ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է Հայաստանում ավելացել վրացական համարանիշերով ավտոմեքենաների թիվը. պատճառն այլեւս Փաշինյանին չի ուրախացնում 11/30/2023 12:40 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարներով մեքենաները: Կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սկզբում շատ է ուրախացել դրա համար՝ մտածելով, որ Վրաստանից ՀՀ այցելությունների թիվը մեծ տեմպով ավելանում է, սակայն հետո պարզվել է, որ իրականում ՀՀ քաղաքացիներն են մեքենա ներկրելիս ձեւակերպում «ժամանակավոր ներմուծում» ընթացակարգով, որի արդյունքում չեն վճարում համապատասխան հարկեր Հայաստանում:
Պատճառն, ըստ Փաշինյանի, այն է, որ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերը էականորեն ավելի քիչ են, քան ՀՀ-ում. «Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կարգավորում է եւ ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ հարցը լուծել:
«Կարծում ենք, որ այդ հարցը կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում եւ մենք կդիտարկենք այդ տարբերակը: Բայց Հայաստանը երկար ժամանակ ԵԱՏՄ-ում ուներ արտոնություններ՝ մեքենաների ներմուծման ժամանակ, եւ 2019-ին, 2020-ին ավտոմեքենաների ներմուծման շատ մեծ բում էր տեղի ունեցել»,-ասաց վարչապետը՝ արձանագրելով, որ ժամանակին անտեսել են այս հարցը եւ արդյունքում այսօր Հայաստանում վրացական համարանիշներով մեքենաների թիվը հասել է 9 հազարի:
«Հիմա առաջարկվում ենք, որ այն անձինք, որոնք արդեն ներմուծել են, իրենց համար աջակցության ծրագիր ենք իրականացնում եւ վճարվող մաքսատուրքի մի մասը փոխհատուցում ենք: Այսինքն կօգնենք, որ մարդիկ ավելի փոքր գումարներով այդ մեքենաները մաքսազերծեն»,- նշել է Փաշինյանը։
Կառավարության հավանության արժանացած որոշմամբ՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, ովքեր մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-30-ը ներառյալ կկատարեն մեքենայի մաքսազերծումը։
Նախատեսվում է մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կկազմի 3․1 մլրդ․ դրամ (7․8 մլրդ․ x 40%), իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ (36․5 մլրդ․ դրամ x 70%)։
Այս կարգավորումներին զուգահեռ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի։ Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որպեսզի ինչպես հարկն է՝ ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշվեց, որ այս մեխանիզմը գործելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո քաղաքացիները չեն ստանա կառավարության կողմից փոխհատուցում եւ ստիպված կլինեն 100 տոկոսով վճարել մաքսատուրքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