին, որ փախստականի թուղթ պիտի ունենանք, որ նոր անձնագիր տան, բայց մեկ ամիս է՝ չենք կարողանում հաշվառվել, որ էդ փախստականի թուղթը ստանանք։ Երբ գնում ենք՝ հերթ է»,-ասում է տիկին Էլմիրան։

Ընտանիքի բոլոր անդամները, բացառությամբ թոռան, հասանելիք աջակցությունը՝ 100 հազարական դրամն ու 40+10 հազարականները, ստացել են։ Քանի որ թոռան անձնագրի ժամկետը լրացած է, աջակցության գումարները չի կարողացել ստանալ։

«Գնացել ենք սոցապի տարածքային բաժին, ասել են քանի որ անվավեր է անձնագիրը, դրա համար չի նստել գումարները։ Իրենց ասելով՝ Կենտրոնական բանկը դուրս է գրել էդ գումարը, բայց հաշվեհամարին չի նստում, քանի որ անձնագրի ժամկետը լրացել է։ Խորհուրդ են տվել, որ շուտ հանենք նոր անձնագիրը, որպեսզի էդ գումարները չկորչի, բայց դե երբ գնում ենք՝ հերթ է, չենք կարողանում դիմում ներկայացնել։ Էդ գումարները դե երևի արդեն կորցրել ենք, բայց գոնե հաջորդ ամիսների հասանելիքը ստանալու համար ենք մտածում։

Բացի այդ, թոռս ուզում է աշխատանքի մտնել, բայց որ անձնագիրն անվավեր է, չի ստացվում, չեն վերցնում»,-իրավիճակը ներկայացնում է տիկին Էլմիրան։

Որպեսզի պարզենք, թե բռնի տեղահանված, զորակոչային տարիքի մեր հայրենակիցները կարող են արդյոք 070 կոդով անձնագիր ստանալ ու ինչ ընթացակագով է դա կատարվում, «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանի հետ։

«Եթե բռնի տեղահանված անձը հաշվառվել է ՀՀ-ում և ստացել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ապա կարող է 070 կոդով նոր անձնագիր ստանալ՝ անկախ նրանից զորակոչային տարիքի է, թե ոչ։ Այսինքն՝ նախ պետք է անձնագրային ծառայություն դիմել և ճշտել՝ հանդիսանու՞մ է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող, թե՞ օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է։ Եթե զորակոչային տարիքի է և ՀՀ քաղաքացիություն ունի, թեկուզ լինի բռնի տեղահանված, պետք է զինվորական հաշվառման կանգնի, հաշվառվի նաև ներկայիս հասցեում, որպեսզի կարողանա ստանալ նոր անձնագիր։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական է, ապա զինվորական հաշվառման կանգնելու կարիք չկա, ուղղակի պետք է ՀՀ-ում բնակության հասցեով հաշվառվի և 070 կոդով նոր անձնագիր ստանա»,-մանրամասնեց Մակարյանը։

Նկատենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն երրորդ ամիսն է, որ ոչ կենսաթոշակ, ոչ էլ նպաստ են ստացել։ Արցախի հայաթափումից գրեթե երեք ամիս է անցել, և միայն երկու օր առաջ՝ դեկտեմբերի 11-ին է գործարկվել էլեկտրոնային հարթակը, որտեղ առցանց դիմում ներկայացնելով՝ հնարավոր է ստանալ կենսաթոշակ, նպաստ։ Ընդ որում՝ տեղահանված շահառուները դիմումներ ներկայացնել կարող են բացառապես այն դեպքում, եթե արդեն ՀՀ-ում հաշվառման հասցե ունեն։

Անձնագրային բաժանմունքներում արդեն մի քանի շաբաթ է, որ հաշվառման սպասողների հերթեր են գոյանում և ընդամենը երեկ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ առաջացող հերթերը հաշվի առնելով՝ Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերին՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ին և 23-ին, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով կսպասարկվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։

Արխիվային լուսանկար

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 12/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար
16:28 11/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱյսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները
13:40 11/12/2023  |  ՔաղաքականԱրցախցիների իրավունքներն ապահովելու պահանջով նամակ՝ ՄԱԿ գրասենյակին
18:58 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել
16:34 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը
16:10 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 2.9 միլլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար
18:56 07/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
11:37 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր
18:58 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից
17:44 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]