Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   23:49 Իսրայելը հրաժարվել Է ընդունել Լիբանանում փեյջերների պայթեցման մեղքը 09/20/2024   23:32 Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան 09/20/2024   23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը 09/20/2024   23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը 09/20/2024   23:05 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին 09/20/2024   22:49 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 09/20/2024   22:35 Ութժամյա քնի օգտակարությունը հերքվել է 09/20/2024   22:22 Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը 09/20/2024   22:12 «Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան 09/20/2024   21:51 Լիբանանում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 9-ի 09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից

6 ամիս առաջ արված գրառման համար Արագած Ախոյանը կալանավորվում է հիմա. Պաշտպանական կողմը տարակուսած է՝ ինչո՞ւ 11/07/2023   20:29  |  ԼՐԱՀՈՍ

Արագած Ախոյանի գործով որևէ ապացույց առկա չէ, անգամ ապացույց չկա, որ ֆեյսբուքյան էջը շահագործվում է իր կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արագած Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել է՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Ընդ որում, ինչպես պարզվեց, այս ընթացքում Ախոյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ամիսներ անց պարզապես ձերբակալել են՝ կալանավորման միջնորդության քննարկման համար դատարան ներկայացնելու հիմքով։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 5 մլն դրամի չափով և տնային կալանքը, սակայն դատարանը որոշել է մասնակի բավարարել միջնորդությունը՝ Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով։

Դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն արդեն իսկ ունեն որոշում այն բողոքակելու՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։ Փաստաբան Գոռ Վարդանյանը հայտնում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հուլիսի 31-ին և մինչև հոկտեմբերի 20-ը Արագած Ախոյանին առհասարակ չեն հրավիրել, որևէ գործողություն չի իրականացվել, քրեական վարույթում էլ՝ առհասարակ գործողություններ չկան։

«Հոկտեմբերի 20-ին վկա-կասկածյալի կարգավիճակով հարցաքննել են, Արագած Ախոյանը հայտնել է, որ առանց փաստաբանի է ներկայացել, ուստի խնդրել է ժամանակ տրամադրել, որ փաստաբանի հետ ներկայանա։ Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 6-ը նրան չեն կանչել, միանգամից ձերբակալման որոշում են կայացրել՝ դատարան ներկայացնելու համար»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ դատարանում այդպես էլ չեն ստացել պատասխանն այն հարցի, թե ինչու են այժմ կալանավորում Արագած Ախոյանին՝ շուրջ վեց ամիս առաջ կատարված գրառման համար, առնվազն ինչ փոփոխություններ են կատարվել առհասարակ քրեական գործով, կալանավորման միջնորդությանը կից որևէ նյութ չկա, միայն մեկ վկայի հարցաքննություն է, որը բարեկամ է և հայտնել է, որ «Արագած Ախոյան» ֆեյսբուքյան օգտատերին ճանաչում է իր բարեկամ։ Որևէ այլ ապացույց, փաստաբանի դիտարկմամբ, առկա չէ։ Ավելին, պարզվում է՝ իրավապահներն անգամ տվյալներ չունեն, որ տվյալ ֆեյսբուքյան էջը հենց Ախոյանին է պատկանում։

«Քրեական վարույթով ապացույց չկա, որ հիշյալ՝ «Արագած Ախոյան» էջը վարել և շահագործել է Արագած Ախոյանը, քանի որ միայն ֆեյսբուքյան էջի հղումն է նշված, ո՛չ IP հասցե կա, ո՛չ դոմեյնով նույնականացում։ Ուստի, եթե չունենք ապացույցները, չենք էլ կարող ասել՝ արդյո՞ք իմ պաշտպանյալն է նման գրառում կատարել, թե ոչ»,- նշեց Վարդանյանը։

Կալանավորման միջնորդության հիմքում մեղադրանքի կողմը մատնանշել է Ախոյանի կողմից գործի քննությանը խոչընդոտման և հնարավոր նոր հանցանք կատարելու հավանականությունը։

«Մեր կողմից հարց է բարձրացվել, թե ինչով կարող է խոչընդոտել Արագած Ախոյանը, եթե գրառումը կատարվել է հունիսի 6-ին, անցել է շուրջ վեց ամիս և վեց ամիս անց ինչով պետք է խոչընդոտի։ կցկտուր պատասխաններ, վերացական նախադասություններ, ոչինչ ավելին»,- արձանագրեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու հավանականությանը, որը մեղադրանքի կողմը մատնացույց է արել՝ հիշեցնելով Արագած Ախոյանի վերաբերյալ քննվող երկու գործերը, որոնցով Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ապա պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ այդկերպ խախտվում է Ախոյանի անմեղության կանխավարկածը․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են 2023թ․ հունիսի 8-ից հետո՝ առնվազն վեց ամիս անց, մեղադրանք ներկայացնում և կալանավորում»։

Արագած Ախոյանը քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք չի տվել։ Դիտարկմանն ի պատասխան, որ «ՔՊ»-ական պատգամավորների կողմից անգամ ՄԻՊ ընտրության ժամանակ հնչում էր «ականջ կտրելու» և այլ առերևույթ բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, սակայն իրավապահները դա չեն տեսնում, փոխարենը, Արագած Ախոյանը կալանավորվում է վեց ամիս առաջ արված հայտարարության համար՝ Վարդանյանը վերահաստատեց իրավապահների կողմից դրսևորվող երկակի ստանդներով մոտեցումը։

«Գործ ունենք երկակի ստանդարտների և սուբյեկտիվ մոտեցման հետ։ Թե տեսնում և աչք են փակում՝ չեմ կարող ասել, հասցեատերը ես չեմ, ուստի չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ գործ ունենք երկակի ստանդարտների հետ՝ որոշ հանգամանքներ իրենց համար նորմալ է, իսկ Արագած Ախոյանի դեպքում ցանկացած հայտարարություն կարող է դիտարկվել որպես բռնության կոչ»,- արձանագրեց Վարդանյանը։

Փաստաբանը նաև հիշեցրեց «Վարդան Մուրադյանն ընդդեմ ՀՀ» գործով նախադեպը, որով անդրադարձել են ՀՀ-ում կալանավորման նիստերին, որ մշտապես վերացական նախադասություններ են լինում, սույն գործն ամբողջությամբ կառուցված է վերացական ենթադրյալ փաստերի հիման վրա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 07/11/2023  |  Քրեական խրոնիկոնԱրագած Ախոյանը կալանավորվել է ֆեյսբուքում իբրև բռնության կոչեր կատարելու գործով
10:14 07/11/2023  |  Քրեական խրոնիկոնՆախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է
23:29 03/11/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:24 29/07/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎագիֆ Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել
17:26 21/06/2023  |  ՔաղաքականԱդրբեջանում «ավարտվել է» ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի նախաքննությունը
19:01 29/03/2023  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված
21:49 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՎիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ է հարուցվել. օրակարգում է մեղադրանք առաջադրելու հարցը
22:07 31/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին առողջապահության նախարարությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
14:50 27/01/2023  |  Քրեական խրոնիկոնՎաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան
23:04 16/08/2022  |  Քրեական խրոնիկոնՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ Գյումրի քաղաքի բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով. ՔԿ

Արխիվ

[]