ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը քաղաքական և անձնական վախեր ունի, դրա համար էլ փորձում է վախի մեջ պահել նաև իր քաղաքական հակառակորդներին. Քաղտեխնոլոգ 11/08/2023 20:30 | Քաղաքական
Իմ տպավորությամբ՝ իշխանությունն ինչ-որ բանից վախենում է, քաղաքական և անձնական վախեր ունի, դրա համար էլ փորձում է տարբեր կերպ վախեցնել իր քաղաքական հակառակորդներին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտոխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին։
Նկատենք, որ վերջին շրջանում նոր թափ են ստանում քաղաքական ռեպրեսիաները, արդեն տեղեկություններ կան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին։
«Այսինքն, իշխանությունը փորձում է սահմանափակել ընդդիմադիրներին՝ գործողություներ ծավալելու առումով։ Դրա համար էլ դիմում է նման քայլերի, առավել ևս, որ որոշակի «քարտ-բլանշ» ունի, այսպես կոչված, «ժողովրդավարության պապաներից»՝ արևմուտքից։ Նրանք աչք են փակում այդ ամենի վրա և թողնում են, որ նա կարմիր գծերն անցնի։ Իշխանության խնդիրը երկրում պոտենցիալ և իրական ընդդիմախոսների մեջ վախի մթնոլորտ տարածելն է, որպեսզի մարդը մինչև որևէ գրառում անելը ու ելույթ ունենալը՝ հազար անգամ չափի, նոր այդ բանն ասի։ Սա սովորական ռեպրեսիա է»,- նշել է Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ ընդդիմությանը վախի մթնոլորտում պահելու ցանկությունը կարող է նաև կապված լինել սպասվող նոր զիջումների հետ։ «Սա արդեն պարբերական բնույթ է կրում, դրա համար պարբերական բնույթ է կրում նաև քաղաքական բանտարկյալներ ունենալը։
Հիմա, օրինակ, ակտուալ է անկլավների հանձնման հարցը, ու դրա համար է նաև համապատասխան մթնոլորտ ձևավորվում, որպեսզի այդ ֆոնի վրա շատ լուծումներ կամ շատ ընդդիմախոսություններ չլինեն։ Սրան կարող է հաջորդել ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների վերադարձման հարցը։ Այստեղ կարող են ավելի մեծ ընդվզումներ առաջանալ, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա են զգալու ադրբեջանացման հմայքը։ Այսինքն, այդ դեպքում փորձ կարվի ավելի կոշտացնել ռեպրեսիաները»,- ասել է քաղտեխնոլոգը։
Որքանով էլ տարօրինակ է այս իշխանության օրոք՝ իշխանության քայլերը տրամաբանական են, տեղավորվում են իշխանությունը պահպանելու խնդիրը լուծելու տրամաբանության մեջ։ Սա, ինչպես նշեց բանախոսը, արվում է միայն աշխարհի թողտվության պայմաններում, որովհետև նախկինում, եթե որևէ հասարակական գործչի, որը պառկում էր փողոցում կամ ոստիկանների հետ տուրուդմփոցի մեջ էր հայտնվում 3 ժամով տանում էին, հանրային սեկտորի ներկայացուցիչները հայտնվում էին ոստիկանության մոտ, ամբողջ աշխարհով աղմուկ էին բարձրացնում, իսկ «ժողովրդավարության փարոսի» դեսպանն էլ հայտնվում էր նախագահական նստավայրում ու Սահմանադրություն և Մարդու իրավունքների դեկլարացիա էր թափ տալիս։ Հիմա նրանց Նիկոլի իշխանությունը պետք է, նրանք էլ ասում են՝ ինչ գնով ուզում է լինի պետք է անես այն ամենը, ինչ խոսք ես տվել։
«Նա էլ հասկանում է, որ այդ ազատությունն ունի, դրա համար էլ անում է; Եթե չունենա այդ ազատությունը, ոչինչ էլ չի անի։
Այսօր, այս քաղբանկարտկայների «բուծման» համար մեղավորը և իշխանությունն է, և նրա հովանավորները, որոնք աչք են փակում այս ամենի վրա և թույլ են տալիս, որ նա բոլոր տիպի կարմիր գծերն անցնի ու հնարովի բաներով մարդկանց դատեն։ Եթե մարդկանց իրենց գրառումների համար կարելի լիներ դատել, ապա Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը ցմահ դատապարտված պիտի լինեին»,- նշել է Վ. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