Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 « Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները իրազեկման ակցիայուվ այցելել են Գյումրու արվեստի ակադեմիա 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Նոր Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

Մաքսային պահեստներին և ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվող պահանջները 11/08/2023   12:05  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարության 1519-Ն որոշման համաձայն,  ժամանակավոր պահպանման պահեստներին (ԺՊՊ) և մաքսային պահեստներին (ՄՊ) առաջադրվել են նոր պահանջներ, որոնք ուժի մեջ են մտել 2023 թ. սեպտեմբերի 17-ից:

Ըստ նոր պահանջների, բաց տեսակի ԺՊ պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 2000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 5000 քառ. մետր: Փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը  պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` առնվազն 1000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 2500 քառ. մետր:

Մյուս կողմից, որպես առանձնահատկություն, փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար նշված անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման նպատակով, ժամանակավոր պահպանության պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 600 քառ․ մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 400 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 200 քառ. մետր։ Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ․ մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 500 քառ․ մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 400 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 200 քառ. մետր:

Միաժամանակ, այդ չափանիշների համար սահմանվում են գոտիականության չափանիշներ․ Երևան քաղաքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի համար՝ 100%,  Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համար՝ 50%:

Ըստ նոր սահմանված պահանջների՝ ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր,

2) մաքսային մարմինների համար ժամանակավոր պահպանման պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը,

3) կշռելու հնարավորություն ունեցող` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռքի առկայությունը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի,

4) բացառապես փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար՝ միայն օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնելու դեպքում` առնվազն 500 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայությունը, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնողների համար՝ նաև առնվազն 15 տոննա կշռելու հնարավորությամբ` կոմիտեի էլեկտրոնային համակարգի հետ ինտեգրված կշեռքի առկայությունը,

5) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը` օրենսդրությամբ սահմանված քանակով,

6) կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան,

7) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար,

8) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` կոմիտեի կողմից սահմանված կարգով,

9) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը,

10) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը,

12) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ ժամանակավոր պահպանության պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը,

13) մաքսային վճարների վճարումը տեղում իրականացնելու հնարավորություն՝ բանկի, վճարային տերմինալի միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով։

Ըստ նոր սահմանված պահանջների՝ մաքսային պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) մաքսային պահեստի ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ընդ որում՝ տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր,

2) մաքսային մարմինների համար մաքսային պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը,

3) առնվազն 1000 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայությունը,

4) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար,

5) մաքսային պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը.

6) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ մաքսային պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը։

Ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պետք է ապահովված լինեն համապատասխան պայմաններ՝ հետևյալ կատեգորիաների ապրանքների պահպանության դեպքում՝

1) հատուկ ջերմային ռեժիմ պահանջող ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն սառնարանային շինության տարածքներ,

2) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության ենթակա ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համար սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման և նմուշառման համար անհրաժեշտ տարածքներ,

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի N 27 որոշմամբ սահմանված՝ կենդանական ծագման ապրանքների և կերերի պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն նշված ապրանքների պահպանման համար՝ նույն որոշմամբ սահմանված պայմանները,

4) դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման դեպքում՝ պետք է պահպանվեն դեղերի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են տեխնիկական հետևյալ պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը,

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս,

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի,

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը,

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից)։

 Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը և մաքսային պահեստի տիրապետողը պարտավոր են ապահովել ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի հիմնական մուտքի վրա կոմիտեի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ցուցանակի առկայությունը՝ կոմիտեի տարբերանշանով և ժամանակավոր պահպանության պահեստի կամ մաքսային պահեստի տիրապետողի անվանմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որի նպատակը ժամանակավոր պահպանման պահեստներում գործընթացների թվայնացումն է:  Կառավարության նոր ընդունված որոշման շրջանակում առաջադրված են լրացուցիչ պահանջներ, որոնք ուժի մեջ են մտնում  «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկման օրը: Այդ պահանջներն են՝

-       ԺՊ հանձնված ապրանքների հսկողության էլեկտրոնային համակարգով ԺՊ հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունների հաշվառումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

-       Հերթերի կառավարման էլեկտրոնային  (այդ թվում՝ առցանց) համակարգի առկայությունը,

-       Ժամանակավոր պահպանության պահեստ ժամանած ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կայանման վայրի համարի և (կամ) պահեստում ապրանքների տեղաբաշխման համարակալված շինության համարի և շինության ներսում տեղամասի համարի՝ ժամանակավոր պահպանման պահեստի գտնվելու վայրի մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը,

-       ժամանակավոր պահպանման պահեստում մուտքի և ելքի սահմանագծերին ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի ավտոմատ ընթերցման և տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ժամերի, ինչպես նաև հաշվառման համարանիշերի՝ կոմիտեի էլեկտրոնային համակարգերին փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 31/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
10:42 30/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր
15:28 27/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը
10:31 26/10/2023  |  ՏնտեսությունՀայտնի են ՀՀ 1000 խոշոր հարկատուները. որոնք են առաջատարները
13:37 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍ2023 թ. սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ
16:18 13/10/2023  |  ԼՐԱՀՈՍ2023 թ. սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
08:31 13/10/2023  |  ՄամուլՈրքան ունեցվածք ունի ՊԵԿ փոխնախագահը. «Ժողովուրդ»
08:28 04/10/2023  |  ՄամուլՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները. «Ժողովուրդ»
07:57 13/09/2023  |  ՄամուլԻնչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը. «Ժողովուրդ»
11:12 11/09/2023  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]