Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2024   12:57 Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ Դանիելյան 07/27/2024   12:55 Ռուսաստանի կապիտուլյացիա չի լինի. Լավրով 07/27/2024   12:34 Բագրատ Սրբազանն այցելել է Վայոց Ձոր. նախատեսվում են մի շարք հանդիպումներ. ուղիղ 07/27/2024   12:30 Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին. «Լիզբոն 5» 07/27/2024   12:12 Օլիմպիական խաղերի մրցապայքարին այսօր կմասնակցի 4 հայ մարզիկ 07/27/2024   11:54 Ցույց տամ, տեսեք՝ ինչ է լինելու, եթե Տիգրանաշենը հանձնեն. Բագրատ Սրբազան 07/27/2024   11:48 Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Արմավիրում դիտել է նոր լուծումներով շատրվանի շոուն (տեսանյութ) 07/27/2024   11:32 Մահացել է Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի հայրը 07/27/2024   11:23 «Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը». Բագրատ Սրբազանը Տիգրանաշենում է 07/27/2024   11:03 Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 07/27/2024   11:00 Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի. shamshyan.com 07/27/2024   10:46 Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիսին իրականացրել են մի շարք միջոցառումներ 07/27/2024   10:20 Վանաձորում 24-ամյա երիտասարդը հարսանեկան ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենայից օդ է կրակել. shamshyan.com 07/27/2024   10:11 Իրավիճակը ավտոճանապարհներին 07/27/2024   09:21 Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում.«Հրապարակ» 07/27/2024   09:09 Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» 07/27/2024   09:03 Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» 07/27/2024   08:55 Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 07/27/2024   08:49 Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» 07/27/2024   08:44 Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» 07/27/2024   08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» 07/27/2024   08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» 07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/27/2024   11:00 Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի. shamshyan.com 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան

«Եթե քո երեխուն վառեին, դնեին դեմդ, դու կփակեի՞ր էս գործը»․ Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհի գործով ծնողները դժգոհ են քննությունից․ լարված իրավիճակ՝ դատարանում 12/01/2023   14:50  |  Դատական ռեպորտաժներ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Սևանի» նստավայրում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժենեսակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը, սակայն՝ պարբերական ընդմիջումներով։

Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այսօրվա նիստը բավականին լարված մթնոլորտում է անցնում։ Նիստի ընթացքում ցուցմունքներ և փաստաթղթեր են ներկայացվել։ Զոհված զինծառայողների ծնողները դժգոհել են քննության ընթացքից՝ պնդելով, որ պատշաճ քննություն չի իրականացվել։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը հայտարարեց, թե քննիչը պատշաճ չի աշխատել, պահանջել են հեռացնել վարույթից, բայց վերջինս չի հեռացվել՝ մինչև մեղադրյալներից մեկի ցուցմունք տալը։ Նախագահողն էլ պարզաբանեց, որ քննիչի և դատախազի վերաբերյալ այդ հարցը լուծողն ինքը չէ, օրենքով ինքը չի կարող որևէ միջամտություն անել, ինչին արձագանքելով ծնողն ասաց՝ «ով է հարց լուծողը, ում դիմենք, Նիկոլի՞ն։ Հոգնել ենք արդեն։ Ձեզ ոնց ձեռք է տալիս, այդպես էլ անում եք»։ Մայրերից մեկն էլ, դիմելով մեղադրողին, ավելացրեց՝ «եթե քո երեխուն վառեին, դնեին դեմդ, դու կփակեի՞ր էս գործը։ Չասես, որ մեր կողմից ես։ Մի օր չտեսա, որ մի հատ ճիշտ բան բերեիր, դնեիր մեր առջև, որ հանգստանայինք։ Մենակ ծնողներն են ապացույցներ գտնում, մենակ ծնողները»։

Լարված իրավիճակով պայմանավորված՝ դատական նիստն ընդմիջվեց։ Ընդմիջման ժամանակ Մառլեն Սարգսյանի պաշտպան Հակոբյանը, դիմելով դատախազներին, արձանագրեց՝ մեղադրողներն ապացույցները մասնակի են ներկայացնում, ապացույցները միայն մեղադրանքը հիմնավորող են, հօգուտ պաշտպանության կողմի ապացույցները առկա չեն։ Մեղադրողն էլ պարզաբանեց՝ ներկայացնում են այն, ինչ մեղադրանքի հիմքում դրված է։ Նիստը վերսկսելուց հետո նախագահող դատավորը ևս մեկ անգամ պարզաբանեց տուժող կողմին, որ այն, ինչ կապված է քննիչի, դատախազի հետ՝ օրենքով լիազորություն վերապահված չէ դատարանին, այն հարցը, ինչ բարձրաձայնվում է տուժողների կողմից, թեև հասկանալի է, բայց ինքը չի կարող միջամտել, քանի որ գործը պետք է քննի այն շրջանակներով, որով ուղարկվել է դատարան։ Ծնողներն էլ կրկին արձագանքեցին՝ նշելով, որ պետք էր ասել այդ մասին, թող գործը գնա անտեղ, որտեղ կարող են, իր որդուն փակ հեռախոսահամարից զանգ է եկել։

