Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

15 զինվորի մահվան գործով ՔԿ-ն խոտանված քննություն է վարել. այդպես էլ պարզ չէ՝ ինչու են փակ մնացել կացարանում 09/02/2023   12:58  |  Քրեական խրոնիկոն

ՔԿ-ն Ազատ գյուղի զորամասի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգակավ հրդեհի գործով նախաքննության ավարտ է հայտարարել՝ առանց պարզելու, թե ինչու կացարանում գտնվող 18 զինծառայողներից 15-ն ի վիճակի չեն եղել դուրս գալու։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։

Օրերս հայտարարվեց նախաքննության ավարտի մասին, սակայն թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմը դժգոհ է գործի քննությունից, պնդում են՝ իրական հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված։ Կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործի՝ 22 հատորից բաղկացած նյութերին ծանոթանալու համար 2-3 օր ժամանակ է տրվել քննիչի կողմից, թեև պաշտպանի գնահատմամբ՝ «իմաստ էլ չկա ծանոթանալու», որևէ նոր տվյալներ չկան քրեական գործով։

«Ինչ իրավիճակ եղել է հունվարի 19-ին, նույն իրավիճակը պահպանվել է, պարզապես փորձաքննությունների եզրակացություններ են ավելացել, ուրիշ ոչինչ։ Նախաքննություն, որպես այդպիսին, լիարժեք չի կատարվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մինչդատական վարույթում միջնորդություններ ներկայացնելու իմաստ չկա, դրանք, միևնույն է, դատապարտված են լինելու մերժման. «Եթե նախաքննական մարմինը չի անում այն, ինչը պարտավոր է անելու, հիմա դու ինչ ես իրենից ցանկանում պահանջել, ասես՝ գնա, քո պարտականությունը կատարի՞, դու պարտավոր ես բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնել՝ պարզելու բոլոր հանգամանքները»։

Պաշտպանն ընդգծում է՝ նախաքննական մարմինն այդպես էլ չկարողացավ տալ՝ «ինչպե՞ս ստացվեց, որ 15 առողջ, երիտասարդ տղա չկարողացավ պայքարել իր կյանքի համար և պարզապես մահացան»։ Նրա խոսքով՝ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինը չունի, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դիակների դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություններ, որոնց եզրակացությամբ մահվան պատճառ նշվում է շմոլ գազը և այրվածքները, մինչդեռ, մինչև շմոլ գազի և այրվածքների առաջացումը մարդը պետք է պայքարի կյանքի համար, փորձի դուրս գալ, սակայն նախաքննական մարմինն այդ հարցի պատասխանը չկարողացավ տալ, պարզապես չունեն այդ պատասխանը։

«Ամբողջ գործի՝ 22 հատորի էությունը սա է։ Ինչպես առաջին օրը վարչապետը կառավարության նիստում ասել է, որ սպան անզգուշաբար բենզինն այրել է, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել է, այս նույն բովանդակային կողմը 22 հատորի մեջ կարմիր թելի նման անցնում է։ Հիմա, կներեք, վարչապետ է, կարող է մի բան էլ ավել կամ պակաս ասի, նա իրավաբան չէ՝ մի կողմ թողնելով, որ կառավարության նիստին կարող է նման բան քննարկվել, գործադիր մարմնի ղեկավարը կարող էր ազդեցություն ունենալ, բայց նախաքննական մարմինն է այսպիսի վարքագիծ դրսևորում, ընկալելի չէ։ Իմ հույսն այն է, որ դատաքննության ընթացքում՝ դռնբաց նիստում, բոլորը և հատկապես դատավորը տեսնեն, որ ունենք դեպք և չունենք քննություն»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքում իրականացվող ՕՀՄ-ներին, ապա փաստաբանի դիտարկմամբ՝ դատաքննության ընթացքում ցույց կտրվի, թե ինչ ձևական բնույթ են կրել։ Ավելին, փաստաբանը հայտնեց, որ զինվորական հրամկազմը հետին ամսաթվով փաստաթղթեր են պատրաստել, ներառել գործում։

«Առհասարակ՝ որևէ բացատրություն կա՞, որ 2021թ մայիս ամսից վաշտը տեղակայված է եղել մի շինության մեջ, որն ունի երկաթյա ճաղավանդակներ։ Դուք հարցրեք ցանկացած ռազմական փորձագետին, ռազմագետին՝ որտեղ տեղակայված է լինում զորք, այդտեղ հնարավո՞ր է, պե՞տք է լինի ճաղավանդակ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով. «Եղիշե Հակոբյանի գործողության հետևանքով սկսվեց հրդեհը, բայց ինչու՞ մահացան, ո՞րն էր պատճառը, որ երիտասարդ տղաները, որոնք առավոտյան բավականին մեծ ծավալի աշխատանք են իրականացրել, չկարողացան վեր կենալ և 15 հոգի մեկ մարդու նման մահացա՞ն։ Մեկը չէ, երկուսը՝ չէ, խոսքը մոտ 28 քառակուսի մետր տարածքում 18 զինծառայողից 15-ի մահվան մասին, երեքն են փրկվել, որովհետև մեկը դրսում է եղել, մյուս երկուսին էլ լուսամուտով են հանել։ Այսինքն՝ երկուսը կարողացան գալ լուսամուտին, որ դուրս գան, բայց մյուսները չկարողացա՞ն, տեղում մահացա՞ն»։ Հարցադրումները փաստաբանը կբարձրացնի դատական նիստերի դահլիճում՝ քրեադատավարական և քրեաիրավական բովանդակ իմաստներով, սակայն, այս պահին ևս հարց հնչեցրեց՝ փիլիսոփայորեն, որի պատասխանն ունենալու պարագայում պետք է որոշել՝ որն է Եղիշե Հակոբյանի մեղքը և ինչքան է կազմում դա.« Խաղաղ ժամանակ՝ ենթադրաբար քնած զինվոր, ցանկացած որևէ մեկը թող փորձի քնած ժամանակ որևէ ծուխ լինի կամ հոտ լինի, մարդն անմիջապես արթնանում է։ Չի կարող այսպես լինել»։ Ըստ փաստաբանի՝ հրդեհի բռնկման պահին կամ բռնկումից անմիջապես հետո նրանք ի վիճակի չեն եղել շարժվելու, բնազդաբար պայքարելու իրենց կյանքի համար, ինչի պատճառով մահացել են։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:31 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների իրավահաջորդներ
08:21 31/08/2023  |  ՄամուլՆախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»
08:40 28/07/2023  |  ՄամուլԱզատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
18:53 22/06/2023  |  ՄեկնաբանությունՄահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
11:16 07/06/2023  |  ՄեկնաբանությունԱզատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
14:05 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵս միայն արդարություն եմ ուզում, իմ տղան ոչնչում մեղավոր չէ. կացարանի հրդեհի գործով կալանավորված մայորի մայր
13:26 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍՔննությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորները տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում.փաստաբան
10:31 19/05/2023  |  Քրեական խրոնիկոնՆախաքննական մարմինը 4 ամիս է՝ փորձում է հիմնավորել 15 զինծառայողի մահվան գործով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը (տեսանյութ)
08:18 12/05/2023  |  ՄամուլԿացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»
17:49 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վարչապետի հետ հանդիպումից հետո խուսափեցին լրագրողների հարցերից

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]