Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Գագիկ Ծառուկյանի փեսայի գործով նախաքննությունն ավարտվել է․ 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել 10/18/2023   14:39  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և մեկ վարույթում միացված քրեական վարույթի նախաքննությունը՝ 13 անձի մասով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված հսկայածավալ վարութային և ապացուողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008-2015թթ. ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Կ.Գ.-ն իր պաշտոնավարման ընթացքում, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված պահանջները, իրականացնելով պաշտոնեական կեղծիքներ, Աբովյան համայնքում գտնվող, մասնավորեցման ոչ ենթակա մի զբոսայգի՝ 782.3քմ հողատարածքnվ, օտարել է Կոտայքի մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը, մեկ այլ զբոսայգի՝ 768.5քմ մակերեսով, իր օգնական Մ.Հ.-ի և համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, օտարել է քաղաքացի Կ.Կ.-ին, իսկ համայնքի ղեկավարի օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքում գտնվող ջրավազանը ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը (համապատասխանաբար՝ 1545.0քմ և 1836.53քմ տարածքով) օտարել է տվյալ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին։

Բացի այդ, պատմության և մշակույթի արժեք հանդիսացող, հետևաբար Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող, 2020քմ մակերեսով սեփականաշնորհման ոչ ենթակա հողամասն օտարել է ինքն իրեն, ապա գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը և հետքերը թաքցնելու նպատակով ներգրավվելով իր հետ փոխկապակցված անձանց՝ մորը՝ Ն.Ք.-ին, հորեղբոր որդիներին՝ Օ.Գ.-ին և Ս.Գ.-ին, աներոջ հորեղբորորդուն՝ Ս.Ծ.-ին, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, մասնաբաժիններով մի քանի փուլով իրականացնելով գույքի առուվաճառքի գործարքներ, կատարել է փողերի լվացում։

Կ.Գ.-ն ի պաշտոնե որևէ գործողություն չի կատարել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը դադարեցնելու, դրանց հետևանքները վերացնելու պարտականության շրջանակներում իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ։ Ավելին՝ հիշյալ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված 7175.83քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ օգտագործման իրավունքով, վարձակալությամբ իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը տրամադրելու և հետագայում տվյալ հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, անհամեմատ ցածր գնով՝ հողի կադաստրային արժեքով օտարելու դիտավորությամբ, իր օգնական Մ․Հ․-ի օժանդակությամբ, «Գիս-Արտ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից կատարված փաստաթղթերի կեղծման հիման վրա կատարել է պաշտոնեական կեղծիք և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրած գրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքային սեփականության նշված հողամասը ծանրաբեռնված չէ անշարժ գույքով։

Բացի այդ, Կ. Գ.-ն, տեղեկացված լինելով, որ Աբովյան համայնքում գտնվող 10,05 հա հողամասը ներառված է որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողատարածք, այն կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով իրենը դարձնելու նպատակով, իր օգնական Մ.Հ.-ի միջոցով, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրենի և աշխատակցի կողմից հողամասը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ հողամասի կեղծ հատակագծեր կազմելու արդյունքում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դ.Գ.-ին դրդել է դուրս գալ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից և փոխել 10,05 հա հողամասի նպատակային նշանակությունը, ինչը վերջինս իրականացրել է՝ ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձին տալով հանձնարարություն։

Դրա հիման վրա 2014թ. հունիսին քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 45.240.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով:

Կ.Գ.-ի բանավոր հանձնարարությամբ, նրա օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմել են ձևական աճուրդի անցկացման մասին կեղծ փաստաթղթեր, կազմակերպվել է նշված հողատարածքի ձևական աճուրդ, ինչի արդյունքում 2014թ. հուլիսին, ավագանու որոշմամբ և առքուվաճառքի պայմանագրով, 454.662.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է փաստացի իրեն պատկանող «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Խ.Ա.-ի։ Այդ կերպ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։

Պարզվել է նաև, նպատակ ունենալով տիրապետելու Աբովյան քաղաքի Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող 5.9332 հա չափով տարածքին, որի մի մասը օտարման ոչ ենթակա ճանապարհ և մայթ են, ընդհանուր կանաչ տարածք, իսկ մնացած մասը՝ արտադրական և արդյունաբերության համար պահուստային տարածքներ, Կ.Գ.-ն իր օգնական Մ.Հ.-ին տվել է դրա իրականացման ուղղված հանձնարարություն։ Վերջինիս ուղղորդմամբ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի 2 աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթղթերում մտցվել են բովանդակությամբ կեղծ տեղեկություններ այն մասին, թե հիշյալ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողատարածքը՝ չկառուցապատված, այն դեպքում, երբ այդ հողամասում ինքնակամ կառուցված է եղել 35.38 քառակուսի մետր մակերեսով պահակատուն, 123.07 քառակուսի մետր մակերեսով և 270.75 խորանարդ մետր չափերով պարիսպ։ Դրա, ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա 2011թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյան սպասարկման գրասենյակի աշխատակցի կողմից կատարվել է 59332.45 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Կ.Գ.-ն ինքնակամ կառուցված հիշյալ պահակատունը և պարիսպն օրինականացնելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր այդ շինությունները կառուցվել են «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից։ 2012թ. ապրիլին կատարվել է այդ կառույցների նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի գրանցում:

