Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան 05/11/2024   12:05 Ոստիկանները որպես զենք են ներկայացրել Դուետ սուրճը 05/11/2024   12:01 Տիգրան Մեծ պողոտան փակած ակցիայի մասնակիցները սուրճ են հյուրասիրում մեքենաներում նստած քաղաքացիներին 05/11/2024   11:56 Ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ ակցիայի 50 մասնակցի 05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ 05/11/2024   11:18 Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) 05/11/2024   11:11 Հաղթանակ կամրջի մեծ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. սպասում են անհնազանդության ակցիա իրականացնողներին 05/11/2024   10:56 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տե. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/11/2024   10:50 Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ՆԳՆ 05/11/2024   10:40 5,2 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   10:10 Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/11/2024   08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» 05/11/2024   08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 05/11/2024   08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» 05/11/2024   08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» 05/11/2024   08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ» 05/11/2024   08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ» 05/11/2024   08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ» 05/11/2024   08:09 Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ» 05/11/2024   08:01 Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» 05/11/2024   07:58 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ» 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին

Անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»․ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողը չգիտի՝ ինչու 15 զինծառայող դուրս չեկավ ննջասենյակից 12/08/2023   21:19  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժենեսակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։

Դատարանում այսօր հարցաքննվեց տուժող Լևոն Խառատյանը, որն այն զինծառայողն էր, ով, տեսնելով հրդեհը, փորձել է բաճկոնով հանգցնել կրակը, ապա, ըստ իրեն, Եղիշե Հակոբյանի հետ միասին ահազանգել են հրդեհի մասին, փորձել արթնացնել զինծառայողներին։

Նա դատարանում պատմեց, որ հունվարի 18-ին՝ մինչև դեպքը, զորամասում են եղել՝ «մինաներ տեղափոխել», հետո՝ գնացել են զինվորական կացարան, զբաղվել հիգիենայով, այնուհետև, թեև «քուն» հրաման այդ ժամանակ չունեին բառացի, բայց որքանով հիշեց զինծառայողը՝ գնացել են աղոթքի։

«Արամոն ասաց՝ աղոթենք, նոր քնենք։ Աղոթեցինք, հետո, որ ես պառկեցի արդեն, պետք է «կարաուլ» կանգնեի, ժամը կոնկրետ չեմ հիշում, բայց 23,00-00,00-ն ընկած ժամանակահատվածում։ 15-20 պակաս միշտ հանում էին մեզ հերթապահները, Ռադիկն է Մարտիրոսյան եկել հանել ինձ, որ գնամ կանգնեմ հերթապահ։ Գնացել եմ, հանդերձափոխվել եմ, Ռադիկի հետ գնացել ենք, փոխել եմ Հայկին»,- ասաց զինծառայողը՝ պատմելով, որ դրանից հետո մոտավոր մի քանի րոպե անց մտել է ներս, Եղօշե Հակոբյանն ասել է, որ փայտ բերի, վառարանը հանգել է;

«Փայտը գնում՝ բերում եմ։ Եղիշն ինչ-որ վառելիք է ուզում, ասում է՝ ինչով եք վառում, դե, հիմնականում վառում էինք սալյարկան՝ թեփի մեջ լցրած։ Այդ պահին ոնց որ ասում եմ՝ չգիտեմ, էլի, հիմա կոնկրետ որտեղ է։ Ինքն էլ ասում է՝ Վաղոյին ասեմ կամ Արսենին, որովհետև ինքը գիտեր, որ Վաղոն ու Արսենը դուրսն են։ Իրենցից մեկին եմ զանգահարում, չեմ հիշում՝ կոնկրետ ում, ասում եմ, իրենք էլ, կարծես թե ասել են, որ կբերեն, որովհետև այդպիսի բան չի եղել այսքան ժամանակ, որ ասենք՝ սալյարկա է պետք՝ վառարան կպցնելու համար, ինչ-որ մեկը հրաժարվի, որ բերի»,- ասաց տուժողը՝ պատմելով, որ դրանից հետո դուրս է եկել, պտտվել, հետո՝ թեյ կամ սուրճ վերցնելու համար ներս մտել․ «Տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն է վառվում ու ննջասենյակի դիմացի միջանցքն է վառվում։ Միանգամից մտնում եմ ներս, բռոննի-բան, սաղ հանում՝ գցում եմ։ Բուշլատով եմ փորձել հանգցնել, հետո հասկացա, որ չեմ կարողզնում հանգցնել, այդ ամբողջ ընթացքում անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»։ Հետո զգում եմ, որ չեմ կարողանում հանգցնել՝ մտնում եմ կրակի մեջ, արդեն բոցը շատ տարածված էր, էլի, դուռը բացում եմ, դուրս եմ գալիս, ինձ գցում եմ ձների մեջ: Դրանից հետո, հիշում եմ, որ Եղիշն էր, էլի մեկ կամ երկու հոգի, պատուհանի մոտ էին, մարդ էին ուզում հանեին: Մի հոգի հիշում եմ, որ դուրս եկավ. իմ հիշելով՝ Գարուշն էր, էդ մի հոգին, որ դուրս եկավ: Մեկ էլ հիշում եմ, որ այդ 07 էր կամ 06՝ սպիտակ, որ մեզ տարան հոսպիտալ. անընդհատ՝ քնել-արթնացել, հետո կոմայի մեջ եմ եղել՝ 4 օր»։

Ինժեներասակրավորական վաշտում եղել է 22 զինծառայող, որոնցից մեկը՝ Արթուր Ծախաբեկյանը, դեպքի ժամանակ արձակուրդում է եղել, զինծառայողը չհիշեց, թե ումից է լսել, բայց իրեն ասել են, որ զինծառայողներից Վաղոն և Արսենը գնացել էին ջուր բերելու, իսկ Ռադիկը հերթապահն է եղել, մյուս զինծառայողները եղել են ննջարանում, որտեղից դեպքի ժամանակ կարողացել են դուրս գալ երկու զինծառայող՝ Ժիրայրը և Վարուժը։ Տուժողը չկարողացավ հստակեցնել, թե հենակետից ինչ հեռավորության վրա է տեղակայված եղել զինվորական ժամանակավոր կացարանը, բայց, ըստ նրա, մոտ 3-4 կմ հեռավորություն է եղել։

Գյուղում այլ ժամանակավոր կացարան ևս եղել է, որտեղ վերջին հերթապահությունը եղել է դեպքից մեկ օր առաջ, իսկ հերթապահություններ իրականացվում էին սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից հետո ՝ հատուկ պահվող սպառազինության պահեստում։ Դեպքից օրեր առաջ «մինաները» տարել են, հսկելու բան այլևս չկար։ Իսկ թե որտեղ էին տեղադրվել բենզինով լցված տարաները՝ տուժողը չհիշեց, հիշում է, որ այդ անգամ տարաների բացակայության պատճառով բենզինը ստանալիս այն լցրել էին 5 լիտրանոց տարաներում և դեպքի օրը տարածքում շրջելիս նման տարաներ չի նկատել։ Հանրային մեղադրողն էլ նշեց, որ դեպքի վայրի զննությամբ իր մատնանշած տարաներից 9 հատ հայտնաբերվել է։ Տուժողն իր ցուցմունքում անդրադարձավ նաև վերադասների և զինծառայողների միջև փոխհարաբերություններին՝ նշելով, որ դեպքից մի քանի օր առաջ վաշտի հրամանատարի և վաշտից երկու ծառայողի՝ Նարեկի և Հրաչի միջև ընդհարում է եղել։ Ընդհարումը, ըստ տուժողի, պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայողների հեռախոսներում արգելված բան են գտել, թմրանյութ են պատվիրել օգտագործելու համար, ինչից հետո վիճաբանություն է եղել։

