ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրողները պարտավոր են վճարել եկամտային հարկ՝ ստացված եկամտի 10% -ը․ ՊԵԿ 12/05/2023 17:09 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տարածել՝ ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում։ Դրանում նշված է․
«Ի՞նչ պետք է անել առաջին քայլով
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության ձևն այստեղ։
Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Ինչպե՞ս լրացնել հայտարարությունը
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետևյալ տվյալները.
վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
ՀՎՀՀ-ն (որը պետք է ստանալ նախապես),
անձնագրային տվյալները,
հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,
հայտարարության ներկայացման ամսաթիվը,
անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,
վարձակալության ժամկետները,
վարձակալությունից ստացվող եկամտի չափը։
Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Հայտարարությունը ներկայացնելու և եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի file-online.taxservice.am միջոցով։
Որքա՞ն է եկամտային հարկի դրույքաչափը
Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը
Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն և բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։
Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Որքա՞ն է տուգանքի չափը
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Ո՞ր դեպքերում չի կիրառվի տուգանք
Այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։
Անշարժ գույքը վարձակալության վերաբերյալ իրազեկման թերթիկն այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