Հետագայում համայնքի ղեկավարի օգնականի օժանդակությամբ «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակցի կողմից կազմված հիշյալ տարածքը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ կազմված ակնհայտ կեղծ փաստաթղթի՝ հողամասի հատակագծի հիման վրա Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ն 2014 թվականի հունիսին դիմել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին առ այն, որ Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սխալմամբ է նշվել բնակավայրերի նշանակության, այն հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նրա գրության հիման վրա հողատարածքի գործառնական նշանակությունը նշվել է «գյուղատնտեսական», ինչից հետո՝ 2014թ. հունիսի 24-ին, Աբովյան քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 5.9 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով: Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի դրդմամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմված՝ աճուրդին վերաբերող կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպվել է ձևական աճուրդ, որի արդյունքում Կ.Գ.-ն 2014թ. հոկտեմբերին առքուվաճառքի պայմանագրով 84.253.050 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասը 400.500 ՀՀ դրամով օտարել է իր ընկեր Մ.Մ.-ին, սակայն հողատարածքը փաստացի տնօրինվել է Կ.Գ.-ի կողմից:

Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Հ.-ն, 2019թ. հունվարից զբաղեցնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի գործարքների համակարգողի պաշտոնը, օգտագործելով այդ ժամանակ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Վ.Գ.-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունը, 2019թ. փետրվարի 28-ին անձամբ անհատ ձեռներեց Կ.Ս.-ից ստացել է խոշոր չափերով՝ 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար ապօրինի վարձատրություն՝ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 32/281 հասցեում որպես սգո սրահ շահագործվող, ինքնակամ կառուցված շինությունը վարձակալությամբ վերջինիս տրամադրումն ապահովելու նպատակով, ինչի արդյունքում 2019թ. մայիսի 8-ին Աբովյան համայնքի ավագանին որոշմամբ հավանություն է տվել համայնքի և Կ.Ս.-ի միջև հիշյալ հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքմանը:

Վերոնշյալ հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է ընդհանուր 537մլն. 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474մլն. 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ի նկատմամբ վերջնական հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Ինչպես նաև վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի, Աբովյանի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Զ.-ի և Ս.Խ.-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ.Գ.-ի, նույն ստորաբաժանման պաշտոնատար անձ Ա.Ղ.-ի, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրեն Վ.Ղ.-ի և աշխատակից Ռ.Մ.-ի, Կ.Գ.-ի հետ փոխկապակցված անձինք հանդիսացող Ս.Գ.-ի և Ս.Ծ.-ի, ընկերը հանդիսացող Մ.Մ.-ի, «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի, անհատ ձեռներեց Կ.Ս.-ի, «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Խ.Ա.-ի նկատմամբ (ընդհանուր՝ 14 անձ)։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսներին ներկայացվել է մեղադրանք։ Մի քանի այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ հանցավոր արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։

Վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվեն են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 17/10/2023  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն չարաշահումներ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է
17:59 10/10/2023  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
11:49 27/09/2023  |  Քրեական խրոնիկոնՆերքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս, նրա դստերն ու որդուն
07:49 26/08/2023  |  ՄամուլԶինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է. ինչու ազատեցին Արմեն Ավթանդիլյանին. «Ժողովուրդ»
15:12 11/08/2023  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն չարաշահումներ՝ Այգեպատ բնակավայրում․ մեղադրանք է ներկայացվել բնակավայրի վարչական ղեկավարին
08:04 05/07/2023  |  ՄամուլԿոռուպցիան պոզով-պոչո՞վ ա լինում․ «Հրապարակ»
20:17 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային կոռուպցիայի տիպիկ դրսեւորում է. Ինչու քննիչն ու դատախազը պատասխանատվության չեն ենթարկվում Դիլիջանի քրեականի պետին պատասխանատվությունից ազատելու փորձի համար
17:23 26/05/2023  |  Քրեական խրոնիկոն«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերի տնօրենների, աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
10:58 22/04/2023  |  ՄամուլՄի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկվել. անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»
16:12 05/04/2023  |  ԼՐԱՀՈՍԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել. ԱՆ

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]