«Իրար խառը խփել են, բայց չգիտեմ՝ ինչ աստիճանի է եղել։ Ինձ Հրաչն ու Նարեկն են պատմել։ Դեպքից երկու օր հետո Նարեկենց տարել են ՌՈ։ Վաշտի հրամանատարն էլ ասաց՝ ծառայելու ենք այնպես, ինչպես մյուս տեղերում է։ Մենք սովոր չէինք այդ «ուստավին», դրա համար․․․»,- ասաց տուժողը՝ որպես օրինակ նշելով, որ զորամասում ծառայելիս հաց ուտելու գնում էին շարվելով և այլն, իսկ այդտեղ այդպես շարվել չի եղել․«Մարդ կար արդեն ուզում էր վաշտը փոխել, որովհետև չէր ուզում այդպես ծառայել»։ Կապիտան Եղիշե Հակոբյանի և զինծառայող Նարեկի միջև ևս լարվածություն է եղել, ըստ Խառատյանի՝ մեկ անգամ, վերադասից էին գալիս, Նարեկն ինչ-որ բան պետք է աներ՝ ուշացնում էր, այդ պատճառով է եղել վեճը, սակայն ծեծկռտուք չի եղել, հետո նորմալ շփվել են։ Զինծառայող Նարեկը խնդիրներ ունեցել է նաև Տիգրանի հետ՝ մաքրության հետ կապված։ Տուժողը վստահեցրեց, որ չի հիշում, որ այդ օրը որևէ մեկը ալկոհոլ օգտագործած լինի, ասում է՝ զինվորների մեջ խոսակցություն կար, որ Եղիշե Հակոբյանն էլ սեր ուներ թմրանյութերի հետ, եղել են խոսակցություններ, որ Եղիշեն ինչ-որ փող էր «կրել»։

Թե, ի վերջո, ինչն է պատճառը, որ անձնակազմը ննջարանից դուրս գալ՝ տուժողը պատասխանեց, որ նույնը հարցը մինչև հիմա իրեն էլ հետաքրքրում է, որովհետև 2 հոգին դուրս են եկել, 15-ը մնացին․
«Ես սեպտեմբերի 13-ին տեսել եմ, որ Եղիշեն բոլորիս օգնել է, որ չզոհվենք և այլն, այդ ամենը տեսնելով, ես չէի կարող պատկերացնել, որ նա կարող է դիտավորյալ անել դա։ Ես չեմ կարծում, որ Նարեկի հետ կոնֆլիկտը կարող էր այդպիսի հետևանք ունենալ»։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:26 01/12/2023  |  Դատական ռեպորտաժներԱզատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործը ծածկադմփոց է արվել․ քննությունից դժգոհ են և տուժողները, և ամբաստանյալները
20:01 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆվաստացրել են մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողին, որն էլ մարտական դիրքում կրակել է իր կրծքավանդակին
19:39 20/11/2023  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին
14:52 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող
18:25 29/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր գնացուցակ` բանակից խուսափածներին` քրեական հետապնդումից խուսափելու համար
20:41 27/10/2023  |  Դատական ռեպորտաժներ15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատավարությունն ընթանում է լարված. ծնողներից մեկը հարվածել է Եղիշե Հակոբյանին
19:38 20/10/2023  |  Քրեական խրոնիկոնԿաշառք՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետում տալու դիմաց. 5 անձի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է
17:51 19/10/2023  |  ԼՐԱՀՈՍ15 զինվորի մահվան գործով գլխավոր հարցը մնաց չբացահայտված. Երկու մեղադրյալի պաշտպան պահանջում են վերացնել կալանավորումն ու այլ խափանման միջոց ընտրել
21:01 18/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀրդեհից զոհված 15 զինծառայողի հարազատների և մեղադրյալների առաջին հանդիպումը լարված է եղել, տուժողները շիշ են նետել մեղադրյալների ուղղությամբ
13:00 13/09/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայող Ալեքս Ավանեսյանի դին գտել են գլխի շրջանում հրազենային վնասվածքով. ՔԿ-ն նշում է ինքնասպանության վարկածի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]