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզաբանելով ծնողների՝ իր խոսքով արդարացի վրդովմունքը, որ 15-20 օր առաջ դատախազ Արշակ Մարտիրոսյանի որոշմամբ գործի առանձնացված մասով քննություն իրականացնող քննիչը հեռացվել է վարույթից, մինչդեռ նախկինում մերժել էր, երբ դատարան ուղարկվող դրվագով քննիչը 22 հատոր նյութերին ծանոթանալու համար 2-3 օր ժամանակ էր տրամադրել եւ պաշտպանական կողմը դատախազ Մարտիրոսյանին միջնորդել էր քննիչին հեռացնել վարույթից, գործը չուղարկել դատարան, վերադարձնել նախաքննական մարմնին՝ նոր քննության ։

«Այնպես չէ, որ լավ են աշխատել։ Այն ժամանակ, երբ պետք էր քննիչին հեռացնել, կրծքով պաշտպանել եք, քննիչը չի աշխատում, այդ գործը նրա տրամաչափի գործ չէր, չէր կարելի այդ զգայուն գործը վստահել այդ քննիչն, որ հասնեինք այս օրվան, հետո էլ իբրև մեզ լավություն եք արել, ասել՝ թե հեռացրել եք քննիչին»,- նշեց Նորիկյանը՝ կարծիք հայտնելով, որ դատախազը քննիչին «լավամարդություն» է արել, իսկ հետագայում վարույթից հեռացնելուց հետո ապացուցել, որ քննությունը պատշաճ չի իրականացվել։ Դատախազ Արշակ Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով Նորիկյանի՝ «լավամարդ դուրս գալու փորձ կատարել» արտահայտությանը, նշեց, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ լավամարդ կամ վատամարդ լինելու դրսևորման որևէ շարժառիթ չի եղել, հանդիպումներ եղել է և՛ պաշտպանության կողմի, և՛ տուժողների, և՛ Նորիկյանի հետ, դատախազությունը քրեական վարույթի նկատմամբ իրականացնելու է անաչաեռ, օբյեկտիվ հսկողություն։

Մեղադրյալներից մեկն էլ բարձրաձայնեց, որ քննիչը, ում հանձնարարվել էր քննությունը, դիտավորյալ խեղել էր փաստերը, քանի որ ունի անձնական հարաբերություններ, ավելին, որպես ապացույց գործի մեջ ներգրավել էր հրամանը, որից էջեր են բացակայել, ինչով պայմանավորված՝ իրեն մեղադրանք են առաջադրել՝ նշելով, որ պատասխանատուն ինքն է եղել։ Մեղադրյալը նշեց, որ միջնորդել էին զննել հրամանը, սակայն դա չի իրականացվել և նա կասկածներ ունի, որ դա եղել է հենց մեղադրողի թողտվությամբ։ Դատախազը փորձեց պարզաբանել իրավիճակը, սակայն իրավիճակը կրկին լարվեց։ Նիստը կրկին ընդմիջվեց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորկյանն ընդմիջումից հետո արձանագրեց, որ մեղադրող կողմը տապալել է գործի քննությունը, տուժող կողմը բազմիցս ընդգծված անվստահություն է հայտնել դատախազության նկատմամբ։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 03/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններն անում են ամեն ինչ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործը կոծկելու համար
12:58 02/09/2023  |  Քրեական խրոնիկոն15 զինվորի մահվան գործով ՔԿ-ն խոտանված քննություն է վարել. այդպես էլ պարզ չէ՝ ինչու են փակ մնացել կացարանում
14:31 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների իրավահաջորդներ
08:21 31/08/2023  |  ՄամուլՆախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»
08:40 28/07/2023  |  ՄամուլԱզատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
18:53 22/06/2023  |  ՄեկնաբանությունՄահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
11:16 07/06/2023  |  ՄեկնաբանությունԱզատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
14:05 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵս միայն արդարություն եմ ուզում, իմ տղան ոչնչում մեղավոր չէ. կացարանի հրդեհի գործով կալանավորված մայորի մայր
13:26 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍՔննությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորները տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում.փաստաբան
10:31 19/05/2023  |  Քրեական խրոնիկոնՆախաքննական մարմինը 4 ամիս է՝ փորձում է հիմնավորել 15 զինծառայողի մահվան գործով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը (տեսանյութ)

Արխիվ

[]